USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 02 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆ
2016-09-01 14:56:00
Տպել Տպել

Այսօր Արցախի անկախության հռչակման 25-րդ տարին է: Քանի որ սա համայն հայության երազանքների իրականացումն էր, ուրեմն այս օրը համայն հայության տոնն է: Օրվա կապակցությամբ ցանկանում եմ բոլորիս նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ, անկատար ծրագրերի ու իղձերի իրականացում, նորանոր բացահայտումներ, զարգացման նոր ուղիներ ու ստեղծագործական վերելքներ, անձնական և համամարդկային ջերմ ապրումներ:
 
Մեր օրերում, երբ թշնամին յուրաքանչյուր պահի բարբարոսային պատերազմի վերսկսման սպառնալիքով է հանդես գալիս` փորձելով վտանգել պետականաշինության գործընթացը, մենք պետություն կառուցելու մեր ներդրումը պետք է տեսնենք պաշտպանության բանակի ամրապնդման, սահմաններն անառիկ պահելու մեջ: Հիշենք ապրիլյան պատերազմի հերոսներին, բոլոր նրանց, ովքեր հաստատուն կանգնեցին հայրենի հողի վրա՝ նորից ու նորից ապացուցելով, որ հաղթանակը միայն զենքի մեջ չէ և ոչ էլ՝ քանակի, այլ ոգի է պետք, անկոտրում կամք, հայրենիքին ծառայելու անմնացորդ նվիրում:
 
Օրվա առիթով մեր խոնարհումն եմ հայտնում Արցախյան ազատամարտի նահատակ հերոսներին, ովքեր գիտակցաբար ընտրեցին հայրենիքի ազատությանն ու անկախությանը նվիրվելու ճանապարհը: Եկե՛ք արթուն պահենք մեր հիշողությունն այդ հաղթական ճանապարհն անցած բոլոր նրանց նկատմամբ, ովքեր այսօր ապրում և արարում են, սերտենք նաև այդ ճանապարհն անցած նահատակ հերոսների և կենդանի լեգենդների հաղթական դասերը: Թո՛ղ անկոտրում լինի կամքը մեր սահմանները պահող բոլոր զինվորների, որոնք հաստատուն կերպով պաշտպանում են հայրենի երկրի անվտանգությունն ու հարազատ ժողովրդի անդորրը, հավիտենական խաղաղություն լինի Արցախ աշխարհում, մեր փոքրիկ երկրի անկախության ճանաչման տեսլականը դառնա իրականություն:
 
Նատաշա Պողոսյան
Արցախ, ք. Մարտակերտ
Այս նյութը դիտել են - 2247 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook