USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մելանյա Պետրոսյանցի «Ազնիվը»...
2016-09-10 12:44:00
Տպել Տպել

Հոգի և ասելիք, որ մեկտեղվել, դարձել են տողեր ու պատմություն, միաձուլվել Մելանյա Պետրոսյանցի ստեղծագործություններում, ապա դարձել գիրք ու մատուցվել ընթերցողին:

«Ազնիվը» գրքի շնորհանդեսը ջերմ էր ու բարեկամական. ակնածանքի խոսքեր, հուզիչ, անմիջական ելույթներ, ոգևորող ժպիտներ, ծափեր ու ծաղիկներ....

«Ձեր շնորհիվ դարձա արձակագիր, գրել եմ Ձեզ համար: Մի տեսակ քաշվել եմ մասսայականացնել իմ գրած բանաստեղծությունները, դժվար էր նաև մասսայականացնել արձակը, որովհետև միշտ մտածել եմ, որ բանաստեղծությունով մարդ իր հոգու ներաշխարհն է դնում քննարկման և Ձեր շնորհիվ է, որ ազատվեցի այդ կոմպլեքսից ու ներկայացրեցի արձակը: Մտքիս ծայրով երբևէ չի անցել, թե մի օր կհավաքվեն այդ պատմվածքները և գիրք կդառնան»,- դիմելով դահլիճին` ասել է գրքի հեղինակը:
Պետրոսյանցի խոսքով` գրքի տպագրությունն իր համար անակնկալ է եղել. աղջկանից՝ Անի Պետրոսյանցից է իմացել, որ ամուսինը՝ մշակութաբան, մատենագետ, լրագրող, խմբագիր, պատմաբան Տիգրան Պետրոսյանցը հավաքել է իր պատմվածքները և պատրաստվում է հրապարակել դրանք:

«Չէի սպասում, որ կարող եմ գիրք ունենալ, անչափ հաճելի նվեր էր, խորին շնորհակալություն ամուսնուս:
Շնորհակալ եմ նաև այս ցերեկույթի կազմակերպիչներին և մասնակիցներին, պարտավորվում եմ ավելի աչալուրջ լինել»,- ասել է Պետրոսյանցը:

Նա նաև ավելացրել է, որ «Ազնիվը» ժողովածուն իր երկրորդ գիրքն է, իսկ առաջինը` «Հատուկ գունդը», վերաբերում էր Հայոց ազգային բանակի ստեղծմանը և լույս է տեսել 2000 թվականին:
Ժամեր տևած շնորհանդեսի ավարտից հետո էլ շատ ասելիք կար, դահլիճում տիրող բարեկամական ջերմ մթնոլորտը հուզել էր բոլորին, մասնակիցներից յուրաքանչյուրն իր հետ տանելու էր լուսավոր օրվա մի պատառիկ` համեմված հեղինակի հոգևոր շնչով ու անափ ջերմությամբ:

Լուսինե Խաչատրյան
USArmenianews.com լրատվական կայքի անձնակազմը նույնպես միանում է «ԱԶՆԻՎԸ» գրքի ազնիվ ու գեղեցիկ հեղինակ Մելանյա Պետրոսյանցին՝ մաղթում նրան առողջություն և այն գեղեցիկն ու լավը, որին նա արժանի է:

Այս նյութը դիտել են - 5856 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook