- 2025-03-05 22:06:00Վարդան Ղուկասյանին Վարդան Ղուկասյանին ԱՄՆ-ից արտաքսելու անհրաժեշտություն չկա․ ՀՀ կառավարության պահանջն անհիմն է. փաստաբան
- 2025-03-04 21:55:00է՞լ ով է ներգրավված Վ․ Ղուկասյանի գործով, թուրքամետ ՔՊ-ն պատրվելու է, նոր ուժ, Թրամփի նպատակները
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Դատախազի ցուցումով ակնհայտ անօրինական մեղադրանք է առաջադրվել և նույն ցուցումով էլ ներկայացվել է կալանքի միջնորդություն:
Սույն թվականի հուլիսի 20-ին ֆեռո ընկերության նախկին սեփականատեր Ռոբերտ Ավետիսյանը Ռուբեն Կոստանյանից /Նորագյուղցի Բոգո/ հեռախոսազանգ է ստանում, որով վերջինս նրան հրավիրում է ավտոկայանի շրջակայքում գտնվող իրեն պատկանող «555» հացատուն` գումարի պարտքի շուրջ զրուցելու համար:
Ռոբերտ Ավետիսյանը գնում է, նրան ուղեկցում են Ռ. Կոստանյանի աշխատասենյակ, որտեղ էլի մարդիկ են լինում: Ռոբերտ Ավետիսյանից գումար են պահանջում: Նա ասում է, որ դեռ գումար չունի և կաշխատի առաջիկայում լուծել այդ հարցերը, սակայն այդ պատասխանը դուր չի գալիս Ռուբեն Կոստանյանին և նա հայհոյում է Ռոբերտին և հարվածում: Նրան են միանում նաև մյուսները և սկսում ծեծել Ռոբերտին:
Հարվածներից պաշտպանվելու համար Ռոբերտ Ավետիսյանը երկու ձեռքով բռնում է գլուխը և խնդրում որ իրեն բաց թողնեն: Սակայն ծեծը շարունակվում է և Ռոբերտ Ավետիսյանը հասկանալով, որ իր կյանքին վտանգ է սպառնում, հանում է իր մոտ օրինական կարգով գտնվող ատրճանակը, պահելով ներքև լիցքավորում է և նրանց ասում է, որ հեռու գնան: Սակայն նրանք շարունակում են:
Ռոբերտը զենքը պահելով ներքև, կրակել է, որը դիպել է Ռուբեն Կոստանյանի ոտքի ծնկից ներքև հատվածին: Այդ պահին Ռոբերտ Ավետիսյանը տեսել է սենյակում ատրճանակը ձեռքին մեկ անձի և հասկանալով որ իրեն կխփեն, զենքը դեպի ներքև պահած արձակել է երկրորդ կրակոցը, որը ոչ ոքի չի կպել: Հենց այդ պահին Ռոբերտ Ավետիսյանը ոտքի շրջանում զգացել է թմրոց, ոտքը թուլացել և նա վայր է ընկել, կորցնելով գիտակցությունը:
Պարզվել է, որ Ռոբերտ Ավետիսյանին հրազենով վնասվածք է հասցրել Ռոբերտ Եփրեմյանը` ով գրանցված է որպես է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բնակության վայրը պահպանող ոստիկան և միաժամանակ հանդիսանում է Ռուբեն Կոստանյանի /Բոգոյի/ ընկերը :
Ոստիկանության աշխատակից Ռոբերտ Եփրեմյանը դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխել Ռուբեն Կոստանյանին, իսկ Ռոբերտ Ավետիսյանին, ում անձամբ հրազենային վնասվածք է հասցրել, անգիտակից վիճակում թողել է այդտեղ:
Ավելի քան պարզ է թե ինչ է տեղի ունեցել և ինչ կարող էր տեղի ունենալ եթե Ռոբերտ Ավետիսյանը չպաշտպաներ իր կյանքը:
Այսքանից հետո դեպքից 45 օր անց` սեպտեմբերի 5-ին Ռոբերտ Ավետիսյանին հրավիրում և մեղադրանք են առաջադրում ՀՀ քր. օր-ի 34-104 ոդ-ի 1-ին մասով` թե իբրև նա ցանկացել է սպանել Ռ. Կոստանյանին /Նորագյուղցի Բոգոյին/:
Պարզվում է, որ դատախազն է ցուցում տվել այդ անօրինական մեղադրանքը առաջադրելու և Ռ. Ավետիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնելու համար:
Դատարանը, սեպտեմբերի 5-ին քննում է միջնորդությունը, քննության ժամանակ էլ պարզ էր ողջ իրականությունը, սակայն հաջորդ օրը` սեպտեմբերի 6-ին Ռ. Ավետիսյանին կալանավորում են դատարանի դահլիճում:
Ամբողջ ընթացքում Ռոբերտին ծեծողների հեռավորությունը եղել է մոտ կես մետր և պարզ է եթե նա ցանկանար սպանել որևէ մեկին, ապա դա կաներ: Ռոբերտը նախաքննության ընթացքում հարցաքննվել է, մանրամասն նշել կատարվածի հանգամանքները և բազմիցս կրկնել որ որևէ մեկին սպանելու ցանկություն չի ունեցել:
Իր համար շատ անսպասելի իր վրա հարձակվել են, իրեն ծեծել և ինքը ստիպված է եղել պաշտպանվել, վախեցնելու համար կրակելով ներքև: Ռոբերտ Ավետիսյանին շատ ծանր վիճակում, արյունահոսելով, կոմայի մեջ հասցրել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Այնտեղ նա գտնվել է շուրջ տասն օր, որից չորս օրը վերակենդանացման բաժանմունքում, քանի որ ստացել էր բավականին լուրջ վնասվածքներ՝ աջ ազդրի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում, մակերասյին ազդրային զարկերակի՝ ազդրային երակի ճյուղերի վնասումով, ձախ ազդրի և սրունքի հրազենային, աջ ազդրի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում, մակերեսային ազդրային զարկերակի և ազդրային երակի ճյուղերի վնասում, ձախ ազդրի և սրունքի հրազենային գնդակային շոշափող վիրավորում, վնասվածքները պատճառվել են հրազենից արձակված կրակոցով:
Վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ տեղափոխվելուց հետո Ռ. Ավետիսյանը հարցաքննվել է, մանրամասն ցուցմունքներ տվել ծեծի հանգամանքների վերաբերյալ, որ ինքը ծեծված է եղել և թե ինչ պայմաններում է իր կողմից այդ կրակոցն արձակվել:
Նա պարտաճանաչ ներկայացել է քննչական բոլոր գործողություններին՝ մասնակցելով մի շարք առերեսումների, անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունների:
Մեղադրանք առաջադրելու օրը Ռոբերտ Ավետիսյանին ծանոթացրել են դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններին, ըստ որոնց թե՛ Ռ. Ավետիսյանը, և թե՛ մյուս անձը ստացել են միջին ծանրության վնասվածքներ: Ընդ որում, պարզ դարձավ որ փորձագետի կողմից չեն արձանագրվել Ռոբերտ Ավետիսյանի դեմքին ակնհայտորեն առկա կապտուկները, վնասվածքները, որոնց ապացույցները պաշտպանական կողմն ունի:
Այժմ նշանակվել է կրկնակի փորձաքննություն: Մի բան պարզ էր, Ռ. Ավետիսյանին անհիմն և անօրինական մեղադրանք առաջադրվեց դեպքից 45 օր անց, պարզ էր, որ վարույթն իրականացնող նախաքննական մարմինը ուղղորդվեց դատախազի ցուցումով, իսկ արդյունքում տուժեց Ռ. Ավետիսյանը, ով սեպտեմբերի 6-ից գտնվում է կալանքի տակ:
Փաստորեն, դեռ մեր երկրում շարունակում է իշխել այնպիսի մթնոլորտ, որ իրավապահ կառույցների միջև շահերի բախման արդյունքում, մարդիկ կարող են դառնալ այդ տարաձայնությունների զոհը և նրանց նկատմամբ կիրառվեն ծանրագույն մեղադրանքներ և նրանք զրկվեն նաև իրենց ազատությունից: Հ.Գ. Ռ. Ավետիսյանի կալանքի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, սպասենք հետագա զարգացումների:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հուլիսի 21-ին տեղեկություն էր հրապարակել Երևանում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիմակից՝ «Նորագյուղցի Բոգո» մականվամբ Ռուբեն Կոստանյանին հրազենային վնասվածքներ պատճառելու և կրակողին ոստիկանության աշխատակցի կողմից վնասազերծելու մասին:
Նորագյուղցի Բոգոյի վրա կրակողը նույնպես հայտնի գործարար է, ով հանրությանը ավելի շատ հայտնի է «Ֆերո սուրճի Ռոբ» մականվամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Աբսուրդ. մակարդակից խոսում է մեկը, ով ուղտի գործառույթ է իր վրա վերցրել

Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվումիրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...






