USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 04 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ղարաբաղն այլևս վերջնականապես փրկված է. ցնծալի լուր Լոս Անջելեսից
2016-09-20 03:17:00
Տպել Տպել

partylogos1 (1)

Ազգային երեք կուսակցութիւններուն` Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ Ռամկավար Ազատական կուսակցութեան Արեւմտեան Ամերիկայի ղեկավար մարմիններս, յանուն մեր շարքերուն եւ համակիր շրջանակներուն կ՛ողջունենք Հայաստանի անկախ հանրապետութեան 25րդ տարեդարձը եւ այս առթիւ կը յայտարարենք`

ա. Մեր աներեր նուիրումը` Հայաստանի անկախ պետականութեան հզօրացման գործին.

բ. Մեր մտահոգութիւնը, թէ` Հայաստանի 25ամեայ երիտասարդ հանրապետութիւնը տակաւին կը դիմագրաւէ արտագաղթի հարցը: Մեր խորին համոզումն է, որ արտագաղթի կասեցման նպատակով պէտք է անյապաղ քայլերու ձեռնարկուին` երկրի ընկերային եւ տնտեսական իրավիճակի, դատաիրաւական համակարգի հիմնովին փոփոխութիւններու եւ բարեկարգումի ուղղութեամբ:

գ. Մեր համոզումը, որ Արցախեան հարցի լուծումը հնարաւոր է միայն բանակցային խաղաղ գործընթացներով. դէմ ենք, սակայն, հող խաղաղութեան համար հնչեցուող փոխզիջման տարբերակին, եւ կը հաստատենք, որ Արցախի ազատագրուած ոչ մէկ տարածք կրնայ զիջումի առարկայ ըլլալ:

դ. Մեր վճռականութիւնը` հայրենի ժողովուրդին թեւ ու թիկունք կանգնելու եւ իրենց արդար ու բարգաւաճ երկիր կառուցելու ձգտումներուն սատարելու:

է. Գործակցութիւն` որպէսզի Հայաստանի Հանրապետութենէն ներս ժողովրդավարութիւնը եւ մարդու իրաւունքները կիրարկուին ամենալայն չափերով:

զ. Վերջապէս, Արեւմտեան Միացեալ Նահանգներու հայ համայնքի կարողականութեան առաւելագոյն կազմակերպումով ու համագործակցութեան մթնոլորտի ամրապնդման ճամբով` Հայաստանի ու Արցախի անվտանգութեան ապահովման ու զարգացման ի նպաստ աշխատանքները նոր որակով յառաջ տանելու յանձնառութիւնը:

Կեցցէ՛ Հայաստանի Անկախ Պետականութիւնը,

Կեցցէ՛ Հայաստանն ու Արցախը,

Կեցցէ՛ հայ ժողովուրդը:

ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏ ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

ԱՐԵՒՄՏԵԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՎԵՐԻՆ ՄԱՐՄԻՆ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ

ԱՐԵՒՄՏեԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷ

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

ԱՐԵՒՄՏԵԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Լոս Անճելըս, Սեպտեմբեր 19, 2016

Այս նյութը դիտել են - 4072 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook