USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Էական չէ, ով կլինի քաղաքապետ Գյումրիում. կարևորը, որ նա իշխանության ներկայացուցիչ չլինի
2016-10-03 23:50:00
Տպել Տպել
Ընտրությունները վերջացան, սակայն ընդդիմությունը Գյումրիում ու Վանաձորում դեռ հնարավորություն ունի իշխանություն փոխելու: Այս երկու քաղաքներում իշխանության ներկայացուցիչները շատ երերուն հաղթանակ են տարել և նրանց հաջողությունը կախված է ընդդիմության ներսում եղած հակասություններից:
 
Մեկ բան պարզ է, և՛ գյումրեցիները, և՛ վանաձորցիները չեն ուզում քաղաքի ղեկավարի պաշտոնում տեսնել իշխանության ներկայացուցչին: Նույնիսկ պաշտոնական տվյալներով, որոնք խիստ կասկածելի են, ՀՀԿ-ականները հավաքել են ընդամենը ձայների մեկ երրորդը: Ընտրողների 60 տոկոսից ավելի չի ցանկանում ՀՀԿ-ական քաղաքապետ ունենալ:

Ընդդիմադիր ուժերը պետք է գիտակցեն մեկ բան. այս իրավիճակում նրանց ձայներ են տալիս՝ ընդդեմ Հանրապետականի: Մեծ հաշվով իրական ընդդիմության հռետորաբանությունը նույնն է և հասարակությունը նրանց միջև տարբերություն չի դնում: Դրանից էլ օգտվում են իշխանությունները: Այս պահին ընդդիմադիր ուժերը պետք է մի կողմ դնեն անձնական ամբիցիաներն ու հակասությունները և միավորվեն՝ իրակացնելու հասարակության պահանջը՝ թույլ չտալ ՀՀԿ-ին իշխանություն ձևավորել. Այսօր՝ Գյումրիում ու Վանաձորում, իսկ վաղը՝ ողջ Հանրապետությունում:

Սրանով է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է ցույց տան, որ իսկապես կանգնած են հասարակության կողքին և ինչ-որ բան են ուզում փոխել երկրում, այլ ոչ թե պարզապես զբաղեցնել ՀՀԿ-ի տեղը և մի նոր պատուհաս դառնալ ժողովրդի գլխին:

Մեծ հաշվով, էական չէ, ով կլինի քաղաքապետ Գյումրիում: Կարևորը, որ նա իշխանության ներկայացուցիչ չլինի: Դա էլ ոչ թե նրա համար, որ ՀՀԿ-ականները բոլորը վատն են, այլ այն պատճառով, որ ժողովուրդն այլևս նրանց տեսնել չի ուզում: Հասարակությունը փոփոխություն է ակնկալում, ժողովրդին պետք է ցույց տալ, որ իրենք կարող են ինչ-որ բան փոխել երկրում:

Սրանով է, որ ընդդիմությունը պետք է շահի հասարակության վստահությունը: Հետո արդեն, հաջորդ ընտրությունների ժամանակ հնարավոր կլինի այդ՝ այս պահին ընդդիմադիր ուժերի մրցակցությունը: Բայց այս պահին ընդդիմությունն ու հասարակությունն ունեն մեկ հակառակորդ՝ ի դեմս ՀՀԿ-ի:

Հրանտ Ենոքյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 7657 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook