USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Գևորգ Սաֆարյանի նկատմամբ քրեականների ձեռքով հաշվեհարդար են ուզում տեսնել....
2016-01-02 14:05:00
Տպել Տպել

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի հաղորդագրությունը

Ամենայն հավանականությամբ՝ վաղը՝ հունվարի 3-ին, Գևորգ Սաֆարյանին կալանավորելու են: Հիմնավոր մտավախություններ կան, որ Գևորգին մեկուսարանում նորից տանելու են քրեականների մոտ, որպեսզի այս անգամ արդեն հաշվեհարդար տեսնեն նրա հետ:
Պետք է նկատի ունենալ, որ Գևորգը տարիներ շարունակ պայքարել է անօրինականության դեմ, ուստի դեմ է դուրս եկել օլիգարխների և այլ քրեականների շահերին, ինչը հիմք է բանտում գտնվող նրանց կողմնակիցների համար, որպեսզի Գևորգի նկատմամբ բռնություններ գործադրեն:
Գևորգ Սաֆարյանն, ըստ էության. ավելի իրական և լուրջ իրավունքի պաշտպան է, քան դատախազներն ու ոստիկանները: Նա, փաստորեն, հանրային հարթության մեջ քրեական ուժերի դեմ պայքարող առաջամարտիկ է, ուստի իրավապահպան համակարգի ծառայողներից ոչ պակաս ենթակա է քրեականների կողմից բռնության վտանգի և, ըստ այդմ՝ իրավունք ունի նրանց կարգավիճակին համապատասխան մեկուսարանում, օրինակ՝ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում կամ »Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի «զրոներ» կոչվող խցերում, գտնվելու:
Գևորգ Սաֆարյանի կյանքին և առողջությանը լուրջ վտանգ է սպառնում, եթե այս ահազանգը հաշվի չառնեն և նրան տեղավորեն քրեականների հետ համատեղ խցում: Եթե նման որոշում կայացվի, ուրեմն վարչախումբը դիտավորյալ կերպով սպառնալիք է ստեղծում Գևորգի կյանքի և առողջության համար:
Բացի այդ՝ ինչպես արդեն նշեցի, հիմնավոր կասկածներ են առաջանում, որ վարչախումբը Գևորգ Սաֆարյանին կեղծ մեղադրանքով ձերբակալելու և կալանավորելու նախապես մշակված պլան ունի, որի բաղադրիչներից մեկն էլ նրա նկատմամբ քրեականների ձեռքով հաշվեհարդար տեսնելն է:
Այս նյութը դիտել են - 1790 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook