USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 26 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Գործարարին թույլ չեն տվել 100 տոննա դիզվառելիք ներկրի. ահազանգ վարչապետին
2016-10-23 01:44:00
Տպել Տպել
 
«Արագգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արարատ Թումանյանը ահազանգում է, որ տարիներ շարունակ կարողացել է դիզելային վառելիքի որոշակի խմբաքանակ ներկրել Հայաստան, նույնիսկ հասցնել Արցախ, սակայն այս տարի արհեստական խոչընդոտներ են ստեղծվել եւ թույլ չեն տալիս նախկինի պես դիզելը ներկրի:
 
Armtimes.com-ի հետ զրույցում գործարարն ասաց, որ 2016 թվականի հուլիսի վերջին մոտ 100 տոննա դիզելային վառելիքով բեռնված բեռնատարները հասցրել է Մեղրու մաքսակետ, սակայն թույլ չեն տվել վառելիքը սահմանը հատի հետեւյալ մեխանիզմի կիրառմամբ. մինչ 2016 թվականը Հայաստան ներմուծվող դիզվառելիքում ծծմբաթթվի առկայությունը թույլատրվում էր մինչեւ 50 տոկոս(1 լիտրում), իսկ 2016 թվականից սահամանչափը միտումնավոր նվազեցրել են եւ դարձել ընդամենը 10 տոկոս մեկ լիտրում: Գործարարը վառելիքի ողջ խմբաքանակը ստիված հետ է տարել:

«Անհնար է, չկա նման բան: Այդպիսի ապրանք միայն էկտա դիզել կլասի ապրանքն է, որը պրեմիում տեսակի բենզինի գնից մի քիչ էլ բարձր է՝ կոնկրետ Թբիլիսիում եմ ասում: Նման կարգի դիզելային վառելիք միայն արտադրում է «ԼուկՕԻԼ» ռուսական ընկերությունը»,- ասաց Արարատ Թումանյանը՝ նշելով, որ Հայաստան ներմուծող բոլոր խոշոր ընկերությունների ներկրած դիզվառելիքի 1 լիտրում ծծմբաթթվի ծավալը մի քանի անգամ գերազանացում է թույլատրելի սամանը, սակայն նրանք առանց խոչընդոտի մինչ օրս ներմուծում են վառելիքը:  

«Երբ որ ես գնամ Ռուսաստանից ապրանք բերեմ, ինչ սերտիֆիկատ ներկայացնեն, դա Հայաստանում անցում է, չի ստուգվում, չի մտնում լաբարատորիա»,- ընդգծեց գործարարը: Նրա խոսքով՝ սա արվում է միտումնավոր, որպեսզի փոքրածավալ ներկրողները չկարողանան զբաղվել դիզվառելիքի ներմուծմամբ: Արարատ Թումանյան դիմել է ՀՀ վարչապետին, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին, որպեսզի խնդիրը կարգավորեն:

ՀԳ. Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հայտարարեց որ առանց որևէ խնդրի ցանկացած բան կարելի է այսօրվանից ներկրել Հայաստան եւ ընդգծեց. «Երբ որ իմանաք,որ նման խոչընդոտ կա՝ անձամբ ինձ զանգահարում եք»:

armtimes.com

Այս նյութը դիտել են - 3211 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook