USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ով է Հայաստանում զինված հեղաշրջում նախապատրաստել ...
2016-01-06 23:39:00
Տպել Տպել
 
Հայկական լրատվամիջոցներում «լավատեղյակ աղբյուրներին» հղում անելով պարբերաբար արտահոսքեր ու տեղեկություններ են հայտնվում Նորք Մարաշում զինված խմբի վնասազերծման վերաբերյալ: Որտեղի՞ց են լրատվամիջոցների մոտ հայտնվում տեղեկությունները, ինչու՞ ԱԱԾ-ը չի փորձում պարզել, թե ով է բաց թողել «արտահոսքը»: Այդ հարցը ծագում է շատերի մոտ: Դա ավելի է խճճում վիճակն ու ավելի շատ հարցեր ծնում:

 Հարցերը ծագում են, որովհետեւ հանրությանը նորմալ տեղեկատվություն չի տրամադրվում: Ամենասկզբում այդ իրադարձության մասին տեղեկատվություն տարածեց Գագիկ Շամշյանը, ընդ որում, ահաբեկչական գործողությունների մասին տեքստն անմիջապես աժիոտաժ առաջացրեց հանրության շրջանում: Հետո, երբ «արտասահմանից ահաբեկիչների« մասին Շամշյանի խոսքերը չհաստատվեցին պաշտոնապես, անլուրջ վերաբերմունք առաջացավ խմբի վնասազերծման դեպքով: Մարդիկ սկսեցին ծիծաղել:

 ԱԱԾ-ը հարկադրված էր թողնել բոլոր գործերը եւ ապացուցել, որ սա լուրջ գործ է: Սակայն, արդեն միանշանակ վերաբերմունք չկա գործի կապակցությամբ: «Չօգնեց» անգամ Վահան Շիրխանյանի ձերբակալությունը:

 Անկասկած, ԱԱԾ-ը չի կարող մինչեւ հետաքննության ավարտը մանրամասներ ներկայացնել հանրությանը, եւ հետաքրքրության աստիճանը պահելու համար օգտագործվում են արտահոսքերը եւ այլ հնարքներ: Սակայն, դա կամ արվում է ոչ պրոֆեսիոնալ, կամ էլ դեռ չի որոշվել, թե ինչով պետք է «ավարտվի» գործը, այդ պատճառով արտահոսքերը մի ծայրահեղությունից մյուսն են ընկնում, եւ դժվար է ընդհանուր գիծ գտնել:

 Արտահոսքերի միջոցով հանրությանն են մատուցվում առանձին թեզեր: Եթե դրանք հավաքենք մի տեղ, ստացվում է հետեւյալ պատկերը՝ Հայաստանում երկար ժամանակ ինչ-որ խմբավորում է գործել, ընդ որում՝ բավական ճյուղավորված: Դրանում հայտնի դեմքեր կան, նրանցից ոմանք դեռ ազատության մեջ են եւ «նրանց հետեւից դեռ կգնան»: Դեկտեմբերի 1-ին պատրաստվել է իշխանության տապալումը, որից հետո պետք է ժամանակավոր կառավարություն կազմվեր: Պետության ղեկավարներին կամ պետք է սպանեին, կամ էլ վնասազերծեին:

 Այսօր լրատվամիջոցներից մեկում եւս մեկ թեզ է հայտնվել. դավադրությունը ղեկավարվել է ոչ դրսից, եւ բոլոր թելերը «ներս են» տանում: Այդ արտահոսքը կարող է վկայել ինչ-որ փոփոխությունների մասին, որովհետեւ մինչ այժմ  համառորեն ակնարկներ էին արվում, որ դավադրությունը նախապատրաստվել է որոշ արտաքին ուժերի կողմից:

 Փորձագետներն արդեն ասում են, որ գործը ներքին ուժերի շուրջ սահմանափակելը կարող է ցանցային ծուղակ դառնալ, որում ցանկության դեպքում իշխանությունները կմտնցնեն ում ցանկանան: Դա, անկասկած, ներքին խնդիրների լուծման արդյունավետ մեթոդ է:

 Չի բացառվում, սակայն, որ դա նաեւ ազդեցության գործակալների լյուստրացիայի միջոց կդառնա: Հայաստանն այդ առումով յուրատեսակ երկիր է: Այստեղ ամոթ չէ սեփական երկրի շահերի հաշվին այլ երկրների շահերն առաջ տանելը: Այդ «յուրահատկությունը» կարելի է կոտրել միայն դավաճանության մեղադրանքով:

 Խմբի անդամներին այդպիսի մեղադրանքներ կառաջադրվե՞ն, թե գործը կսահմանափակվի մանր «հաշվեհարդարով»:

 

www.lragir.am

Այս նյութը դիտել են - 1609 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook