USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 11 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Բեգլարյանը վախեցած է. դիմակավորները մի օր էլ իր տուն կարող են մտնել
2016-10-27 22:36:00
Տպել Տպել

Մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ, այն մասին, որ Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը նեղսրտել է իր պաշտոնանկությունից և քաղաքական հաշվեհարդար է ուզում տեսնել սեփական կուսակցության հետ:

Խոսակցություններն այնքան թեժացան և վտանգավոր ելևեջներ ստացան, որ նախկինում մամուլի հետ շփվել չսիրող Բեգլարյանը փողոցում  «պատահաբար»  հանդիպում է լրագրողներից մեկին և բացում սիրտը:

Բեգլարյանը շտապում է հայտարարել, որ նա որևէ հարցում նեղացած չէ իր կուսակցությունից և, որ իր պաշտոնանկության մասին` առաջիններից մեկը ինքն է իմացել ու իր հետ քննարկել են այդ հարցը: Նա նաև հայտարարել է, թե շարունակելու է հավատարմորեն ծառայել իր թիմին:

Փաստորեն Գագիկ Բեգլարյանը իսկապես վախեցած է և եթե անգամ ուներ քաղաքական պլաններ, ապա դրանք արդեն մոռացության է մատնում, քանի որ Բաղրամյան 26-ից խիստ արձագանքի է արժանացել, որին ականջալուր չլինելու դեպքում` մի օր էլ ՀՀԿ-ական հայտնի  պատգամավորի  տուն այցելած դիմակավոր ոստիկանները կարող են իր տուն մտնել և հետախուզվողների փնտրել:

politik.am

Այս նյութը դիտել են - 4652 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook