- 2024-12-29 01:18:00Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2024-12-25 23:42:00Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
- 2024-12-23 13:28:00Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը 2015 թվականն ամփոփում է առանց սեփական բնակարանի ու վստահեցնում, որ չի կարողանում իր խնայողություններով բնակարան գնել, ապրում է հայրական տանը։ Աշխատանքային տարին եւս ֆինանսական առումով անպտուղ է. նախարարության աշխատանքի արդյունքում չի հաջողվում Սփյուռքից ներդրումներ բերել հայրենիք։ Պատճառների, ինչպես նաեւ՝ 2015-ի ձեռքբերումների մասին նախարարը ներկայացրել է NEWS.am-ի հետ հարցազրույցում։
Տիկին Հակոբյան, սփյուռքի նախարարությունը գրեթե միշտ քննադատության թիրախում է, քանի որ շատերի կարծիքով, նախարարությունը ոչնչով չի զբաղվում, կամ առնվազն տեսանելի չէ նրա աշխատանքը: Ի՞նչ կարեւոր հարց է լուծել նախարարությունը 2015 թվականին:
Խորհուրդ կտամ մտնել մեր նախարարության կայքը եւ կարդալ բոլոր շնորհավորանքները, շնորհակալությունները, Սփյուռքի արձագանքներն ու գնահատականները նախարարության աշխատանքի մասին: Թե չէ հպանցիկ, մի փոքրիկ բան տեսնելով` մեծ աղմուկ ստեղծելը, կարծում եմ, ճիշտ չէ: Այն մարդիկ կարող են մեզ ասել «պարապ», ովքեր չեն հասկանում Սփյուռքի եւ Հայրենիքի փոխհարաբերության առանձնահատկությունները, գործունեության ուղղությունները: Մեր աշխատանքը, կներեք, թվերով չի չափվում, որ ես հաշվեմ ու հայտարարեմ: Մեր գործունեությունը միտված է հայրենասիրություն, ազգասիրություն սերմանել հայ երիտասարդության շրջանում, Հայրենիքի հետ կապը ուժեղացնել, համայնքային եւ համահայկական նոր կառույցներ ստեղծել, հայապահպանության, մայրենի լեզվի հիմնախնդիրներին անդրադառնալ: Մեր առաքելությունն է Հայաստան-Սփյուռք գործակցության ապահովումը, կապերի ամրապնդումը, հայ կրթական, գիտական, մշակութային տնտեսական, երիտասարդական, մարզական կյանքի զարգացմանը, հայկական աշխարհի ստեղծմանը նպաստող պայմանների ստեղծումը: Ինչն էլ անում ենք՝ քաղաքականության մշակման եւ դրա իրականացման, համակարգման նպատակով տարաբնույթ ծրագրերի կատարման միջոցով: Մենք ցանում ենք սերմեր, իսկ ծլարձակումը ավելի ուշ է լինում. մեկ օրում, մեկ ամսում, մեկ տարում չէ, որ կարելի է տեսնել ու գնահատել:
Այս տարվա ցանածը դեռ չի՞ ծլարձակել…
Չէ, ինչու չէ… Նախ այս տարվա մեր աշխատանքի լավագույն արդյունքներից մեկը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին սփյուռքի համախմբվածությունն էր, ձեռնարկների մեծությունը, բոլոր հայկական համայնքների ընդգրկվածությունն էր այս գործերում: Սփյուռքում կազմակերպված Ցեղասպանության միջոցառումները կարելի է բաժանել 7 ուղղությունների. առաջինը` քաղաքական խնդիրներն էին. եղան երկրներ, կառույցներ, կազմակերպություններ, նահանգներ ու քաղաքներ, որոնք ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը:
Այդ ամենը դիվանագիտական աշխատանքի եւ Սփյուռքի մասնակցության շնորհիվ էր, իսկ նախարարությունը նրանց հետ ամենօրյա կապի ու աշխատանքի մեջ է եղել, բազմաթիվ հարցեր ենք քննարկել, ներառելով համայնքների այն խնդիրները, որոնցում մեր օգնության կարիքը կար: Մենք նրանց առաքել ենք գրքեր, նյութեր, ֆիլմեր… Նախարարը նաեւ ինքն է մասնակցել տարբեր ձեռնարկների, երթերի, փառատոների, հավաքների, եկեղեցական արարողությունների եւ այլն: Կարեւորում եմ նաեւ համայնքներում կատարվող քարոզչական աշխատանքը, համաժողովներն ու գիտաժողովները, գիտահետազոտական, հրատարակչական աշխատանքները, եկեղեցական տպավորիչ արարողությունները:
Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդման գործընթացի արդյունքում, օրինակ, քանի՞ ներդրողի կամ ներդրումային ծրագիր հաջողվեց բերել հայրենիք:
Մենք կապեր, հարաբերություններ ենք ստեղծում Հայաստանում, ըստ մասնագիտությունների համաժողովներ կազմակերպում, եւ այդ ցանցի միջոցով մարդիկ ծանոթանում են միմյանց հետ ու հետո սկսում համագործակցել: Մենք չենք կարող պարտադրել, թե արի դու ներդրում արա: Օրինակ, Գորիսում սրտաբանական կենտրոն բացեցին, 6 տարի առաջ օգնեցինք, համաժողով կազմակերպեցինք, որի արդյունքում ծնվեց այդ կենտրոնը: Ես չեմ ասում` մենք ստեղծեցինք, ուղղակի այդ կապերը ուժեղացան, զորացան ու իրենք տեսան, որ երբ կարիքը կա՝ դա արդյունավետ ծրագիր կդառնա: Մենք չենք գտնում, որ սփյուռքահայերը Հայաստանին պետք է փող տան ու բարեգործություն անեն, երբե՛ք: Մենք խրախուսում ենք, որ ներդրումների հնարավորության դեպքում աշխատատեղեր ստեղծվեն, ներկայացնում մեր օրենսդրությունը, որ եթե հարմար գտնեն, կարող են գալ եւ ներդրում կատարել: Գլխավորը՝ ճիշտ տեղեկություններ ունենան, խորհրդատվական ծառայությունների միջոցով աշխատեն: Եթե Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործընթացը լայն իմաստով չզարգանար, ապա չէին լինի այն բազմաթիվ ներդրումները ՀՀ եւ Արցախի տնտեսության մեջ, որ կատարել են մեր հայրենակիցները: Խոշոր ներդրողների մասին Դուք, անշուշտ գիտեք (Ս. Կարապետյան, Է. Էռնեկյան, Հովնանյաններ, Ջամբարջյան, Համբարձումյան, Վարդանյան, Մերկերյան եւ այլն):
Թեեւ Դուք տարատեսակ ձեռնարկներով նրանց ներկայացրել եք ներդրումային միջավայրը, օրենսդրությունը, բայց տեսնում ենք, որ Հայաստանում սփյուռքահայ գործարարների կողմից ներդրումների պակաս կա: Ձեզ ասե՞լ են` ինչու գայթակղիչ չէ Հայաստանում ներդրում անելը:
Ես չեմ կարող Հայաստանի ամբողջ հիմնախնդիրների մասին հիմա խոսել: Ներդրումների ոլորտում կան ավելի մասնագիտացված պետական կառույցներ: Սակայն լինում են սփյուռքահայերի կողմից բողոքներ, առաջարկություններ, հարցադրումներ մաքսային ու հարկային խնդիրների վերաբերյալ, ես անմիջապես նամակով դիմում եմ վարչապետին կամ ֆինանսների նախարարին: Բայց մեր նախարարության գլխավոր գործառույթը հայապահպանությունն է` ինչպես օգնել, որ Սփյուռքում հայ մնան եւ կապվեն Հայրենիքի հետ:
Իսկ առանց Սփյուռքի նախարարության հայ չէի՞ն մնա:
Իհարկե, նաեւ մեր գործունեությունն է նպաստում հայ մնալուն: Ախր ինչո՞ւ է այդ հարցը տանջում շատերին, չի թողնում` քնեն: Դեռեւս 1964 թվականին Խորհրդային պետությունն էր ստեղծել կառույց, որը կոչվում էր Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտե, եւ որը զբաղվում էր Սփյուռքի հարցերով: Անկախությունից հետո առավել եւս 7 մլն սփյուռք ունենալու դեպքում, որի եւ՛ հնարավորությունները, եւ՛ կարիքները բազմաթիվ ու բազմաբնույթ, բազմախնդիր են, անհրաժեշտ էր պետական կառույցի գոյությունը, որտեղ սփյուռքահայը դիմում է եւ ստանում հարցերի պատասխան, ուշադրության է արժանանում, նրա խոսքը լսելի է դառնում կառավարությունում: Ձեզ թվում է, եթե միլիոնավոր դոլարներ չլցվեցին Հայաստան, ուրեմն սփյուռքը հայրենիքը չի՞ սիրում. դա այդպես չէ: Երբեմն այնպիսի տոնով են լրագրողները գրում, կարծես թե ես մեղավոր եմ, որ այս նախարարությունը ուշ է ստեղծվել: Ես, իմ թիմակիցներն ընդամենը եկել ենք, հոգսի տակ մտել, կառույց ստեղծել եւ անընդհատ պիտի արդարանա՞նք կամ բացատրությո՞ւն տա՞նք: Մի մոռացեք, ես փողոցում չէի, ես ԱԺ հանձնաժողովի նախագահ էի եւ ընտրված էի ընտրողների կողմից 22 տարի շարունակ: Ես պատահական չեմ հայտնվել այստեղ, ունեմ անհրաժեշտ փորձ, գիտելիքներ, կրթություն, իսկ նախարարությունն էլ ստեղծվել է սփյուռքահայերի պահանջով:
Ներդրումների նվազումը շատերը պայմանավորում են Սփյուռքի` Հայաստանի իշխանությունների հանդեպ ունեցած անվստահությամբ: Նշվում է, որ հենց դա է պատճառը, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ այս տարի նախորդ տարվա համեմատ 2 միլիոն դոլարով ավելի քիչ գումար հանգանակվեց:
Դա 20 տարի ասում են: Ես չեմ հիշում, որ կառավարության ներկայացրած պետական որեւէ բյուջեի հաստատման ժամանակ չասեն` իշխանությունները կոռուպմացված են ու թալանում են: Մարաթոնի շրջանակներում էլ, կարող եք բացել տեսնել` 20 տարի առաջ էլ էին որոշ մարդիկ ասում` թալանում են: Ոչ մի տարբերություն չկա. նման «քարոզչությունը» միշտ էլ եղել է, եւ ինչպես ՀՀ հսարակությունը, այնպես էլ սթյուռքը, կարող է տարբեր մոտեցումներ ունենալ: Ուղղակի հիմա կան մարդիկ, որոնք մտածում են ինքնուրույն անել ծրագրերը: Մալաթիայի տարածքում Բոստոն քաղաքից Ավետիսյանը 13 միլիոն ներդրեց ու կառուցեց հզոր դպրոց: Հիմա չուզեց հիմնադրամով անել: Մեզ համար կարեւորը հիմնադրամի միջոցով կատարվե՞լն է, թե՞ որ դա ուղղվի Հայաստանին: Արդեն նշել եմ, վերցնենք Գաբրիել Ջամբարջյանին, ով 10-ական միլիոն դոլար նվիրեց ցեղասպանության թանգարանի ընդլայնման, Կոմիտասի թանգարանի ստեղծման, Արցախում հոյակերտ Մատենադարանի բացման ուղղությամբ, նույն կերպ եւ Սամվել Կարապետյանը, Սերգեյ Համբարձումյանը եւ ուրիշներ: Սրանք բոլորը նվիրատվություններ են: Այսինքն` գումարը չի նվազել, դրանց մի մասը «Հայաստան» հիմնադրամով է գնում, մյուս մասը`ոչ: Աշնանը Սանկտ-Պետերբուրգի համայնքի ղեկավարը 4,5 միլիոն դոլարի ներդրումով եկեղեցի բացեց Արմավիր քաղաքում եւ այլն:
Իսկ ինչո՞ւ այդ նույն սփյուռքահայերը ականջալուր չեղան սիրիահայերին 2-ական դոլարով աջակցելու Ձեր կոչերին, ինչը պետք է ծառայեր «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանը:
Չգիտեմ, չեմ կարող ասել: Նրանք միացել են ու մեծ աջակցություն են ցուցաբերում Սիրիայում մնացած սիրիահայերին. այնտեղ 15-20 հազար մարդ կա, որոնք ավելի շատ օգնության կարիքն ունեն. անհրաժեշտ է սնվել, հագնվել, բուժվել եւ այլն: Սիրիայում ապրողների խնդիրը շատ կարեւոր է: Մենք, ինչ կարող էինք՝ արեցինք սիրիահայերի հիմնախնդիրները լուծելու համար, երբ 620 սիրիահայ տան խնդրով դիմեց, ասացին` յուրաքանչյուրն իր չափով ներդրում կանի, կառավարությունն էլ տարածքը տրամադրեց, տարածքի նախագիծը մեր կողմից ստեղծված ճարտարապետների ընկերակցությունը պատրաստեց: Իրենք երեւի սկզբում մտածում էին` դա կլինի ամառանոց, որն այստեղ կունենան ու հետագայում էլ կվերադառնան Սիրիա, բայց երբ տեսան, որ չեն գնալու ու մնալու, ապրելու համար էլ գումար է անհրաժեշտ՝ հրաժարվեցին առայժմ այդ ծրագրում գումարներ ներդնելուց:
2015-ին էլ կոչ արեցիք 1000-ական դոլար ի պահ դնել հայաստանյան բանկերում` պատասխանելով System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանի՝ ինստիտուցիոնալ անարդարությունից հրաժարվելու քննադատությունների: Ձեր այս կոչին հետեւողներ եղա՞ն:
Ես երբեք կոչ չեմ արել ի պատասխան որեւէ մեկի քննադատության: Շատերը գիտեն, ես դրա մասին ավելի վաղ էլ եմ ասել: Բարեգործություն, փող չենք խնդրում, ընդամենը տեղեկացնում ենք, որ Հայաստանի բանկերում կարող ես գումար դնել, արդյունքում 6-8 տոկոս (դոլարային հաշվեհամարի), կամ 18 տոկոս (դրամային հաշվեհամարի վրա) շահ ստանալ: Հաշիվ ունեցողը ե՛ւ գումար կաշխատեի, ե՛ւ օգտակար կլինեի հայրենիքին: Բանկերն այդ գումարը կդնեն շրջանառության մեջ: Սա ես ասել եմ 2014 թվականի սեպտեմբերին՝ Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ, 2015-ի ապրիլի 4-ին՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության ժողովում, ինչը ծափերով է ընդունվել, ու շատերը գնացին, բացեցին հաշվեհամարներ: Հենց իրենք ինձ ոգեւորեցին: Ես դա ասացի նաեւ ապրիլի 27-ին, ասացի` քննադատելու փոխարեն օգնեք, այսօր էլ եմ ասում: Ամենահեշտ բանը քննադատելն է…
Տիկին Հակոբյան, տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ իշխանությունը պատրաստ է սփյուռքի ներկայացուցիչներից գումար ուզել, բայց անհանդուրժող է, երբ սփյուռքի ներկայացուցիչները քննադատում են երկրում առկակոռուպցիան ու անարդարությունը:
Ընդհանրապես սխալ է կոռումպացված լինելու մասին խոսելիս ասել «բոլորը»: Ո՞վ իրավունք ունի` ինձ ասի կոռումպացված, գիտե՞ն իմ ապրելակերպը, իմ համեստ ապրելակերպը, իմ ունեցվածքը: Ես իմ աշխատավարձը խնայում եմ, որ մի բնակարան գնեմ, այն էլ թանկանում են բնակարանները, ես չեմ կարողանում 2000 թվականից մինչ այսօր բնակարան գնել: Ես մինչեւ հիմա ապրում եմ իմ ծնողների տանը:
Ի՞նչն է խնդիրը, որ չեք կարողանում գնել:
Ֆինանսների եւ ժամանակի պակասը:
Շքե՞ղ բնակարան եք ուզում:
Շքեղ չէի ասի, բայց հարմարավետ մի բնակարան պետք է լինի, մի ննջասենյակ, մի աշխատասենյակ գոնե պիտի ունենամ, չէ՞… Իմ ծնողների տունը Այգեձորում է, ես այնտեղ ապրել եմ ամբողջ կյանքս, ինձ համար հարազատ են այդ թաղամասերը…
Հիփոթեքային վարկով կարող եք գնել, ինչպես ՀՀ հազարավոր քաղաքացիներ:
Շնորհակալություն խորհրդի համար, եթե փոքր տոկոսներով վարկ տան, ապա կմտածեմ: Այո, ես հայտարարում եմ, որ խնայված միջոցներով առայժմ բնակարան չեմ կարողացել գնել: Ես 2000 թվականից իմ աշխատավարձը կուտակում եմ: Իմ դասախոսական գումարով առօրյա հոգսերն եմ հոգում, իսկ դա պահում եմ, որպեսզի բնակարան գնեմ: Կոպեկ առ կոպեկ իմ ունեցվածքը մեկնաբանողներին կարող եմ ցույց տալ՝ որտեղից են այդ գումարները կուտակվել: Հիմա բանկային տոկոսներն են ինձ օգնում, ես հույս ունեմ` բնակարանի 1քմ-ի գինը էժանանա, այդ ժամանակ էլ կգնեմ:
Սփյուռքի նախարարությունը երբեմն համեմատում են տուրիստական գործակալության հետ: Տարվա մեջ քանի՞ անգամ եք մեկնում արտերկիր:
Սփյուռքի նախարարության գործառույթը Սփյուռքի հետ աշխատելն է՝ նաեւ տեղերում: Մեր խնդիրը Հայաստանի մարզեր գնալը չէ: Ով որ համեմատում է, առնվազն չի պատկերացնում մեր անելիքները: Որպեսզի Սփյուռքի հետ աշխատես՝ Սփյուռքը պիտի ճանաչես անմիջականորեն: Չես կարող Երեւանում նստած 7 միլիոնի ցանկությունները, պահանջները, տեսակետները հաշվի առնել: Սփյուռքի նախարարության ներկայացուցիչները պարտավոր են լինել տեղերում, ծրագիր ունենք` «Սփյուռքի համայնքների հետ տարվող աշխատանքների», եւ այդ ծրագրի շրջանակներում մենք լինում ենք այն վայրերում, որտեղ անհրաժեշտություն կա, գործուղում ենք նաեւ գիտնականների, մշակութային գործիչների: Նախարարը տարեկան անպայման լինում է գոնե 5-6 երկրում: Անցնող տարիների ընթացքում միջին հաշվով ամսական 3-4 օր եմ բացակայել, այսինքն, 27 օրն էլ Հայաստանում եմ եղել: Տարեկան 30-35 օր եմ բացակայում, սակայն մեկ օրում 7-10 հանդիպում եմ ունենում եւ թվում է, թե երկար ժամանակ բացակայել եմ: Օրինակ, 2015 թվականին գործուղման մեջ եղել եմ 29 օր՝ 9-ը անգամ, մինչդեռ ունեի 55 հրավեր: Ես կարծում եմ` վատ եմ աշխատում այդ առումով, որովհետեւ առնվազն ամիսը գոնե 10 օր պետք է լինել սփյուռքում: Եթե համայնքը պահանջում է, որ այս կամ այն կարեւոր միջոցառմանը անհրաժեշտ է նախարարի ներկայությունը, չեմ կարող ասել, թե չեմ կարող գալ, որովհետեւ դա լրագրողներին դուր չի գալիս եւ կարող են գրել:
Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
Բացառիկ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում կայացած գաղտնի հավաքից
Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
Փնտրվում է նոստրադամուս
Հայաստանն ունի անվտանգային երաշխիքների, այլ ոչ թե ինչ-որ հայամետ բանաձևերի կարիք
Հեծանվային տրագիկոմեդիա՝ Ժաննա Անդրեասյանի կատարմամբ
Նիկոլ Փաշինյանը միայն ձևացնում է, թե հասարակության հետ երկխոսության մեջ է
Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
ՔՊ-ում վտանգավոր համաճարակ է. փլուզման վտանգ է առաջանում
Հակոբ Արշակյանի բազմանշանակ ակնարկը. ի՞նչ է սպասվում հայ տաքսիստներին
Էրդողանը կմտնի՞ Երևան
Գուրգեն Արսենյանը «օգնող ձեռք» է դարձել Զարեհ Սինանյանի համար. ի՞նչ են ծրագրել
Գեղամ Նազարյանի վարքը ստիպում է հեռուն գնացող հետևություններ անել
Սիրիական ճգնաժամի նորհայաստանյան արձագանքները. ակնկալիքներ չարժե ունենալ
Հովիկ Աղազարյանը կարող է հայտնվել քրեակատարողական գաղութում
Վովայի փեսային դատում են. արդարության հաղթանա՞կ, թե՞ ինքնախաբեություն
Հովիկ Աղազարյանը փորձության է ենթարկում Նիկոլ Փաշինյանին
Գեղամ Նազարյանը չի կարող ճակատագրական հարցից խուսափել
Ոստիկանությունը՝ հանցագործություններ կոծկողի դերում. ի՞նչ կփոխի Արփինե Սարգսյանը
«Չաղ Ռուստամի» կեղտոտ գաղտնիքը. ո՞ր հայտնի իշխանավորներն են իրականում կանգնած «Ֆազի» սպանության հետևում
Ընդդիմությունը՝ իշխանության հետքերով. ի՞նչ անել Գեղամ Նազարյանի հետ
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»