- 2025-04-09 10:20:00Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ռուսաստանի հայերի միության նախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը ձեռք չի քաշում 2017թ․ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցելու գաղափարից:
Բայց բնույթով զգուշավոր ու գաղտնապահ լինելով՝ նույնիսկ հիմա նա այդ մասին խոսում է այնպես, կարծես դեռ վերջնական որոշում չի կայացվել ու ինքն ինչ-որ կարևոր բանի է սպասում:
Դեռ ամիսներ առաջ էր Աբրահամյանն ասել, թե իր վերջնական խոսքը կասի աշնանը: Հիմա նոյեմբերն է, օրացուցային աշունը չի ավարտվել, և նա կարող է կառչել դրանից, պաուզան ձգել մինչև վերջին վայրկյանը, ինչպես անում են դերասանները:
Իսկ թե ինչ պիտի նրան տան մի քանի շաբաթները, սա ի սկզբանե հայտնի է՝ ոչինչ: Այդ պատճառով էլ իբրև թե դանդաղելով նա շտապում է ու արդեն իսկ խոսում է ցավոտ թեմայի մասին։
«Բազմիցս նշել եմ, որ ընտրություններին և քաղաքական իշխանության մասնակցության միջոցով Հայաստանին օգնելու իմ այս որոշումը պայմանավորված չէ որևէ բարձր պաշտոն կամ կոչում ձեռք բերելու շարժառիթով, ես դրա կարիքը պարզապես չունեմ: Իմ բոլոր քայլերն ուղղված են Հայաստանի շարքային քաղաքացիների խնդիրների բարձրացմանն ու դրանց լուծմանը»,- հայտարարում է Աբրահամյանը՝ մի նախադասության մեջ մի քանի անգամ հակասելով ինքն իրեն:
Եթե կարիքը չկա, ինչո՞ւ ես գնում ընտրության: Եթե օգնել ես ուզում, ինչո՞ւ չես օգնում առանց մանդատի:
Եթե անշահախնդիր ես, ինչո՞ւ ես այս մասին պատմում մարդկանց: Եվ ի՞նչ իմաստ կա արտասանելու այնպիսի մի դեմագոգ միտք, ինչպիսին սա է. «Կեղծ համեստություն չանեմ՝ միշտ գործել եմ Հայաստանի և նրա հասարակության համար օգտակար լինելու անհրաժեշտությունից դրդված»:
Կեղծ է ոչ միայն համեստությունը: Կեղծ է նաև այն ինքնագոհ հավաստիացումը, թե, իբր, Հայաստանի քաղաքացիներն ուզում են հավատալ, որ Արա Աբրահամյանը չի ստեղծի հուսախաբության հերթական առիթ և կփորձի արդարացնել իրենց համեստ հույսերը` կյանքը դեպի ավելի լավը փոխելու համար:
Հայաստանի քաղաքացիներն անհեթեթ բաներին վաղուց չեն հավատում:
Իսկ Արա Աբրահամյանն էլ խոր աշնանը սպասելու կարիք չունի: Նա արդեն ուսումնասիրում է ընտրազանգվածը, երկրի քաղաքական պատկերը, կառավարական փոփոխությունները և ընդդիմադիր ուժերը:
Մյուս ուժերն Աբրահամյանին ուսումնասիրելու անհրաժեշտություն չեն տեսնում: Վաղուց են ծանոթ:

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ

Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը

Նկարում Սերգեյ Մարտիրոսյանն ու Դավիթ Մելքումյանն են. այս երկու անձինք 2023 թվի սեպտեմբերին՝ Եվլախում, ստորագրեցին Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը.Arthur Hambardzumyan

ՇՏԱՊ. Լաս Վեգասի դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանին ազատ արձակելու միջնորդությունը


