- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադարձավ ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Շավարշ Քոչարյանի հայտարարությանը, որով վերջինս պատասխանում է Իլհամ Ալիևի՝ Անթալիայում Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին հնչեցրած գնահատականներին:
Լևոն Շիրինյանն անթույլատրելի, անգրագետ համարեց ՀՀ ԱԳՆ աշխատաոճը՝ հայտարարելով, որ ՀՀ ԱԳՆ-ն իր դիվանագիտությունը կառուցում է միայն պատասխան հայտարարությունների վրա և չի կարողանում ճիշտ օգտագործել միջազգային բարձր հարթակները:
Նշենք, որ թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ Էրդողանի անունից գագաթաժողովի մասնակիցների պատվին տրված աշխատանքային ճաշի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Ադրբեջանը ևս տուժում է ահաբեկչությունից: Ալիևն ընդգծել է. «Այդ ահաբեկչությունն Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի օկուպացիոն քաղաքականության բաղկացուցիչ մասն է կազմում: Ադրբեջանում հայկական ահաբեկչական կազմակերպության կողմից իրականացված ահաբեկչական գործողությունների արդյունքում երկրի ավելի քան 2 հազար քաղաքացի է զոհվել»:
Սրան ի պատասխան ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ելույթ է ունեցել Հայաստանում հայաստանյան լսարանի և լրատվամիջոցների համար՝ հայտարարելով Ալիևի հայտարարությունները զավեշտալի և անբարոյական:
Լևոն Շիրինյանն, իր հերթին քննադատելով ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալի և արտաքին գերատեսչության աշխատանքն, ասաց.«Մեծ քսանյակի մեջ չմտնող Ադրբեջանի նախագահն Անթալիայում հայտարարություններ է անում, որ Հայաստանն օկուպացնում է տարածքները և այլն: Կրկնում եմ՝ գագաթաժողովի անդամ չէ, թուրք է, գնացել, տեղավորվել է, որ բեմահարթակն օգտագործի և հայտարարություններ անի: Հայկական կողմն ի դեմս ԱԳ նախարարի տեղակալի հայտարարում, մեզ բացատրում է, որ թուրքն ինչ անբարոյական է: Եղբա՛յր, մեզ մի՛ ասեք, ավելի լավ է դուք օգտագործեք նման հարթակը: Ահաբեկչությունը կապում է աշխարհն իսլամի հետ, իսկ Ադրբեջանն անցնում է Ֆրանսիայի կողմը և մի հատ էլ մեզ է քննադատում:Ոչինչ չեն անում, միայն սպասում են ու անընդհատ մեղադրում են Եվրոպային, սրան-նրան խավիարային դիվանագիտության, սրա-նրա մեջ: Իբրև թե Ադրբեջանը Եվրոպան խավիարով գնել է: Հիմա էլ ասում են՝ չեն ամաչում, Ֆրանսիան ողբերգությունների մեջ է, գնացել ինչ են ասում: Ես գտնում եմ, որ ՀՀ ԱԳՆ-ն հստակ պետք է այս օրերին ունենար հայեցակարգ և արագ մտներ գործընթացի մեջ: Նույն հայ ժողովուրդը նույն իսլամից տուժել է: Իրենք պետք է այդ առիթն օգտագործեն և իրենք պետք է դա բարձրաձայնեին, ոչ թե անընդհատ ոչ համարժեք պատասխան տվողի դերում են»:Քաղաքագետը գտնում է, որ ՀՀ կողմը մշտապես շարունակում է մնալ ոչ ադեկվատ իրավիճակում: Ոչինչ չի անում, այլ շարունակ սրան-նրան մեղադրում է. «Իրենք խավիարային դիվանագիտություն են անում, եղբայր, դուք էլ կարտոֆիլային դիվանագիտություն արեք, բայց մի բան արեք, իմանանք, որ աշխատում եք: Հիմա տեսեք՝ Ալիևի հայտարարություններն ամբողջ աշխարհը լսեց, իսկ Շավարշ Քոչարյանի բացատրություններն ո՞վ լսեց: Ես, օրինակ, չեմ հասկանում սրանց արած-ուզածը: Դիվանագիտությունը փոքր պետության համար բացառիկ նշանակություն ունի: Ամեն ինչ մնացել է բանակի վրա, բանակը պտի ճնշի, բացատրի, բա մնացածներն ինչի՞ համար են»:
Նույն տրամաբանությունն է գործում, ըստ քաղաքագետի, անցած շաբաթավերջին ռուսաստանյան լրատվամիջոցներից մեկի հոդվածը, համաձայն որի պետք է տարածքներ հանձնվեին Ադրբեջանին: Լ. Շիրինյանն ասում է, որ սա պետք է մեծ աղմուկ բարձրացներ հայկական կողմում, պետք է փորձեին պարզել այս հոդվածի ֆինանսավորման աղբյուրները, նպատակները:
«Հիմա նույնը սա է. ՀՀ շահերը պետք է պաշտպանվեն դաժանորեն: Անթալիայում 1915թ.-ի արյան բաղնիքները պիտի հիշեցնեին: Գնում այնտեղ ի՞նչ են անում: Այսօր խոշոր տերությունների խոշոր ղեկավարները քննում են աշխարհում ահաբեկչության խնդիրը: Սուլթան Համիդից սկսած ահաբեկչություն են իրականացրել հայերի նկատմամբ: Ես զարմանում եմ, թե ԱԳ նախարարությունը ո՞ւմ համար է աշխատում: Չգիտեք՝ հրաժարական տվեք, եղբայր, դուրս եկեք խաղից:
Թվում է, որ եթե հիմա քրքրենք, երևի սրանք հայկական կրթություն էլ չունեն, հայերեն էլ չեն սովորել, Պուշկին, Տոլստոյ են սովորել, եկել այս կողմը Հայաստանի հարցեր են լուծում: Բա ո՞նց կարելի է, Սումգայիթ սարքած երկրի ղեկավարը գալիս ձեր դիմաց ահաբեկչությունից է խոսում, մի հատ էլ ձեզ է մեղադրում:
Հետո մի հատ էլ գալիս հայաստանյան լսարանի համար բաներ են բացատրում, Ալիևին ամոթանք են տալիս: Ես հորդորում եմ՝ չեք կարող աշխատել, խարակիրիի ենթարկեք ձեզ, ելեք ԱԳՆ շենքից ձեզ ներքև գցեք, բայց բավական է հայ ժողովրդին խայտառակեք»,- ասում է Լևոն Շիրինյանը:
Քրիստինա Մկրտչյան
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..