USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 24 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Այդ շենքը ջրի գնով սեփականացրել է քաղաքաշինության նախարար եղած ժամանակ
2016-11-23 23:01:00
Տպել Տպել

«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Ֆինանսների նախարարությունը Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ընկերությունից իր վարձակալած տարածքը 400 քառակուսի մետրով կրճատել է: Այս մասին մեզ տեղեկացրին պետական գույքի կառավարման վարչությունից:

Եթե նախկինում՝ 2014թ. հունիսից, ֆիննախը վարձակալում էր 2150 քմ տարածք և դրա դիմաց մեկ տարվա համար այդ ընկերությանը վճարում էր 124 մլն դրամ, ապա այս տարվա օգոստոսից վարձակալում է 1750 քմ և մեկ տարվա համար վճարում արդեն 116,6 մլն դրամ: Վերոնշյալ ժամկետից կարելի է հասկանալ, որ սույն տարածքը վարձակալվել է Գագիկ Խաչատրյանի Ֆինանսների նախարար նշանակվելուց հետո:

Հավելենք նաև, որ կառավարության շենքի անմիջապես դիմացը գտնվող «Հանարդնախագծի» շենքը պատկանում է բնապահպանության և քաղաքաշինության նախկին նախարար Արամ Հարությունյանին, որն այն վարձակալության է տալիս թե՛ Ֆիննախին, թե՛ ԱՎԾ-ին և թե Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությանն ու միայն պետբյուջեից տարեկան մոտ 150-160 մլն դրամ ստանում:

Ընդ որում, այդ շենքը նախապես պետական է եղել, և Ա. Հարությունյանն այն ջրի գնով սեփականացրել է քաղաքաշինության նախարար եղած ժամանակ ու հիմա վարձակալության է տալիս պետությանը»,–գրում է թերթը։

Այս նյութը դիտել են - 1647 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook