- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Դոնալդ Թրամպն Արա Աբրահամյանի մասին
Ջհանգիր Լֆիկյան
Արա Աբրահամյանի՝ հայ քաղաքական դաշտ ներխուժելը մեծ աղմուկ առաջացրեց երկրում: Երևի թե ոչ մեկի մասին այդքան չէր գրվել փոքր ժամանակահատվածում և ոչ մեկն այդքան ուշադրություն չէր գրավել, որքան Արա Աբրահամյանը: Հիմա կարծես թե համաշխարհային հայության առաջնորդն իր հայտնության առաջին փուլն ավարտված է համարում և անցել է երկրորդին:
Չենք կարող ասել՝ գիտի՞ արդյոք Աբրահամյանը Հին Հռոմի գոյության մասին, բայց նա բավական արդյունավետ օգտագործում է «հաց և տեսարան» հռոմեական կարգախոսը: Հիմա, իր հայտնության արդեն երկրորդ փուլում, պրն Աբրահամյանը մարտադաշտ է նետել իր ընտանիքը՝ փորձելով առավելագույնս շահագործել ավագ դստերը` Յուլիային, որն ապրում է Մայամիում, երգչուհի է: Ինչևէ, Յուլիայի զբաղմունքի մասին տեղեկանալու համար բավական է նայել նրա լուսանկարները համացանցում` և ամեն ինչ պարզ կդառնա:
Դժվար է ասել, թե Մալիշկայի գյուղացու ինչին է պետք սեփական աղջկա կասկածելի նկարները տարածելը: Մի՞թե կարծում է, թե այս սոված երկրում դա նրան հեղինակություն կբերի: Մի՞թե վաղը, ասենք, Կոտայքի մարզի կթվորուհիները նրան ձայն կտան դրա համար: Դժվա՞ր է հասկանալ, որ այդ ամենը, բացի նախանձից` մի կողմից, և զզվանքից` մյուս կողմից, այլ զգացում չի առաջացնի:
Ինչևէ, անքննելի են Արա Աբրահամյանի ճանապարհները, մենք չենք կարող դրանք մեկնաբանել, քանզի թե՛ Մալիշկայից, թե՛ նրա հերոսից ամեն ինչ հնարավոր է սպասել: Եվ սպասում ենք՝ չբացառելով ոչ մի բան, անգամ Արա Աբրահամյանի ամենաապշեցուցիչ հաղթանակը Հայաստանում:
Շատերն են մտածում և չեն գտնում պատասխանն այն հարցի, թե՝ լավ, այս մարդու հաջողության գրավականը ո՞րն է: Մի՞թե հնարավոր է լինել այդքան հաջողակ՝ միաժամանակ լինելով այդքան բութ և դատարկ: Փաստ է, որ Աբրահամյանի ինտելեկտի և շնորհքի հարյուրապատիկն ունեցողներն այսօր չունեն նրա ունեցվածքի և հնարավորությունների կես տոկոսը: Ինչպե՞ս է դա հնարավոր:
Դա հնարավոր է, և դա զարմանալի չէ: Այս հարցի պատասխանը տալիս է ամերիկացի գործարար և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամպն իր «Գործարքի արվեստը» (The art of the deal, 1987) գրքում, որտեղ մի պատմություն է պատմում ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերի մասին: Թրամպն ասում է, թե դրա նման ոչխար մարդ չի հանդիպել կյանքում, չկա դրան հավասար ախմախ, տավար, մի խոսքով՝ կատարյալ դատարկ և այլ բաներով լի անձնավորություն: Եվ ասում է, թե միշտ զարմացել է Քարթերի հաջողությունների վրա, ապշել, թե` լավ, ո՞նց է սրա նմանը դարձել գերտերության նախագահ: Եվ գրում է, թե ինչպես է մի օր բացահայտել այդ գաղտնիքը: Ուրեմն, 1981թ., երբ Քարթերն արդեն պաշտոնաթող նախագահ էր, իսկ Թրամպը` երիտասարդ գործարար և աշխատում էր հոր հետ (նրանք ընտանիքով ավանդական դեմոկրատներ են եղել, Թրամպը հանրապետական դարձավ վերջերս), նրան հյուր է գալիս Ջիմի Քարթերը: Դե բնական է, որ մեծ պատիվ է երիտասարդ գործարարի համար ընդունել երկրի նախկին նախագահին, և Թրամպը, ոգևորված, ամենաջերմ ընդունելությունն է ցուցաբերում: Ինչևէ, զրույցի ժամանակ Քարթերն ասում է. «Դոնալդ, մի քիչ օգնիր իմ գրադարանին»: Թրամպն էլ ավելի է ոգևորվում, ասում է, թե` իհարկե, պարոն նախագահ, անպայման կօգնեմ, բայց ի՞նչ գումարի մասին է խոսքը: Սա պատասխանում է՝ հինգ միլիոն դոլար (հինգ միլիոնը 1981 թվականին ահռելի մեծ գումար էր, Թրամպն այն ժամանակ, որ հոր մոտ էր աշխատում և դեռ չէր սկսել ինքնուրույն գործունեությունը, երազում էլ չէր կարող տնօրինել նման գումար, և բանն այն է, որ դա հասկանում էր նաև Քարթերը): Թրամպն ասում է, թե՝ գույնս փոխվեց, ճնշումս բարձրացավ, ոչ մի բան չկարողացա ասել, միակ բանը, որ կարողացա անել` լռություն պահպանելն էր: Քարթերը հասկանում է իր արածի հիմարության աստիճանը և հեռանում է:
Թրամպը եզրակացնում է հետևյալը. Քարթերը, լինելով ոչնչություն, կյանքում մի շնորհք է ունեցել` հանդգնությունը: Ողջ կյանքում նա դիմել է ծայրահեղ հանդուգն քայլերի, միշտ անհաջողությունների է մատնվել, կրակել է 1000 փամփուշտ, որից 998-ը`փուչ, իսկ երկուսը արդյունավետ եղան. մեկ անգամ նա ընտրվեց Ջորջիայի նահանգապետ, մեկ անգամ` ԱՄՆ նախագահ:
Սա է Արա Աբրահամյանի զենքը, որը Ջիմի Քարթերին հավերժացրեց պատմության մեջ: Հնարավոր է՝ նույն զենքը հաջողության հասցնի նաև Աբրահամյանին: Եվ պետք չէ վերլուծել և քննարկել նրա քայլերը, նրա «քաղտեխնոլոգիաները», նրա աղջկա պահվածքն Ամերիկայում: Պետք է միայն հավատալ, որ անտաղանդ հանդուգն մարդն այնպիսի բանի կարող է հասնել, որ հազար տաղանդավոր անհատ անգամ չերազի:
Սպասենք մեր հանդուգն Արայիկի հաջողություններին: Նրանք անպայման կլինեն, թեպետ արդեն կան, եթե անգամ նրա գլուխը նախագահ Սարգսյանի բեյսբոլի մահակով ճաքի, միևնույն է՝ նույնիսկ այդ հանգամանքից նա կկարողանա քաղել իր դիվիդենդները:
Հետգրություն 1
Հայերը պետք է շատ չտխրեն, որ Արա Աբրահամյան ունեն։ Ընդհակառակը, պետք է պարծենան, որ ունեցան իրենց Ջիմի Քարթերը։ Իսկ հայ արևմտամետ հանրությունը պետք է սատարի Արա Աբրահամյանին, պետք է բացատրի ամերիկյան դեսպանին, որ հենց ինքն է որ կա, քանզի Միացյալ Նահանգներում ունի իր անալոգը։
Հետգրություն 2
Ի դեպ, բացարձակ դատարկ և իրենից ոչինչ չներկայացնող Արթուր Բաղդասարյանի հաջողությունների գաղտնիքը նույնպես հանդգնությունն է: Զրոյական ունակություններ ունեցող անհատը հասավ ամենաբարձր քաղաքական դիրքերի՝ հետևում թողնելով հարյուրավոր իրենից արժանիներին: Այս մասին դեռ առիթներ կլինեն գրելու. այս երկու ազգային հրաշքները` Աբրահամյանն ու Բաղդասարյանը, դեռ երկար կմնան մեր ուշադրության կենտրոնում:

Հուզված` Դոգը ուղիղ եթերով պատմել է իր դաժան մանկության մասին. Անհնար է դիտել առանց արցունքների

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

Բաքվի դատավարությունն ու Երևանի լռությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կոչ Վ․Ղուկասյանի աջակիցներին, ի՞նչից է հրաժարվում ՀՀ-ն միջազգային դատարանում, Թրամփից սպասելիքները

Վարդան Ղուկասյանին ԱՄՆ-ից արտաքսելու անհրաժեշտություն չկա․ ՀՀ կառավարության պահանջն անհիմն է. փաստաբան

է՞լ ով է ներգրավված Վ․ Ղուկասյանի գործով, թուրքամետ ՔՊ-ն պատրվելու է, նոր ուժ, Թրամփի նպատակները

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Shprot- Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի գիրքը

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Սփյուռքի առաջ՝ Գրիշա Սանդալյանի Հաղորդման հյուրն է «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը

Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik

Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել


