USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Գետանցումին ձիերը չփոխեցին
2016-11-26 11:05:00
Տպել Տպել

ՀՀԿ 16-րդ համագումարում այսօր հրապարակվեց ՀՀԿ գործադիր մարմնի նորընտիր անդամների կազմը: Քվեարկությունից հետո Սերժ Սարգսյանը ընթերցեց նրանց անունները՝ Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Արմեն Աշոտյան, Կարեն Ավագյան, Վահրամ Բաղդասարյան, Գագիկ Բեգլարյան, Ռուբեն Թադևոսյան, Մուշեղ Լալայան, Կարեն Կարապետյան Վիլհելմի, Կարեն Կարապետյանի Սարգսի, Հրանուշ Հակոբյան, Դավիթ Հարությունյան, Արփինե Հովհաննիսյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Մինասյան, Հերմինե Նաղդալյան, Սամվել Նիկոյան, Էդուարդ Շարմազանով, Գալուստ Սահակյան, Սամվել Ֆարմանյան:

Սա առաջին հերթին նշանակում էր, որ նախկին 19-ի փոխարեն ՀՀԿ-ն իր ԳՄ-ի կազմը դարձրեց 21՝ նորերին ընդգրկելու համար և հներից դուրս թողեց Դերենիկ Դումանյանին ու Ռազմիկ Զոհրաբյանին: Առավել ընդհանուր գնահատականի պարագայում կարող ենք ասել, որ մեծ հաշվով նորերն ընտրվեցին ի պաշտոնե, և այն էական փոփոխությունները, որ մինչ այդ խոստացվում էին, տեղի չունեցան: Սրան նույնիսկ կոսմետիկ փոփոխություն չես անվանի, իսկ դա իր հերթին կարող է նշանակել երկու բան՝ կամ ՀՀԿ-ն որոշել է գետանցումի ժամանակ ձիերին չփոխել, կամ նրա կադրային զինանոցն այդքանով սպառվում է: Երկու դեպքում էլ իրավիճակը չի բխում կուսակցության շահերից, քանի որ ներկա կազմով ու ներկա նկարագրով ընտրությունների գնացող ՀՀԿ-ն չի կարող չհասկանալ, թե հանրության վերաբերմունքն ինչպիսին կլինի:

Անհասկանալի է մնում միայն այն, թե ինչու Շարմազանովն ու մյուս մունետիկները մեկ ամիս շարունակ ինտիրիգ պահպանեցին սպասվող փոփոխությունների վերաբերյալ: Մայմունությո՞ւն էին անում, թե՞...

shame.am

Այս նյութը դիտել են - 1038 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook