USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 24 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ամենազավեշտալին այն կլինի, երբ օրինակ՝ պատգամավորը «վետերոկում» իր ընկերների հետ հանդիպի ու ձևակերպի թե հանդիպում է ունեցել
2016-11-29 05:32:00
Տպել Տպել
«ԱԺ կանոնակարգ» նոր օրենքի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը մինչ հարց կուղղեր հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանին, նկատեց, որ, ընդհանուր առմամբ, կողմ է, որ նախագծով ձևականությունը և մեռելածին դրույթները հանվել են:
Այնուհետև նա հարցրեց, թե փաստորեն պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկն ընդունվել է, ըստ որի՝ պատգամավորը պարտավոր է քաղաքացիների ընդունելություն կազմակերպել:
Լևոն Մարտիրոսյանը նշեց, որ հանձնաժողովի նիստին քննարկել են այս հարցը և եզրահանգել, որ դեմ չեն, որ ընդունելություն կազմակերպի։ «Բայց դա իրավունք է, ոչ թե պարտականությունը»,-ասաց նա և նշեց, թե դա հերթական ձևական կետ է դառնալու, որովհետև ոչ մեկ չի կարող սահմանել այն ընթացակարգը, թե ինչպես է ընդունում, որտեղ, ինչ կերպ:
«Սա ամենազավեշտալի իրադարձությունը կարող է լինել, երբ օրինակ՝ պատգամավորը «վետերոկում» իր ընկերների հետ հանդիպի ու ձևակերպի թե հանդիպում է ունեցել»,- ասաց նա:

Նա նաև անդրադարձավ խմբակցությունից հեռացնելու դրույթին, ըստ որի՝ խմբակցությունը կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկել պատգամավորին, ընդհուպ մինչև հեռացնելը:
Հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանը նշեց, որ չի կարծում, որ որևէ մեկը խնջույքը կներկայացնի որպես ընդունելություն, բայց խոստովանեց, որ շատ դեպքերում ունենում են իրավիճակ, երբ ստիպված են լինում այնպիսի դրույթներ ձևակերպել, որ որոշ գործընկերների բերեն քննարկման դաշտ:

 
 
Այս նյութը դիտել են - 1784 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook