USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Եվրոպացի ընտրողները չեն ուզում ՆԱՏՕ-ն տեսնել սեփական ինքնիշխանության դեմ մահակի դերում. politinfo
2016-12-12 13:43:00
Տպել Տպել


Հարց. «Ես կարծում եմ, որ մենք պետք է ինքներս հոգ տանենք մեր սեփական անվտանգության մասին, քանի որ ԱՄՆ-ն այլևս պատրաստ չէ ապահովել Եվրոպայի անվտանգությունը:

Այդ պատճառով մենք պետք է ինքներս դրանով զբաղվենք»,- ասել է ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Արդյոք կարող ենք ասել, որ անգամ եվրոչինովնիկներն են հասկացել են, որ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դիմակայության անհեռանկար լինելը, քանի որ այդ դիմակայության սրացման դեպքում, ԱՄՆ-ը չի կարող հանդիսանալ ԵՄ-ի անվտանգության երաշխավոր:

Արդյոք Յունկերի հայտարարությունը նշանակում է, որ Եվրամիության երկրները պատրաստվում են նոր որակի հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ:

Պատասխան. Հետխորհրդային շրջանում ՆԱՏՕ դերի մասին շատ է խոսվում, փորձագետները և քաղաքական գործիչները փորձում են վերլուծել Հյուսիսատլանտյան դաշինքի նշանակությունը ներկա իրողություններում՝ այն անվանելով սառը պատերազմի՝ իմաստը կորցրած մնացուկ։

Հասկանալի է՝ կարելի է համաձայնել, որ տրամաբանորեն ՆԱՏՕ-ն, որն ստեղծվել է ի հակակշիռ Վարշավյան պայմանագրի, վերջինի լուծարումից հետո կորցրել է նախնական իմաստն ու այլ հավասար պայմաններում պետք է որ լուծարվեր։ Բոլոր խոսակցությունները, թե, իբր, իրադարձությունները Վրաստանում 2008թ., Ուկրաինայի արևելքում, Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ ընդգծում են ՆԱՏՕ կարևորությունը Եվրոպայում անվտանգության ապահովման գործում և արդարացնում նրա ընդլայնումը, կեղծավորությունից բացի այլ բան չեն նշանակում։

Բավական է դեպքերը շարել ժամանակագրական կարգով, և ակնհայտ կդառնա, որ ՆԱՏՕ ընդլայնումը որևէ կապ չունի վերը նշված իրադարձությունների հետ պարզապես այն պատճառով, որ դա ավելի վաղ է տեղի ունեցել։ Ավելորդ չէ հիշել՝ Արևմուտքի հետ Ռուսաստանի բավական անամպ հարաբերությունների շրջանում։ Այնքան անամպ, որ ՆԱՏՕ-ականների՝ անգամ Հարավսլավիան փլուզելուն և փոքրիկ Սերբիայի հետ հաշվեհարդար տեսնելուն Ռուսաստանն այնքան էլ չընդդիմացավ, նույնիսկ մասամբ մասնակցեց այդ պլանի իրագործմանը։

Այդ հիմա է ռուսական իսթեբլիշմենթը նման դիրքորոշումը սխալ և խայտառակ համարում։ Երևի, պակաս կարևոր դեր չի խաղացել նաև այն հանգամանքը, որ այլ մոտեցման պարագայում, դիվանագիտությունից բացի, Ռուսաստանի բողոքն այդ պահին ուրիշ որևէ բանով ամրպնդված չէր լինի։ Իսկ մենք լավ գիտենք, որ դիվանագետների խոսքերиն առավել հաճույքով են ունկընդրում այն ժամանակ, երբ նրանց թիկունքին հզոր զինված ուժեր են կանգնած։ Ցավոք, այս աքսիոմն անհիշելի ժամանակներից բնավ չի հնացել։

Պարզապես քաղաքակիրթ աշխարհում մտածվել են մի կույտ բարեհունչ եզրեր, որոնք կոչված են եթե ոչ արդարացնելու, ապա գոնե քողարկելու հնագույն իմաստությունը՝ ուժն է ծնում իրավունք։ «Կույտ» բառն այստեղ օգտագործել եմ կանխամտածված կերպով, քանի որ պոլիտկոռեկտ բարբաջանքն նշված թեմայով ուրիշ որևէ այլ բան չի էլ հիշեցնում։ Բայց չեմ համաձայնի պնդմանը, թե ՆԱՏՕ-ն կորցրել է իր նշանակությունը։

Այսպես կարելի է մտածել, եթե ելնելու լինենք բացառապես նրա նախնական նշանակությունից և չընդունենք նշանակության բովանդակության փոփոխության հնարավորությունը։ Իսկ դա փաստ է, որն անհնար է չնկատել, եթե, իհարկե, որոշակի շահեր չեն քաջալերում միտումնավոր կարճատեսությունը։ Արդեն մեկ տարուց ավելի է՝ տարբեր հրապարակումներում փորձում եմ տեղ հասցնել այն տեսակետը, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինքից վերածել են մահակի Վաշինգտոնի և Բրյուսելի ձեռքին՝ ճնշելու համար կենտրոնախույս տրամադրությունները Եվրոպայում։ Հատկապես 2015թ. քչերն էին փորձում խորհել այս պնդման շուրջ, արձագանքները և մեկնաբանությունները հիմնականում հանգում էին նրան, որ նման դիրքորոշումը կարող է միայն պատվիրովի, վճարված և, ո՜վ սարսափ՝ ԿԳԲ-ական քարոզչություն լինել։

Նման բան, ըստ էության, սպասվում էր. թունավորված և ամուր արտարժույթով հիրավի վճարված որոշակի ուղեղներում ցանկացած, նրանց կարծիքով, ոչ համակարգային պնդում անմիջապես զուգորդվում է դավադրության և հատուկ ծառայությունների հետ աշխատանքի հետ։ Հատկանշական է, որ հենց այդ մարդիկ են իրենց համարում դեմոկրատիայի և խոսքի ազատության ջատագովներ, որոնք պատրաստ են փակել ընդդիմախոսի բերանը, իհարկե, հանուն ի պաշտպանություն դեմոկրատիայի։

Մեկ տարվա ընթացքում աշխարհում այնքան բան է տեղի ունեցել, այնքան կեղտ է ի հայտ եկել, որ արդեն դժվար է թաքցնել իրադրության էությունը, որքան էլ ջանան համաշխարհային նշանակության վերահսկվող ԶԼՄ-ները։ Արևմտյան արժեքների որոշ ջատագովների տրամաբանությամբ, որոնք այդ արժեքներին վերաբերվում են ոչ թե որպես առողջ դատող մարդիկ և պատրաստ են իրենց թույլ տալ գոնե կասկածել (թեկուզև կասկածել) ինչ-որ բանում, այլ որպես աղանդավորներ, որոնք սահուն կերպով տարուբերվում են խոսելացավի օրորի տակ, ԿԳԲ լրտեսների շարքին պետք է դասել արդեն համաշխարհային մակարդակի շատ քաղաքական գործիչների՝ ԱՄՆ ընտրյալ նախագահից մինչև եվրոպական քաղաքական գործիչները, որոնք պատրաստ են մոտ ապագայում գլխավորել աշխարհամասի առաջատար երկրները։

Դատելով այս ամենից, հավանաբար Եվրահանձնաժողովի նախագահ Յունկերն էլ ստացել է հերթական կոչումը ծառայակիցների կողմից։ Բա ո՞նց, ի՞նչ է նա իրեն թույլ տալիս՝ կասկածել ՆԱՏՕ արդյունավետությանը։ Աներևակայելի՛ է։ Իսկ իրականում այն էլ ինչպես է երևակայելի, միայն թե պետք է հասկանալ պատմության ընթացքը։ Ժան-Կլոդ Յունկերը սկսել է հասկանալ։ Ոչ այն պատճառով, որ դա նրան դուր է գալիս, համարձակվում եմ ենթադրել, որ պարզապես չի ուզում խուլ ու համր կարծրամիտ երևալ, որը տեղյակ չէ ՆԱՏՕ գլխավոր հովանավորի՝ Ամերիկայի դիրքորոշման փոփոխության մասին, ոչինչ չի լսել Եվրամիության զինված ուժերի ստեղծման գերմանա-ֆրանսիական նախաձեռնության, հասարակ եվրոպացիների մեծամասնության տրամադրությունների մասին։

Չեն ուզում այլևս եվրոպացիները կուլ տալ ահավոր սպառնալիքների (այդ թվում և՝ իբր Ռուսաստանից բխող) խայծը ԵՄ ամբողջ պարագծով։ Ստիպված են չափից ավելի թանկ վճարել արհեստականորեն սերմանվող վախերի համար, իսկ վստահություն անվտանգության հարցում ինչպես չկար, այնպես էլ չկա ցայժմ։ ՆԱՏՕ-ի ամրապնդումը Վրաստանի, Ուկրաինայի դեմ այսպես կոչված ռուսական ոտնձգություններով բացատրողներն այդպես էլ իրենց նեղություն չեն տալիս ընկալելի ձևով ասել եվրոպացիներին՝ ի՞նչ իմաստ կա ընդլայնել և ամրապնդել դաշինքը, թշնամանքը Ռուսաստանի դեմ, եթե վերջինը, միևնույն է, հասնում է առաջադրած նպատակներին։

Ստացվում, ՆԱՏՕ-ական գեներալները հաջող պաշտպանում են միայն նրանց, ում վրա ոչ ոք չի պատրաստվում հարձակվել, արդյունավետորեն հետ են մղում միայն գոյություն չունեցող սպառնալիքները Լեհաստանի, Բալթիայի երկրների, Մեծ Բրիտանիայի և այլոց հասցեին։ Իսկ երբ ծագում է իրական սպառնալիք՝ դեպի Եվրոպա միգրանտների և նրանց հետ միասին ամեն տեսակ ահաբեկիչների հոսքի տեսքով, միակ բանը, որ կարող է անել դաշինքը, ներգաղթողների նավակները (որոնցում ակներևաբար ահաբեկիչներ չկան) շրջափակելն է։

Ահաբեկչական կազմակերպությունների ներդրումը՝ լավ վճարված, կազմակերպված գործողություն է, որը տեղի է ունենում, կարծում եմ, ոչ թե փչովի նավակներով, որոնք մեկումեջ են հասնում Եվրոպայի ափերին։ Դե, իսկ քաղաքական գործիչները Եվրոպայում, հանձին երեց տիկին Անգելա Մերկելի, որևէ այլ բան չեն կարողացել մտածել՝ փրկագին վճարելուց բացի, հույսը դնելով Եվրոպայի փրկիչ Էրդողանի վրա։

Իմ կարծիքով, եվրոպացիների մեծամասնությունը չի ընդունի Թրամփի վերջնագիրը ՆԱՏՕ-ն պահելու համար դաշինքի բոլոր անդամներից ՀՆԱ 2%-ը  հատկացնելու մասին։ Եվ բանը միայն այն չէ, որ շատերի համար դա ուժից վեր բեռնվածություն է։ Մանավանդ Հին Եվրոպայի երկրների համար այնքան էլ ակնհայտ չէ նման գործարքի օգուտը։ Դաշինքն արդեն նախկին վստահությունը չի վայելում, նրա ապագան նույնպես մշուշոտ է՝ Սպիտակ տան նոր տիրոջ մտադրությունների անկանխատեսելիության պատճառով։ Միևնույն ժամանակ, ընտրողները չեն ուզում դաշինքը տեսնել սեփական ինքնիշխանության դեմ  մահակի դերում։ Ուստի, ամենայն հավանականությամբ, եվրոպացիները միջոցներ կհատկացնեն սեփական զինված ուժերի ամրապնդմանը՝ այն հույսով, որ երբևէ Եվրամիության ԶՈւ-ն լիովին կփոխարինի ՆԱՏՕ-ին։ Իսկ մինչ այդ կարելի է դիտարկել կոմբինացված տարբերակը, հնարավոր է՝ լիազորությունների և պատասխանատվության գոտիների տարանջատմամբ։ Այլ պայմաններում հասկանալի է, որ նման փորձարկումները բավական վտանգավոր են, քանի որ չեն երաշխավորում հնարավոր ագրեսիային հակադարձելու արդյունավետությունը։

Բայց ուրիշ էլ ով, եթե ոչ եվրոպացիները հիանալի գիտեն, որ մինչ այժմ սերմանվող հիստերիան ռուսական սպառնալիքի մասին իրական ոչ մի հիմք չունի, նշանակում է՝ կարելի է հանգիստ փորձարկումներ կատարել։ Առավել ևս՝ Մոսկվայի հետ դրացիական հարաբերությունների վերականգնման պարագայում։ Մտահոգիչ է ընդամենը մեկ հանգամանք. ՆԱՏՕ գեներալները հանկարծ չվերադառնան այն սովորական մտքին, թե մի ինչ-որ իրական բանով զբաղվելու համար նորից մնում են փորձված տարածաշրջանները Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և այլուր, արդարացնելու իրենց գոյությունը։

Կան բոլոր հիմքերը նման երկյուղների համար, քանի որ ՆԱՏՕ-ն դեռ երբեք չի կատարել պաշտպանական գործառույթներ, այլ «սերմանել» է իր տերերի դավանած արժեքներն այնտեղ, որտեղ հարկ է համարել։

Աշոտ Անտինյան

politinfo.org

Այս նյութը դիտել են - 1448 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook