USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ես կիսում եմ հանրահայտ գործիչներ Սերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի տեսակետը. Վիկտոր Դալլաքյան.Poliinfo
2016-12-19 06:36:00
Տպել Տպել

Նախագահի աշխատակազմի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն այսօր՝ դեկտեմբերի 19-ին հրավիրված ասուլիսում մանրամասնել է «Երրորդ Հանրապետություն» կուսակցության ծրագրերն ու նպատակները: Վերջինս գտնում է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները շանս են Հայաստանում համաժողովրդական կոնսոլիդացիայի և տարբեր քաղաքական ուժերի համախմբման արդյունքում հասենլու խաղաղ իշխանափոխության:

«Ես ընդգծում եմ, որ մենք Հայաստանում պետք է իրականացնել դիտորդական համապատասխան առաքելություն: Ես կիսում եմ հանրահայտ գործիչներ Սերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի և մյուս հայտնի գործիչների խոսքը այն նախաձեռնության մասին է, ըստ որի Հայաստանում պետք է իրականացվի միջազգային դիտորդական առաքելության»,- նշեց Դալլաքյանը: Սակայն վերջինս ընդգծեց նաև, որ ըստ Ընտրական օրենսգրքի, միջազգային դիտորդական առաքելության իրականացման իրավունք հնարավոր է ստանալ միայն համապատասխան հրավերի դեպքում, ինչը կարող են անել միայն իշխանության ներկայացուցիչները: Այս երևույթը Դալլաքյանը որպես աբսուրդ որակեց:

«Բոլորի համար ակնհայտ է, որ այն իշխանությունները, որոնք հաղթել են կեղծիքի շնորհիվ, դրանց ձեռնտու չէ նման հրավերներ իրականացնելը: Հետևաբար պետք է փոխել ընտրական օրենսգրքի այս նորմը, և ինչպես եղել է 98 թվականի Ընտրական օրենսգրքում, որի հեղինակը ես եմ, դիտորդական առաքելությունը պետք է դառնա կամավոր»:

Դալլաքյանը պատրաստ է սփյուռքի դիտորդական խմբի համար մշակել որոշակի մեխանիզմ, որը նրանց հնարավորություն կտա Հայաստանում իրականացնել միջազգային բնույթի դիտորդական առաքելություն:

««Երրորդ Հանրապետություն» կուսակցության ծրագրի մեջ ամրագրված է այն, որ սփյուռքահայությունը պետք է մասնակցի ՀՀ քաղաքական կյանքին: Եվ այդ մասնակցության վերաբերյալ կուսակցության ծրագրում ամրագրված է որոշակի մեխանիզմ. այն է ՀՀ-ում անցում կատարել երկպալատ խորհրդարանական համակարգի, որի վերին պալատը կլինի ներկայացուցչական մարմին և կներկայացնի ամբողջ սփյուռքահայությունը, իսկ ստորին պալատը կլինի օրենսդիր մարմինը»,-ասաց Վ. Դալլաքյանը:

«Երրորդ Հանրապետություն» կուսակցության փոխնախագահ Վիկտոր Դալլաքյանը համոզված է, որ այս ճանապարհով միայն հնարավոր կլինի համախմբել սփյուռքահայ մեր եղբայրների և քույրերի քաղաքական և ինտելեկտուալ ներուժը և օգտագործել այն հանուն Հայաստանի Հանրապետության:

politinfo.org

Այս նյութը դիտել են - 1344 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook