- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Սասնա ծռեր» խմբի անդամներին հաց հասցրած «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի փաստաբաններն այսօր հայտարարությամբ են հանդես եկել, որով տեղեկացնում են, որ ՄԻԵԴ-ն ընթացք է տվել իրենց ներկայացրած դիմումին ու որոշակի հարցեր է ուղղել ՀՀ կառավարությանը:
Փաստաբանները դեկտեմբերի 17-ին էին դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու խնդրանքով, մասնավորապես՝ խնդրելով ՄԻԵԴ-ին՝ ՀՀ կառավարությունից պահանջել ապահովել դիմողի բուժումը, անհրաժեշտության դեպքում՝ քաղաքացիական հիվանդանոցում, և գործուն միջոցներ ձեռնարկել Արթուր Սարգսյանի նկատմամբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված անմարդկային վերաբերմունքից նրան զերծ պահելու համար։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը տառապում է Բեխտերևի հիվանդությամբ, ունի մոտ 15 սմ երկարության որովայնային գծային ճողվածք, իսկ ողնաշարի վիրահատության ընթացքում C1 և C2 մասնահատում է կատարվել և պրոթեզավորվել: Նա երկրորդ կարգի զինվորական հաշմանդամ է։ Կալանքի տակ գտնվելու ընթացքում Արթուր Սարգսյանի մոտ նոր առողջական խնդիրներ են առաջացել: Արթուր Սարգսյանի փաստաբանների հայտարարությունում նշվում է, որ համապատասխան միջնորդությունը ներկայացնելու պահից 2 օրվա ընթացքում ՄԻԵԴ-ը դատարանի կանոնագրքի 54 / 2 (a) կետի համաձայն անհապաղ հարցեր է առաջադրել կառավարությանը և առաջարկել ՄԻԵԴ-ին հայտնել, թե ինչ առողջական վիճակում է գտնվում Արթուր Սարգսյանը, և պահանջել ՄԻԵԴ տրամադրել նրա առողջության վերաբերյալ բժշկական բոլոր և այլ փաստաթղթեր, ներառյալ նրան ցուցաբերված բուժօգնության ողջ նկարագրությունը, տրամադրված դեղորայքի ցանկը, հիվանդության պատմությունը, և արդյոք Արթուր Սարգսյանին նշանակված է եղել դեղորայք և հատուկ սնունդ, և եթե այո, ապա արդյոք այն ապահովվել է նրան կալանավայրի վարչակազմի կողմից:
Պաշտպանյալի նկատմամբ վատ վերաբերմունքի մասին բարձրաձայնում է նաև «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը՝ հայտարարելով, թե պաշտպանյալը վերջին օրերին գտնվում է ոչ սթափ վիճակում, հավանաբար նրան հոգեմետ դեղեր են ներարկվում:
Անդրադառնալով այս դեպքերին՝ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց. «Մենակ իրենց նկատմամբ չէ, սա աղմկահարույց գործ է, և մենք իմանում ենք այդ գործերի մասին, քանի որ փաստաբանները բարձրաձայնում են, անմարդկային վերաբերմունքն առկա է քրեակատարողական հիմնարկներում: Սա իշխանությունների պատժի, հաշվեհարդարի ու արդարադատության նախարարի բացարձակ անտարբերության արդյունքն է. մարդու նկատմամբ իսպառ բացակայում է վերաբերմունքը, հետո ինչ, որ նա կալանավոր է: Արթուր Սարգսյանի դեպքում ՄԻԵԴ դիմել են փաստաբանները, նույնը խորհուրդ կտամ, որ Հայարփի Սարգսյանն անի Հ. Հարությունյանի հետ կապված, ՄԻԵԴ-ն ունի անհապաղ միջոցների ընթացակարգը, ու եթե ներկայացված փաստացի փաստաթղթերը համապատասխանում են, իրենք վարույթ են ընդունում և ուսումնասիրում են գործը, ու արդեն կառավարությանը հարցեր են ուղղել, պարզաբանումներ են ուզել»,- նշեց իրավապաշտպանը:
Ժաննա Ալեքսանյանի պնդմամբ ակնհայտ է, որ իշխանությունները քաղաքական հաշվեհարդար են տեսնում «Սասնա ծռեր» խմբի անդամների ու նրանց աջակիցների նկատմամբ: Այս ամենը նաև ցույց է տալիս, որ ընդդեմ ՀՀ կայացված վճիռները ՄԻԵԴ-ի կողմից դաս չեն լինում ՀՀ իշխանություններին. շարունակում են իրենց պատժիչ քայլերը՝ քրեակատարողական հիմնարկներում ստեղծելով անմարդկային պայմաններ.
Այն հիվանդությունը, որն ունի Արթուր Սարգսյանը, անհամատեղելի է բանտային պայմանների հետ:
Հետևություններ չեն անում, մենք տեսնում ենք, որ աղմկահարույց գործերով, հատկապես քաղաքական գործերով այդ վերաբերմունքն ակնհայտ է դառնում, պետք է ենթադրել, թե մնացածների՝ սովորական կալանավորների վիճակն ինչպիսին է, նրանց նկատմամբ ընդհանրապես վերաբերմունք չկա: Ոչ մի բան խրատ չի լինում այս համակարգին, իրենց ներքին կրքերը, վրեժխնդրությունը պարպելու համար մենք պետք է գումարներ վճարենք Եվրոպական դատարանին: Մենք այսպիսի գործերից ենք տեղեկանում քրեակատարողական հիմնարկներում առկա իրական պայմանների մասին, միշտ աղմկահարույց գործերն են ցուցիչը: Օրենքով նախատեսված կարգից բացի, փաստորեն, պատիժը, պատժաչափն իրենց չի բավարարում ու նաև խոշտանգում են»,- նշեց իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի անունից անհապաղ միջոցներ ձեռնարկելու պահանջով կառավարության նկատմամբ որոշում կայացնելու միջնորդության համար ՄԻԵԴ դիմելու առիթ էր հանդիսացել Արթուր Սարգսյանի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմի կողմից ցուցաբերված անմարդկային վերաբերմունքը և դրա նկատմամբ Արթուր Սարգսյանի պաշտպանների կողմից արդարադատության նախարարին և ՄԻՊ ներկայացված համապատասխան բողոքների անարդյունավետությունը:
«Սա Արթուր Սարգսյանի նկատմամբ ուղղակի խոշտանգում է, երբ ամիսներ շարունակ նրա առողջական վիճակի մասին է խոսվում, և վերջին անգամ, որ նա վատացել էր քրեակատարողական հիմնարկում, ուշացումով էին շտապօգնություն կանչել:
Մի խայտառակ իրավիճակ է, ու բազմաթիվ միջազգային զեկույցներ են եղել, վերջերս Բրյուսելում է եղել զեկույցներ և քրեակատարողական հիմնարկների վիճակի մասին, բայց ոչինչ չի փոխվում: Ինձ բոլորից շատ զարմացնում է տիկնոջ վերաբերմունքը, նախարարի, քրեակատարողական հիմնարկը ենթարկվում է իր ղեկավարած նախարարությանն ու համակարգին, ու այդ ծանր հիվանդ վիճակները, ու նա բացարձակ չի հետաքրքրվում՝ ում են խոշտանգում, ինչ են անում, մահամերձ է մարդը, որևէ արձագանք չկա, իրականությունը հակառակը ներկայացնելու մեծ ընդունակություն ունի, ուրիշ ոչինչ: Հրահանգ չունի տիկինը, թող հրաժարական տա, սա շատ ամոթ է, այս անտարբերությունը:
Նույն վիճակում Հովհաննես Հարությունյանն է, ու պետք է միավորել ուժերը, որ մարդկանց այդ վիճակից հանել, խոշտանգման իրավիճակում են գտնվում, և ցավերը, և ներսում վերաբերմունքը, անտարբերությունը»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը:
Հերմինե Մկրտչյան
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..