- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Երեկ՝ դեկտեմբերի 29-ին ադրբեջանցի դիվերսանտների կասկածելի ներթափանցում է եղել Տավուշի մարզի Չինարի գյուղին հարող հայկական մարտական դիրքեր, որի հետևանքով 3 հայ զինվոր է սպանվել:
Վերջին 5-6 տարիների մեր դիտարկումները ցույց են տալիս, որ Տավուշի հատվածում սահմանները շատ թափանցիկ են. հատկապես այստեղ են շատ քաղաքացիական անձանց առևանգումները, տատիկ-պապիկների ՛՛մոլորությամբ՛՛ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքերը, որոնք երբեմն ավարտվում են սպանությամբ կամ խոշտանգումներով, դիվերսիոն ներթափանցումները: Ընդ որում, ուշագրավ է, որ դեպքերից և ոչ մեկի ժամանակ սահմանը հատող որևէ մեկը, հատկապես՝ դիվերսանտները, ականների վրա չեն պայթում: Ինչպե՞ս է դա պատահում...
Նույնիսկ ծառայություն չանցած մարդը գիտի, որ անվտանգության նկատառումներով ականապատվում է հակառակորդի հետ ունեցած սահմանագիծը: Ականների տեղակայության և անվտանգ երթուղիների մասին գիտեն միայն սակրավորները, զորամասի և կորպուսի բարձրագույն հրամանատարությունը: Դատելով դիվերսանտների անվտանգ շարժից՝ երթուղուց տեղյակ են նաև ադրբեջանցի դիվերսանտներն ու նրանց հրամանատարները:
Ո՞վ է անվտանգ երթուղիների մասին տարիներ շարունակ տեղյակ պահում ադրբեջանցիներին: Եթե ժամկետային զինծառայողները զորացրվում են, բայց երևույթը շարունակվում է, ուրեմն կասկածի տակ են մնում զորամասի և կորպուսի հրամանատարությունը:
Հնարավոր է նաև երկու այլ տարբերակ. բանակը թալանող գեներալները ականները վաճառել են և սահմանը չեն ականապատել, կամ՝ կան մշտապես գործող թունելներ, որոնք հրամանատարները երկուստեք օգտագործում են ըստ անհրաժեշտության, անձնական, քաղաքական կամ վերպետական ինչ-որ շահերի համար:
Անկախ նրանից, թե որ տարբերակն է գործում՝ մի բան պարզ է. այս կորպուսում կարծես ադրբեջանցիներին և մեր ՛՛բարեկամ՛՛ ՌԴ իշխանություններին ձեռնտու գործելաոճ ու կամակատարների որջ կա: Նրանք նպաստում են բանակի թալանին, թուլացմանը, Ադրբեջանի կողմից ագրեսիվ պատերազմի հրահրմանը, և նախաքննական մարմինն այդ հիմքով հարուցված քրգործի շրջանակներում պետք է պարզի նաև թշնամու ներթափանցման մեխանիզմն ու դրա հեղինակի /հեղինակների/ ինքնությունը:
Այս կասկածն ամրապնդվում է այլ հանգամանքներով ևս. Ամիսներ առաջ մամուլն ահազանգում էր, որ Տավուշի սահմանագծի երկայնքով ադրբեջանական կարմիր էքսկավատորն ազատ ու անկաշկանդ ձևով խրամատներ է փորում, ամրապնդում և շինարարական ինչ-որ աշխատանքներ կատարում: Բանակի թալանչի ղեկավարությունից և կորպուսի պատասխանատուներից՝ ոչ մի արձագանք. դիակային լռություն էր...
Բացի այդ, տարիներ առաջ այս կորպուսի ենթակայության զորամասերից մեկի դիրքերի հսկողության տակ գտնվող Ջողազի ջրամբարից անհետացել էր տոննաների քաշ ու տասնյակ հազարավոր դոլարներ արժեցող պոմպը: Այն գողանալ հնարավոր էր միայն ծանր տեխնիկայի, բեռնատար մեքենաների միջոցով: Սահմանագծին՝ երկու հակառակ դիրքերի նշանառության տակ գտնվող ջրամբարի մոտ այդպիսի աշխատանք կատարելը չէր կարող աննկատ մնալ հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից...
Նշանակում է՝ գործարք է եղել կողմերի միջև, հավանաբար՝ փոխշահավետ: Քրգործ էր հարուցվել, բայց տվյալ կայազորի այն ժամանակվա դատախազ Միրզաբեկյանը ՛՛չէր կարողացել՛՛ գտնել գողին...
Եթե այս ամենին ավելացնենք նաև կորպուսի որոշ զորամասերում հաճախ արձանագրվող սպանության,՛՛ինքնասպանության՛՛ և կասկածելի այլ դեպքերը, ապա կհամոզվենք, որ այստեղ առնվազն հանցավոր անփութության հանցակազմի առերևույթ տարրեր կան:
Վերջին 6 տարիներին 3-րդ կորպուսի հրամանատարները հաջորդաբար եղել ենգեներալ Լևոն Երանոսյանը /ներկայում ՀՀ փոխոստիկանապետ/, գեներալ Օնիկ Գասպարյանը /ներկայում՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ/, Գրիշա Խաչատուրովը /բանակակեր, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին/: Նրանք մինչ այդ զբաղեցրել են նույն կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնը:
Այս եռյակին ավելացնենք նաև կորպուսի հրամանատարներից գեներալ Անդրանիկ Մակարյանին, ով այժմ հանրության մոտ մտավախություններ առաջացրած հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարն է և ռուսական ինչ-որ սցենար իրականացնելու առաքելություն ունի:
Ի դեպ, Անդրանիկ Մակարյանն ու Օնիկ Գասպարյանը ծնունդով Տավուշի մարզից են, երկուսն էլ գերազանցությամբ ավարտել են ՌԴ ԶՈՒ բարձրագույն դպրոցներն ու ռազմական ակադեմիան և այժմ վերադարձել ու ՛՛չեն կարողանում՛՛ արդյունավետ պաշտպանել իրենց ծննդավայրը... Կամ գուցե բանակը թուլացնելու հրահա՞նգ ունեն...
Իսկ բիլիարդ սիրող և բանակի սպայակազմին վարկային ռեկետի ենթարկած Խաչատուրովների մասին արդեն ամբողջ Հայաստանը գիտի. Յուրի Խաչատուրովի մասին՝ դեռ 90-ականներից, երբ որպես ռուսական բանակի գեներալ ուղղաթիռով կրակել և շարքից հանել էր Տավուշի հակակարկտային կայանը...
Նրանց ճանաչելը և բանակը հակահայկական որջերից արագ մաքրելը պետք է յուրաքանչյուր հայի գործը լինի...քանի դեռ թուրքերի համար թունել չեն բացել մինչև Երևան և խորը թիկունք...
Միլենա Միլիտոնյան

Հուզված` Դոգը ուղիղ եթերով պատմել է իր դաժան մանկության մասին. Անհնար է դիտել առանց արցունքների

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

Բաքվի դատավարությունն ու Երևանի լռությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կոչ Վ․Ղուկասյանի աջակիցներին, ի՞նչից է հրաժարվում ՀՀ-ն միջազգային դատարանում, Թրամփից սպասելիքները

Վարդան Ղուկասյանին ԱՄՆ-ից արտաքսելու անհրաժեշտություն չկա․ ՀՀ կառավարության պահանջն անհիմն է. փաստաբան

է՞լ ով է ներգրավված Վ․ Ղուկասյանի գործով, թուրքամետ ՔՊ-ն պատրվելու է, նոր ուժ, Թրամփի նպատակները

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Shprot- Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի գիրքը

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Սփյուռքի առաջ՝ Գրիշա Սանդալյանի Հաղորդման հյուրն է «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը

Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik

Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել


