- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:33:00«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հարգելի ՀՀ Ոստիկանապետ,
երկար մտորելուց հետո, այնուամենայնիվ, որոշեցի խոսքս ուղղել Ձեզ՝ որպես օրենքի ուժով մարդու, քաղաքացու իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանող պաշտոնյայի:
Ինչու՞ եմ հենց Ձե՛զ ուղղում նամակս:
Մի պարզ պատճառով. որպես մարդ, քաղաքացի, լրագրող, լրատվամիջոցի ղեկավար, իմ անձն ու արժանապատվությունը վիրավորված է և ինձ վիրավորող-զրպարտողների մեծ մասը չգիտես ինչու ՀՀ ոստիկանական համակարգի պաշտոնյաներ և համակարգի շարքային աշխատակիցներ են:
Դատելով Ձեր ելույթներից և Ձեր գլխավորած ոլորտի կադրային քաղաքականությունից, կարծում եմ, որ փերիխանյանների և մալյանների նմանները պետք է տեղ չունենային իրավապահ համակարգում, բայց արի ու տես, որ նմանները ոչ միայն տեղ, այլև կարևոր դեր ունեն այդ կառույցում:
ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանը հայտնի է լրագրողների հանդեպ տածած ատելությամբ. փաստերը ևս հայտնի են:
Դ. Փերիխանյանը 2015 թվականին էլ.էներգիայի սակագնի թանկացման դեմ իրականացված բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիական հագուստով խոչընդոտում էր լրագրողների աշխատանքը: Նա իրեն նույն կերպ է դրսևորել նաև «Սասնա ծռերի» գործողության օրերին: Իսկ այսօր թաթը քցել են սփյուռքյան լրատվամիջոցի գլխավոր խմբագրի և նրա ընտանիքի վրա:
Վերջին շրջանում փերիխանյաններն ու մալյանները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մի նողկալի արշավ են նախաձեռնել իմ դեմ: Ֆեյբուքյան էջեր են ստեղծում, որտեղ անարգում են իմ ու իմ ընտանիքի անունն ու պատիվը՝մեզ ներկայացնելով որպես...անգամ չեմ էլ ուզում այդ բառն օգտագործել:
Հարգելի պարոն Գասպարյան, ինձ հետաքրքրում է մի հարց՝ ո՞ւմ թույլտվությամբ է փոխգնդապետ Փերիխանյանը ֆեյբուքյան իր էջում գրառման տեսքով անվանարկում ինձ: Ի՞նչ իրավունքով է նա մրոտում իմ անունը:
Մի՞թե ծառայության պետը, որը պետական պաշտոնյա է, կարող է իրեն թույլ տալ նման ստոր արարք: Ավելին, կեղծ պրոֆիլներ ստեղծելու միջոցով տարածում են այդ ամբողջ սուտն ու զրպարտանքը, որոնք հասցեագրված են մեզ և իմ հարազատներին:
Տեղեկացնեմ նաև, որ Մալյան Նարեկը և Դավիթ Փերիխանյանը տարբեր էջեր էին բացել, մեկը փակում էին, մյուսն էին բացում: 2 oր է այս մասին տեղյակացնում եմ Աշոտ Ահարոնյանին, և ամեն անգամ ինձ պատասխանում էր, թե՝ «...հեսա՝ հետները խոսեմ՝ կհանեն» :
Զարմանալի է, բայց փաստ, ինչու այս մասին Աշոտ Ահարոնյանը Ձեզ չէր տեղեկացնում, որ քանի օր է բարձրաստիճան պաշտոնյաները հանրության աչքի առաջ խուլիգանություն են անում, ինչու էր թաքցնում այդ ամենը ձեզանից:
Այն պահին, երբ արդեն պատրաստ էր նամակս, այդ մասին գրեցի ֆեյսբուքյան իմ էջում, որ հանրությունը հետևի էջիս և USArmenianews լրատվական կայքին: Մի քանի րոպե անց Ա. Ահարոնյանը գրեց, թե նյութը հանել են: Ես նրան միայն հաղորդեցի, որ ես հոդվածս տեղադրելու եմ: Խոսակցությունից անմիջապէս հետո ՖԲ ընկերներս տեղեկացրին, որ հենց այս պահին նրանք իրենց կեղծ էջերով ընկերության առաջարկ արեցին և ուղարկեցին ստոր նյութը: Փաստորեն, րոպեներ հետո՝ դարձյալ միացրեցին:
Ինչպես Նարեկ Մալյանը կվերաբերվեր, եթե ես վերջինիս ընտանիքի անդամների նկարները տեղադրեի համացանցում, հարցիս, Ա.Ահարոնյանը, որի հետ միշտ փոխադարձաբար հարգանք ենք ունեցել, պատասխանեց, որ ավելի վատ կլինի ինձ համար, որովհետև Նարեկը իր բարեկամների, ոստիկանական համակարգի աշխատակիցների հետ է՛լ ավելի հակահարված կտա, որը հաստատ ձեռնտու չի լինի ինձ, և հիշեցրեց, որ վերջինս փայլուն տիրապետում է բոլոր տեխնոլոգիաներին:
Ինչ-որ բան ասել կուզեր, բայց մինչև վերջ՝ չասաց:
Փերիխանյաններն ու նարեկմալյանները սոսկալի վարքագիծ են դրսևորում: Ո՞վ է նրանց թույլ տվել արատավորել իմ համբավը: Մի՞թե նրանք մայր, կին, աղջիկ չունեն, որ այդքան կեղտոտ բառապաշարով հարձակվում են սփյուռքում ապրող իրենց հայրենակցուհու վրա:
Վերջապես, ո՞վ կարող է զսպել այդ պաշտոնյաներին և ասել՝ «Չափներդ ճանաչե՛ք»:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը իր ելույթներում մշտապես կարևորում է խոսքի ազատությունը, այլակարծությունը: Ես էլ իմ կայքում օգտվում եմ խոսքի ազատության իրավունքից, սակայն առանց զրպարտանք ու վիրավորանք տարածելու:
Եթե իմ ղեկավարած լրատվամիջոցի նյութերի բովանդակությունը ոմանց դուր չի գալիս, դա ի՞նչ է, կարող է առիթ տալ այդ մարդկանց ամենաեղկելի ձևով ներկայացնել ինձ համացանցո՞ւմ:
Կարծում եմ, դա անթույլատրելի գործելաոճ է, ինչի համար նրանք պատասխան կտան օրենքի շրջանակներում: Նրանց կատարածը պաշտոնի չարաշահում է և խմբակային հանցագործություն:
Ի դեպ, Փերիխանյանը մի առիթով հետաքրքրվել է, թե ես ե՞րբ եմ գալու Հայրենիք: Նրա այդ հետաքրքրասիրությունից ես կարող եմ մի բան ենթադրել, որ հնարավոր է, ցանկանում է ինձ հետ ֆիզիկական հաշվեհարդար տեսնել, ինչպես նա սովոր է:
Հարգելի ոստիկանապետ, ես չէ, որ Ձեզ պետք է բացատրեմ, թե ինչի է կոչված Ձեր գլխավորած համակարգը:
Այն առաջին հերթին պետք է կանգնած լինի մարդու, քաղաքացու կողքին և պաշտպանի նրանց իրավունքները: Մինչդեռ, պարզվում է, մարդատյացներ են աշխատում Ձեր համակարգում՝ նսեմացնելով Ձեր ղեկավարած ոլորտի գործունեությունը:
Հուսով եմ, որ իմ դեմ նախաձեռնված այս քստմնելի արշավի հեղինակներից համակարգը կմաքրվի:
Ապավինում եմ Ձեր ողջախոհությանը և տարիների փորձառությանը, հուսով եմ, այս տհաճ պատմության «հերոսները» արժանի պատիժ կստանան, հակառակ դեպքում՝ կապացուցվի այն պնդումը, որ լրագրող ծեծող ու վիրավորողը ոչ թե պատժվում, այլ խրախուսվում են հե՛նց Ձեր կողմից:
Տեղեկացնեմ նաև, որ այս նամակը ուղարկելու եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, Դատախազություն, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն, ԱԱԾ, Վարչապետին:
Գայանե Մանուկյան,
Լոս Անջելես
Այստեղ մի մասի այն մարդկանց լուսանկարներն են, ում ուղղորդել են հանցանքի Դավիթ Փերիխանյանն և նման տեխնոլոգիաների մեջ խորացած, բազմիցս բողոքների պատճառով աշխատանքից հեռացված, հետագայում սրա-նրա խնդրանքով պաշտոնում վերականգնված, Լոս Անջելեսի հայերից զզվող, ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը:
Madlen Barseghyan
Rudolf Rudik
Aram Sargsyan
Narine Hunanyan

«Բեսբրեդելշիկ» ոստիկանների երկիրը

Վլադիմիր Գասպարյանի կադրերի օրերը հաշվա՞ծ են

Վարույթ է ընդունվել ոստիկանության ծառայողի կողմից անձին առևանգելու և բռնաբարելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործը

Իրականություն vs PR

Ըստ հաղորդման` ոստիկանության պաշտոնատար անձինք անցել են իրենց պաշտոնեական լիազորություններն ու բռնություն գործադրել

Գեներալը չառերեսվեց Գրիշայի հետ. ո՞նց պատմեր ամորձատման մասին.lakmoes

Պարոն Ոստիկանապետ, լրագրողից ներողություն խնդրելը թուլության նշան չէ. Hayeli

Նախագահի պայմանը`Վլադիմիր Գասպարյանին

ՀՀ քաղաքացին որոշել է հանձնվել Ադրբեջանին. նա մեղադրում է ոստիկանապետին (տեսանյութ) Armtimes

Ոստիկանությանը չեն հարգում, ժողովրդական խոսքով ասած` բանի տեղ չեն դնում.Hraparak

Որտեղից են ձեւավորվել այդ միջոցները անչափահասների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ոստիկանության գնդապետի մոտ`19 միլիոն ՀՀ դրամ, 197 հազար դոլար, 23 հազար եվրո․ Hraparak

Վլադիմիր Գասպարյանը խլել է գործարարի առանձնատունը. «Չորրորդ իշխանություն»

Վլադիմիր Գասպարյանը չէ, որ Գոռ Հակոբյանին կյանք էր տվել, որ նրան էլ՝ կյանքից զրկեց...

Ըստ հաղորդման` ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձինք բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ

Ոստիկանության աշխատակիցը յուրացրել է 1.850.000 ՀՀ դրամ. հարուցվել է քրեական գործ

Ոստիկանապետի փեսա Արթուր Գևորգյանը չի գնում դեպուտատ դառնալու, կնոպկա սեղմելու, նա մի քանի ժամանակ հետո սպորտի նախարար է դառնալու...Արման Երեմյան

Ոստիկանն Արմավիրում փորձել է կեղծ փողեր իրացնել. հարուցվել է քրեական գործ

Մի խումբ ոստիկաններ ֆեյսբուքյան «գրոհ» են սկսել

Պարոն Ոստիկանապե՛տ հայտնի դեպքերից հետո, ձեզ հարգելի չեմ կարող անվանել... Նուբար Ասլանյան

Վլադիմիր Գասպարյանն այլոց վրա «պիտնո» գտնելու անհասկանալի մոլուցքով է տարված...18+

Ոստիկանական ֆեյքերը Վովա Գասպարյանի հրճվանքի աղբյուրն են ...

Որտեղից Վովա Գասպարյանի պատգամավոր փեսային այդքան գումար. միանշանակ է՝ դա ունի ոչ օրինական ծագում 1in

Բիչախչյանը հաճոյանում է դերասանություն և թմրանյութեր սիրող իր վերադասին ....

Վլադիմիր Գասպարյանին կարող են ազատել աշխատանքից Hayastan24





