- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հունվարի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում «Հրանտ Դինք. 10 տարի անց» շաբաթվա շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ և պատվերով հրատարակված Հայոց ցեղասպանությանը նվիրված 10 գրքի շնորհանդեսը:
Շնորհանդեսին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը, գիտնականներ, հյուրեր:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Մենք պետք է շարունակենք Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացը: Սփյուռքի նախարարությունը տարիներ շարունակ արդյունավետ համագործակցում է հայագիտական տարբեր կենտրոնների հետ, ինչի արդյունքում իրականացվում են բազմաթիվ ուսումնասիրություններ»:
Անդրադառնալով 2016թ. հրատարակված գրքերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ թեմաները ճիշտ են ընտրված:
Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը: Նա շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը և նախարար Հրանուշ Հակոբյանին տարիների արդյունավետ համագործակցության համար: «Ուզում եմ շեշտել Սփյուռքի նախարարության կարևոր դերը հայագիտության զարգացման գործում: Այսօր արդեն կարող ենք խոսել այսպես կոչված քաղաքական հայագիտության մասին: 2016թ. ևս նախարարության հովանավորությամբ և պատվերով լույս տեսան Հայոց ցեղասպանությանը վերաբերող աշխատություններ, և այսօր մեր խնդիրն է մշակել Հայոց ցեղասպանության հատուցման կառուցակարգերը»:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարությանը համագործակցության համար, ներկայացրեց «Հայոց ցեղասպանությունը միջազգային իրավական փաստաթղթերում» գրքի անգլերեն տարբերակը: Աշխատության մեջ ամփոփված են Հայոց ցեղասպանության մասին հիմնական միջազգային իրավական փաստաթղթերը, որոնք վերաբերում են Ցեղասպանություն հասկացությանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, խնդրին առնչվող միջազգային դատական ատյանների որոշումներին:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն անդրադարձավ Անուշ Հովհաննիսյանի՝ «Հայերի ունեզրկման գործընթացը Օսմանյան կայսրությունում և քեմալական Թուրքիայում» մենագրությանը: Աշխատության մեջ թուրքական փաստաթղթերի հիման վրա քննության են առնվում Օսմանյան կայսրության և քեմալական Թուրքիայի կողմից հայ ժողովրդի բռնի ունեզրկման քաղաքականության մի շարք կարևոր հիմնախնդիրներ:
Այնուհետև շնորհակալական խոսքով հանդես եկավ հեղինակը՝ Անուշ Հովհաննիսյանը՝ նշելով, որ նման գիտական հետազոտությունների պատվերները լավագույն հնարավորություն են ընձեռում գիտնականին՝ հետազոտություններ իրականացնելու համար:
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը ներկայացրեց Արմեն Մարուքյանի «Հայոց ցեղասպանության նյութական հետևանքների հաղթահարման հիմնահարցը» աշխատությունը և Ռուբեն Սահակյանի «Արևմտյան Հայաստանի ռազմաքաղաքական և վարչատնտեսական իրավիճակը» մենագրությունը:
«Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը խոսեց իր «Համշենը և համշենահայությունը. Արդի հիմնախնդիրները» գրքի մասին: Աշխատանքի նպատակն է ի մի բերել և ամփոփ կերպով ընթերցողին ներկայացնել համշենահայերի պատմության կարևորագույն դրվագները, որոնք հնարավորություն կտան ծանոթանալ հայ ժողովրդի այդ հատվածի բարդ ու հակասական, սակայն միևնույն ժամանակ՝ հերոսական, հաճախ էլ՝ ողբերգական պատմությանը:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ներկայացրեց Նաիրա Պողոսյանի և Սոնա Կարապողոսյանի համահեղինակությամբ ստեղծված՝ «Թուրքիայի հանրապետության և թուրքական սփյուռքի համագործակցության հակահայկական ուղղվածությունը» աշխատությունը և «Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Նոր օսմանականության գաղափարախոսության համատեքստում» գիտաժողովի նյութերի ժողովածուն:
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն անդրադարձավ «Գրական Սփյուռք-2015» սփյուռքահայ գրականության հերթական տարեգրքին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ավագ Հարությունյանի «Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը և երկրորդ Հանրապետությունը» գրքում Հայ պատմագրության մեջ առաջին անգամ արխիվային սկզբնաղբյուրների, պարբերական մամուլի և գրականության լայն ու համակողմանի օգտագործմամբ ներկայացվել և վերլուծվել են 1965թ. Հայաստանի Երկրորդ Հանրապետությունում Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի ոգեկոչման պատմա-քաղաքական իրադարձությունները:
Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը խոսեց «Հայոց ցեղասպանության երկրաքաղաքական համատեքստը և հայկական հարցի էվոլյուցիան» (Շիրինյան Լևոն., Օրդուխանյան Էմիլ, Սուքիասյան Հայկ) աշխատության մասին:
Գրքերի մասին ամփոփ կարծիքով հանդես եկավ ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Ազգությամբ ֆրանսիացի սոցիոլոգ Լորենս Ռիթերը ներկայացրեց ամուսնու՝ Մաքս Սիվասլյանի համահեղինակությամբ Փարիզում հրատարակված՝ «Թրից պրծածները. Թուրքիայի ծպտյալ և իսլամացված հայերը», գիրքը: «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից գիրքը թարգմանվել է թուրքերեն լեզվով:

Shprot- Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի գիրքը

Սփյուռքի առաջ՝ Գրիշա Սանդալյանի Հաղորդման հյուրն է «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը

Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik

Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik

Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է

Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը

Սենսացիա։Աղազարյանը խոստովանել է,որ Նիկոլը գործել է Սերժ Սարգսյանի ցուցումով...

Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ

Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ նախկին ղեկավարից փաստաբանական ընկերության հիմնադիր

Մանրամասներ՝ դատախազ Կարեն Խաչատրյանի կյանքից զրկվելու դեպքից.armlur

Գյումրեցի լրագրողին հետապնդում են․ նա լուրջ բացահայտումներ է անում.asekose

Ալավերդիում բնական աղե՞տ, թե՞ դիտավորություն․փրկարար ծառայության պահեստազորի գնդապետը մանրամասնում է

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը

Իր սեփական բնակարանը գրավ է դրել փաստաբան Տիգրան Աթանեսյանի կնոջն օգնելու համար և ահա քեզ պատասխան․․․

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահազանգ․ 9 հոգանոց ընտանիքին դուրս են հանում Ֆիրդուսի 13 հասցեում գտնվող շենքից

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեսպաններ նշանակվում են ոչ պրոֆեսիոնալ ՔՊ-ականները

Թմրամիջոցների դեմ պայքարը Քննչական կոմիտեի կողմից՝ 2023 թվականին․ ամփոփում Հ1-ի հետ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ԲԱԿԵՐԻՑ ՀԵՌԱՑՆՈՒՄ Է ԼՎԱՑՔԻ ՊԱՐԱՆՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք

Դասական թալան է. ՔՊ-ականները հին օլիգարխների հետ փայ են մտնում. «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղմկահարույց բացահայտում․ Աբովյան քաղաքում հայրը 2 տարեկան զույգ երեխաներին 40 հազարի դիմաց սեռական շահագործման է տվել.armlur


