- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից: Թե ինչն է պատճառը, Հովիկ Աբրահամյանը առայժմ չի ասում, խոստանալով հայտարարել դա ավելի ուշ:
Ի պատասխան tert.am-ի հարցի, թե արդյոք միանալու է իր խնամի Գագիկ Ծառուկյանի «Ծառուկյան դաշինքին», Աբրահամյանը տվել է բացասական պատասխան, ասելով, թե հիմա չունի այդպիսի որոշում, բայց մնալու է եւ զբաղվելու է քաղաքականությամբ:
Նշանակու՞մ է դա արդյոք, որ Աբրահամյանը «Ծառուկյան դաշինքին» միանալու որոշում կկայացնի ավելի ուշ: Կամ, ավելի ուշ կհայտարարի այդ մասին:
Ի վերջո, դեռ պետք է մտածել բացատրությունը, ինչը հեշտ բան չէ:
Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից դուրս գալը նրա տապալումն է, քանի որ նա ՀՀԿ-ից դուրս է գալիս այն բանից հետո, երբ կուսակցությունում եւ իշխանությունում անդառնալիորեն կորցրել է ազդեցությունը, երբ կորցրել է Սերժ Սարգսյանից հետո առաջին դեմքի կարգավիճակում հայտնվելու բոլոր հույսերը:
Հայտարարել, թե դուրս է գալիս դրա համար, այդքան էլ հեշտ չէ: Միաժամանակ հեշտ չէ հայտարարել, թե դուրս է գալիս ՀՀԿ-ից, որովհետեւ համաձայն չէ կուսակցության քաղաքականությանը, եւ այլն:Դա ծիծաղելի կլինի, թեեւ Հայաստանի ներքաղաքական կյանքում կլինի ոչ առաջին եւ ոչ էլ վերջին ծիծաղելիքը:Այդուհանդերձ, հստակ է, որ Աբրահամյանը պետք է գտնի բացատրություն՝ նախ ՀՀԿ-ից դուրս գալու, եւ հետո էլ որեւէ այլ նախընտրական ֆորմատի միանալու: Թեեւ լեզուն ոսկոր չունի, հատկապես Հայաստանի իշխանական եւ քաղաքական գործիչների լեզուն, այդուհանդերձ Հովիկ Աբրահամյանի համար չափազանց բարդ կլինի հիմնավորել ՀՀԿ-ից դուրս գալն ու այլ ուժի միանալը:
Թերեւս ավելի դյուրին կարող է լինել միայն դուրս գալը հիմնավորելը, ինչը չի ենթադրի ՀՀԿ քաղաքականությունից դժգոհության շոշափելի ծավալ եւ շեշտադրում:Բայց այդ դեպքում հարց կառաջանա, թե ինչպես է Հովիկ Աբրահամյանը մնալու քաղաքականության մեջ, եթե դուրս գալով ՀՀԿ-ից՝ չի միանում այլ ֆորմատի: Գուցե այդ ֆորմատը Ծառուկյան դաշինքը չէ, այլ ուրիշ միավոր: Բայց այլ միավորի հետ գործակցելու տարբերակն էլ ավելի մշուշոտ է:
Այդ պարագայում կարծես թե մնում է տեսանելի մի տարբերակ՝ քաղաքականության մեջ մնալու:
Եթե Հովիկ Աբրահամյանը չմիանա որեւէ այլ նախընտրական ֆորմատի, ապա քաղաքականության մեջ նա կարող է մնալ թերեւս նախագահի պաշտոնում՝ Հայաստանի հանրապետության նախագահի:
Ի դեպ, հետաքրքիր է, որ նոր Սահմանադրությամբ Հայաստանի նախագահը պետք է լինի անկուսակցական:
Նախագահին ընտրելու է խորհրդարանը:
ՀՀԿ-ից դուրս եկած եւ որեւէ կուսակցության չմիացած Հովիկ Աբրահամյանը կարող է դառնալ Հայաստանի չորրորդ նախագահի «բոլորի համար ընդունելի թեկնածու», եթե հաշվի առնենք այն, որ 2017 թվականի խորհրդարանն ըստ ամենայնի չի ունենա բացարձակ մեծամասնություն, եւ մեծամասնություն կկազմեն համակարգի տարբեր թեւերը:
Այդպիսով, մասամբ կիրականանա Հովիկ Աբրահամյանի երազանքը՝ դառնալ Հայաստանի հանրապետության չորրորդ նախագահը:
Մասամբ, որովհետեւ Աբրահամյանի երազանքը ենթադրում էր նախագահական կառավարում, որտեղ նախագահը կունենար իրական իշխանություն եւ չէր լինի խորհրդարանի նշանակած անձ:
Բայց, հաշվի առնելով նրա ներկայիս վիճակը, վերջին շրջանում քաղաքական կարիերայի սրընթաց անկումը, խորհրդարանական կառավարման մոդելում նշանակովի նախագահի պաշտոնը Հովիկ Աբրահամյանի համար կարող է դառնալ լավ մխիթարություն, գուցե ավելին, քան նա կարող էր ակնկալել:

Հուզված` Դոգը ուղիղ եթերով պատմել է իր դաժան մանկության մասին. Անհնար է դիտել առանց արցունքների

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

Բաքվի դատավարությունն ու Երևանի լռությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կոչ Վ․Ղուկասյանի աջակիցներին, ի՞նչից է հրաժարվում ՀՀ-ն միջազգային դատարանում, Թրամփից սպասելիքները

Վարդան Ղուկասյանին ԱՄՆ-ից արտաքսելու անհրաժեշտություն չկա․ ՀՀ կառավարության պահանջն անհիմն է. փաստաբան

է՞լ ով է ներգրավված Վ․ Ղուկասյանի գործով, թուրքամետ ՔՊ-ն պատրվելու է, նոր ուժ, Թրամփի նպատակները

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Shprot- Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի գիրքը

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Սփյուռքի առաջ՝ Գրիշա Սանդալյանի Հաղորդման հյուրն է «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը

Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik

Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել


