- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում











Այն, որ Հայաստանում բոլոր տեսակի քաղաքական ընտրությունները, բայց հատկապես դրանցից ամենաազդեցիկներն ու կարևորագույն նշանակություն ունեցողները մշտապես մեծ հետաքրքություն են ներկայացրել արտաքին աշխարհի ու հատկապես Արևմուտքի համար, նորություն չէ. բավական է աչքով անցկացնել արևմտյան տարբեր տրամաչափի պաշտոնյաների՝ պարբերաբար այս կամ այն առիթով հնչեցրած ելույթները, որպեսզի անմիջապես պարզ դառնա՝ Հայաստանի վերաբերյալ նրանց տեսլականը մշտապես բխել է շատ կոնկրետ սկզբունքներից՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, բաց հասարակություն և այլն:
Հայտնի է, որ ժողովրդավարական արժեքների թիվ մեկ պաշտպանը ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում կա և մնում է Ամերիկան:
Այս իմաստով՝ Հայաստանը, կապված հատկապես առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ, սկսել է հաճախ հայտնվել արևմտյան պաշտոնյաների դիտակետում, ովքեր, առանց ավելորդ սեթևեթանքների, կոնկրետ ազդանշաններ են սկսել ուղարկել ՀՀ իշխանությունների ուղղությամբ, որ ավելի շատ որոշակի սպառնալիքներ են պարունակում իրենց մեջ, քան՝ հորդոր:
Եվ ահա Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզը, փետրվարի 1-ին ելույթ ունենալով Հայ-ամերիկյան առևտրի պալատի առաջ, հեռահար մտքեր է արտահայտել, որոնք, պետք է խոստովանել, բավական խորը շերտեր են իրենց մեջ պարունակում. բացի այն, որ Միլզը խիստ անբավարար է գնահատել Հայաստանում Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ձեռք բերած արդյունքները, նա հասցրել է խոսել նաև ապրիլյան դեպքերի մասին՝ համոզմունք հայտնելով, որ ապրիլյան ողբերգական բախումներից հետո իր համար պարզ է դարձել, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բացակայության պատճառով որքան շատ թանկարժեք ռեսուրսներ, որոնք ապահովվում են թե՛ հայերի, թե՛ Հայաստանի միջազգային ու սփյուռքի բարեկամների կողմից, չեն ուղղվում այն գերակա նպատակներին, որոնք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը սահմանել է իր համար:
Հարց է առաջանում՝ ի՞նչ ենթատեքստ կարող է պարունակել դեսպանի՝ բավականին նուրբ նկատառումը մի ժամանակաշրջանում, որը Հայաստանում ավելի շատ բնութագրվում է՝ որպես նախընտրական:
Կասկած լինել չի կարող այն բանում, որ Միլզի խոսքերի բուն հասցեատերերը ՀՀ իշխանություններն են. Միլզը շատ կոնկրետ մեսիջ է հղում Հայաստանի ղեկավարությանը՝ ցանկանալով բավական նուրբ տոնայնության մեջ չափազանց խիստ ակնարկ կատարել՝ վերաբերող՝ հատկապես Հայաստանի անվտանգությանը: Նա, փաստացի, ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարը նույնականացրել է կամ սերտորեն կապել է արցախյան հակամարտության կարգավորման հետ:
Իսկ որո՞նք են կոռուպցիայի դրսևորումները մեր իրականության պայմաններում: Դրանք նախևառաջ համակարգային ծագում ունեցող այն պախարակելի երևույթներն են, որ ներսից կրծում են ողջ պետական համակարգը, և որոնք, խոշոր հաշվով, ընկած են երկրի քաղաքական համակարգի հիմքում: Անխոս՝ կոռուպցիայի մասին դեսպանի բացած թեման ուղղակիորեն վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, իսկ ավելի ճիշտ՝ դրանց անցկացման որակին:
ԱՄՆ նոր վարչակարգը հստակ մեսիջ է հղում ՀՀ իշխանություններին այն մասին, որ, եթե այս անգամ էլ գործի դրվեն կլանային ու կոռուպցիոն մեխանիզմներն, իսկ ՀՀԿ վերարտադրության ճանապարհին միջոցների մեջ խտրականաություն չդրվի, ապա Հայաստանն առաջիկայում ոչ միայն բախվելու է տնտեսական մեծ դժվարությունների՝ պայմանավորված օտարերկրյա ներդրումների բացակայությամբ, այլև կանգնելու է սեփական անվտանգությունը լրջորեն վտանգելու շեմին. Արևմուտքում այլևս ոչ ոք արցախյան հիմնախնդրի հարցում Հայաստանի շահերը հաշվի չի առնելու ու չի նպաստելու տարածաշրջանային փխրուն խաղաղության ամրապնդմանը:
Այլ կերպ ասած՝ եթե Հայաստանն ուզում է ապագա ունենալ այս տարածաշրջանում, ապա ՀՀ իշխանությունները պետք է ի սկզբանե երաշխավորեն առաջիկա ընտրությունների թափանցիկությունն ու որակը. նախկին գործիքակազմերը, որոնք կիրառվում էին՝ ցանկալի արդյունք գրանցելու, այլևս իրենց սպառել են:
Թե ինչո՞ւ է ԱՄՆ նոր վարչակարգը՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, կոշտացնում ՀՀ իշխանությունների նկատմամբ ունեցած դիրքորոշումը հատկապես հիմա, իհարկե, խոսակցության առանձին թեմա է, բայց այն, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները անքակտելիորեն կապված են լինելու ողջ Հայաստանի անվտանգության հետ, անկասկած է՝ հանգամանք, որ փաստի առաջ է կանգնեցրել Հայաստանի քաղաքական ղեկավարությանը ու որից գլուխ հանելն այնքան էլ հեշտ չի լինելու նրա համար...
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հուզված` Դոգը ուղիղ եթերով պատմել է իր դաժան մանկության մասին. Անհնար է դիտել առանց արցունքների

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

Բաքվի դատավարությունն ու Երևանի լռությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կոչ Վ․Ղուկասյանի աջակիցներին, ի՞նչից է հրաժարվում ՀՀ-ն միջազգային դատարանում, Թրամփից սպասելիքները

Վարդան Ղուկասյանին ԱՄՆ-ից արտաքսելու անհրաժեշտություն չկա․ ՀՀ կառավարության պահանջն անհիմն է. փաստաբան

է՞լ ով է ներգրավված Վ․ Ղուկասյանի գործով, թուրքամետ ՔՊ-ն պատրվելու է, նոր ուժ, Թրամփի նպատակները

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Shprot- Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի գիրքը

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Սփյուռքի առաջ՝ Գրիշա Սանդալյանի Հաղորդման հյուրն է «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը

Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik

Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել


