- 2025-02-25 22:56:00Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-25 15:05:00Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net
- 2025-02-25 12:49:00ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղի 27-ամյա բնակչուհին Ազգանուշ Վարդանյանը 2017թ. փետրվարի 3-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ինքնասպանություն է գործել՝ իրենց տան հարևանությամբ գտնվող անասնագոմի առաստաղի տախտակից կախվելու միջոցով։
Երիտասարդ կնոջ մահը ցնցել էր ողջ գյուղը: Մեզ հաջողվեց կապ հաստատել Ազգանուշի մոր՝ տիկին Անահիտի եւ ամուսնու՝ Գագիկի հետ, ովքեր դեպքի վերաբերյալ մանրամասներ պատմեցին: Մայրը՝ տիկին Անահիտը մեզ պատմեց, որ աղջիկը ամուսնացել է 2007թ.-ին եւ ուներ երեք երեխաներ:
Ամուսինները շատ սիրով են ապրել, տան միակ տղան էր, սակայն նրանց տունը վեճերն անպակաս են եղել. «Սկեսուրը աղջկաս միշտ նեղել ա, ճնշել, ամեն բանի վրա խոսացել: Աղջիկս իրավունք չի ունեցել դուրս ու ներս անել, 10 տարի ամուսնացած է եղել, ձեռքով լվացք է արել: Տան ամեն ինչը փակի տակա եղել: Երբ ասում էի, որ լվացքի մեքենա կա տունը, ինչո՞ւ է աղջիկս ձեռքով լվացք անում, սկեսուրն ասում էր՝ պետք ա ձեռքով անի: Անցած ամառ իմ ամուսինը եւ փեսան գնացել են Ռուսաստան աշխատելու: Սակայն այդ ընթացքում էլ սկեսուրն ճնշել ա հարսին, անգամ սկեսուրն ու տալը ծեծել են աղջկաս, ողջ մարմինը կապտացրել: Աղջիկս զանգեց ինձ ասեց, ես վեր կացա, գնացի: Աղջկաս ասեցի, որ դու անտեր չես, արի ես քեզ տանեմ մեր տուն:
Սկեսուրը տեղից վեր թռավ ու գոռգոռալով, մեզ անիծելով ասաց, որ աղջիկդ ինքն իրենա էդպես կապտացրել, մենք բանից խաբար չենք, քո աղջկա դիակը մեր տնից պետք է տանես: Աղջիկս ասաց, որ չի գա, քանի որ շատ ա սիրում ամուսնուն, ասաց ամուսնու հետ կխոսի, նոր կգա: Էդ օր աղջիկս գնաց թրջած հաց բերեց ասաց, որ անգամ էս հացը չտվեց, որ երեխաները ունեն: Պատկերացնո՞ւմ եք, իրա 3 թոռն ու իմ աղջիկը սոված գնացել են քնելու: Իմ աղջկան ասեցի՝ ինչ նամուսի ու թասիբի տեր ես, որ այս ամենը հանդուրժում ես»:
Տիկին Անահիտը պատմում էր, որ Ամանորին փեսան աղջկան եւ երեխաներին բերել է իրենց տուն, եւ 8 օր աղջիկը մնացել հոր տանը. «Աղջիկս կասեր՝ մա ջան, ինչի միջով էլ անցնեմ, ես կսիրեմ իմ մարդուն, իմ երեխեքին, իմ տունը: Երբ Գագոն եկավ Ազգանուշին տանելու, ինձ ասաց, որ իր ծնողների հետ խոսացել ա, որ ինքն իր ընտանիքից չի հրաժարվի, եւ եթե այսուհետ հաշտ չապրեն, կվերցնի կնոջն ու երեխեքին, կգնա առանձին կապրի: Դրանից հետո նորից տան մեջ կռիվ է եղել:
Վերջին անգամ ես դեպքի օրն եմ խոսել աղջկաս հետ: Աղջիկս ասեց՝ մամա ջան, մեր տուն էլի վեճ ա»:
Աղջիկը մորն ասել է, որ իրեն ասում են թող գնա տանից, իրենց տղան ուրիշ կին ու երեխաներ ունի, իսկ վեճը թեժացել է այն ժամանակ, երբ ամուսնու հեռախոսին սիրային «sms» է եկել․ «Երբ աղջիկս ամուսնուն հարցրել է, թե սա ինչ է, այդ ժամանակ հարված է ստացել։ Հենց նույն օրն էլ կախվել ա, մեզ շատ ուշ են խաբար արել, ովքեր տեսել են այդ տեղը, որտեղ կախվել է աղջիկս, զարմացել են, ասում են՝ հնարավոր չի, որ ստեղ կախվեն: Ես ծնող եմ, ամեն տարբերակ էլ կմտածեմ:
Դեպքից 3 ժամ հետո, երբ իմացանք ու գնացինք, միլիցաները լցվել էին: Չթողեցին, որ աղջկաս մարմինը բացեինք ու տեսնեինք, ասեցին չմոտենաք մինչեւ դատական բժիշկը չգա:
Դատական բժիշկը մեզ միայն ասաց, որ զգուշորեն մոտենանք, հրաժեշտ տանք: Ես ուզում էի աղջկաս մարմինը տեսնեի, արդյո՞ք ինչ-որ տեղ վնասված չէր: Ինչքան էլ դեմքը մշակել էին, աչքի տակի կապույտը մնացել էր: Աղջկաս մեր գյուղում ենք թաղել, անգամ թաղումին իրենցից ոչ մեկը չկար: Ես առաջինը կուզեմ պարզել աղջկաս անմեղությունը, նոր կմտածեմ երեխաների վերցնելու մասին»,-լացակումած ասաց տիկին Անահիտը:
Զրուցեցինք նաեւ Ազգանուշի ամուսնու՝ Գագիկի հետ, ով դժվարությամբ էր մեր հարցերին պատասխանում. «Չափից շատ ես եմ սիրել, ինքն էլ ինձ, ինչը դրդեց նման քայլի գնալ, չեմ հասկանում, միշտ հաշտ ենք եղել»:
-Ձեր ընտանիքում միշտ վեճեր են եղել, ձեր կնոջը միշտ ճնշել են, ինչ կասեք այս մասին:
-10 տարի ամուսնացել ենք: Դե ընտանիք է, կռիվ, դավի կլինի, ինչ-որ բաներով վիճել ենք, բարիշել ենք:
-Ինչպես իմացաք, որ ձեր կինը ինքնասպան է եղել:
-Ինձ զանգեց ասավ, չմոռանաս ես քեզ սիրում եմ, ես էլ ասեցի, որ ես էլ քեզ եմ շատ սիրում, այ գժուկ, մեր սիրո պտուղները մեր երեխաներն են, հետո ասաց, հասար՝ հասար, չէ՝ ինձ էլ չես տեսնի ու անջատեց հեռախոսը: Ես 2 անգամ զանգեցի տեսա չպատասխանեց, նստեցի մեքենա, հասա տուն: Տեսա տունը չէր, մամայիս ասեցի՝ ուրա Ազգանուշը, ու վազելով մտել եմ գոմ ու իրեն կախված տեսել: Կախված վիճակից ես իրեն իջացրել եմ, ուզել եմ ուշքի բերել, որ 3 երեխքին չթողնի անտեր ու գնա: Իմ համար շատ դժվար ա ամենը հիշել: Ես իրեն չափից ահավոր շատ եմ սիրել:
-Հնարավո՞ր է, ինչ որ մեկը դրդեր նրան այդ քայլին:
-Կլիպներ կա հեռախոսի մեջ, որ նախորդ օրը ուրախ-զվարթ պարումա, հաջորդ օրը ոչ մի վեճ չի եղել:
-Հարազատներն ասում են, որ վիճել եք սիրային «sms» -ի պատճառով:
-Չէ՛, ի՞նչ սիրային «sms», ինքը չափից ավելի շատ խանդոտ էր, խանդը իր մեջ եղել է: Լավ, թող թողեր ու գնար, ասեր՝ ես քո հետ չեմ ապրի, ոչ թե էդ քայլին դիմեր: 3 անչափահաս երեխա թողեց, փոքրս 3 տարեկան էլ չկա, նրա համար Ազգանուշը գժվում էր, ասում էր՝ ինչ պիտի անեմ առանց սրա, իմ գանձնա սա: Տան պայմանները վատ են եղել, լավ, թող թողեր, գնար, ասեր՝ ես չեմ կարում էսպես ապրել, ոչ թե կյանքին վնաս տար: Գոնե ինչ-որ մի բան գրեր, ասեր, որ իմ մահվան մեջ սրան մեղադրեք, կամ ոչ մեկին չմեղադրեք: Ինչի համար էսքան բան եղավ՝ ես չգիտեմ, ես ինչի ուզո՞ւմ էի, իմ երեխեքը անմեր մեծանային:
Հավելենք, որ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնելը: Դեպքի առթիվ փետրվարի 7-ին ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Նելլի Կարապետյան

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur





