- 2025-02-25 22:56:00Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-25 15:05:00Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net
- 2025-02-25 12:49:00ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Արմավիրի մարզում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հատուկ կարգադրություններ է տվել է Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների հետ կապված: Անդրադառնալով այդ գործընթացում ոստիկանների դերակատարմանը և ընտրական պրոցեսների հետ առնչությանը՝ Վլադիմիր Գասպարյանն ասել է, որ ոստիկանները պետք է փորձեն բացառել ընտրակաշառքը.
«Ընտրակաշառքը դժվար ապացուցվող երեւույթ է, սակայն, չեմ կարծում, որ դրա դեմն առնելն անհնար է: Եթե համայնքային ոստիկանության աշխատակիցը տիրապետում է իր քաղաքացիներին, համոզված եմ, որ կլինեն մարդիկ, որոնք հայտարարություն կտան եւ կպնդեն, մենք մեր ֆունկցիան կարող ենք կատարել:
Սակայն, ամենակարևորն այն է, որ պետք է կանխարգելել, որպեսզի այդ երևույթները տեղի չունենան:
Ոստիկանություն քար նետողներ կան, այսօր արդեն կան, չարդարացված, բայց կան, վաղն ավելի չարդարացված երեւույթներն ավելանալու են՝ քարը մեր կողմ նետելը: Ի՞նչա պետք անել, շատ հասարակ մի բան՝ լինել օրենքի սահմաններում և հասկանալ, որ ոստիկանությունն է մեր ընտանիքը, որ ոստիկանությունն է մեր կուսակցությունը, իսկ օրենքն էլ մեր ծրագիրն է»,-ասել է նա:
Առաջին տպավորությամբ սա հստակ մեսիջ է ուղղված ընտրակաշառք բաժանողներին:
ԶԼՄ-ներում առայժմ որպես այդպիսին շրջանառվում են օլիգարխ և օրդիոզ ՀՀԿ-ականների և ԲՀԿ-ի անունները: Թերևս առաջադրված քաղաքական ուժերից հենց այս երկուսն են տիրապետում ֆինանսական այնպիսի ռեսուրսների, որոնց դեպքում ընտրակաշառք բաժանելու հնարավորությունը իրատեսական է: Հետաքրքիր է՝ ում է ուղղված Վլադիմիր Գասպարյանի մեսիջը, թե ընտակաշառք բացահայտելը անհնար չէ. կոնկրետ ո՞ւմ է ուզում բռնել Վլադիմիր Գասպարյանը :
ՀՀ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 7-րդ կետը սահմանում է «Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:
Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ նրանց առաջադրած թեկնածուները»:
ՀՀ Քրեական օրենսգիրքը 154.2. հոդվածը ընտրակաշառք տալու համար, որպես պատիժ նախատեսում է երկու միլիոնից մինչեւ երկուսուկես միլիոն դրամի չափով տուգանք կամ ազատազրկում երեքից հինգ տարի ժամկետով:
Այս հոդվածով Հայաստանում առայժմ որևէ մեկը չի դատապարտվել, չնայած որ գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ էլ ընտրակաշառքի մեխանիզմը գործի է դրվել:
Նախկին ընտրությունների ժամանակ ոստիկանությանն ու անձամբ Վլադիմիր Գասպարյանին ընտրակաշառքի խնդիրը, կարծես թե, առանձնապես չէր մտահոգում: Նրանք բավարարվում էին ասելով, թե կոնկրետ դեպք չկա, ահազանգ չունեն, հետևաբար ոչինչ անել չեն կարող: Սա իրականում ջայլամային կեցվածք է, որովհետև ԶԼՄ-ները նշում են ընտրակաշառք բաժանող թեկնածուների և քաղաքական ուժերի անունները:
Ոստիկանական բառապաշարով ասած՝ ոստիկանությանը հրապարկավ տրվել է օպերատիվ ինֆորմացիա ընտրակաշառքի մասին, սակայն ոստիկանությունը որևէ անգամ չի կարողացել դրանք իրացնել, գնակ հետքերով և բացահայտել:
Այսքանից հետո Վլադիմիր Գասպարյանը խոսում է քար նետելու մասի՞ն: Ոստիկանության վրա, այո՛, ընտրությունների ժամանակ միշտ էլ քարեր նետվում են:
Իրական քար նետողը ոստիկանության ղեկավարությունն է, որը կա՛մ չի կարողանում, կա՛մ չի ցանկանում բացահայտել ընտրակաշառքը: Ընդ որում հաճախ այդ քարերը նետվում են չնչին աշխատավարձով աշխատող շարքային ոստիկանի վրա, որը չուզենալով, երբեմն պարտադրված և ներքին զզվանքով ստիպված է հերթական ընտրությունից հետո գնալ և կանգնել ցուցարարների դեմը՝ ուտելով նրանց թուքումուրը:
Ի՞նչ է անելու այս անգամ ոստիկանությունը, որ քարերի դեմն առնի՝ ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում Վլադիմիր Գասպարյանին աշխատելու շատ մեծ ճակատ է տրված՝ ընտրակաշառք բաժանողների անունները հայտնի են, մնում է նրանց ձեռնաշթաներ հագցնել:
Արման Վարդանյան

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur



