- 2025-02-25 22:56:00Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-25 15:05:00Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net
- 2025-02-25 12:49:00ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Հայ արիական միաբանության» նախագահ Արմեն Ավետիսյանը, «Հայ ազգայնականների Համախմբման խորհրդի» անդամ Աշոտ Բադալյանը, «Ընդդեմ բիոմետրիկ փաստաթղթերի» միավորման ղեկավար Ա. Ռուբենը, «Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման խորհրդի անդամ Շահեն Ծատուրյանն ու «Քրիստոնյաներ ընդդեմ մարդկանց համարակալման միավորում»-ի նախագահ, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Խաչիկ Ստամբոլցյանը նամակով դիմել են հանրապետության նախագահին:
Խնդիրն առնչվում է ԱԺ ընտրությանը մասնակցելու նախապայմաններից մեկին՝ մատնահետքերի հանձնմանը: Ըստ այս կազմակերպությունների ներկայացուցիչների, նախապայմանը հակասահմանադրական է, որով իշխանությունները կոպտորեն խախտում են ՀՀ սահմանադրությունը, սահմանադրության մեջ ամրագրված ընտրական իրավունքը, մարդկանց անմեղության կանխավարկածը:
Մատնահետքերը վերցնելու գործընթացը, եթե ընթանա, նրանք դրանք համարելու են հակաօրինական: «Արդյոք իշխանություններին չի՞ անհանգստացնում, որ մատնահետքերի պարտադրանքի պատճառով քաղաքական ոլորտի մի հատվածը հրաժարվում է երկրի կարեւորագույն միջոցառմանը՝ ընտրություններին մասնակցելուց»,-նամակագիրները նկատի ունեն ազգայնականներին:
Զրուցակիցներիցս մեկը՝ Ա. Ռուբիկն ասում է. «Մատնահետքեր պահանջելը ազնիվ, երբեւիցե չդատված քաղաքացիներին հավասարեցնում է ահաբեկիչների եւ հանցագործների հետ, ինչը հակաօրինական է»:
Ըստ նրա, մատնահետքերը, գիտական տվյալների համաձայն, պարունակում են հոգեբանական եւ ֆիզիոլոգիական տեղեկություններ, ինչը նույնպես մարդու սահմանադրական իրավունքների, նրա անձնական, ընտանեկան գաղտնիքի մաս է կազմում, գաղտնիքի հնարավոր բացահայտում, եւ վտանգում է ազգային անվտանգությունն ու օգտագործվելու է քաղաքացիների դեմ:
Նշյալ կազմակերպությունների ներկայացուցիչները հայտնում են, թե առայժմ պահանջվում է մեկ մատի մատնահետքը, սակայն ապագայում չի բացառվում, թե չեն կարող վերցվել բոլոր տասը մատներինը: Վտանգներից մեկն այն է, թե դրանք կարող են անցնել «արտաքին դեստրուկտիվ գործակալների ձեռքում»:
Ի դեպ, «Առավոտում» 2011թ. հոկտեմբերի 29-ին՝ «Բիոմետրի բիզնեսի դեմ» հրապարակմամբ, փորձ արվեց խոսել վտանգներից մեկի մասին էլ:
Ա. Ռուբիկը չի բացառում, որ մատնահետքերը հետազոտելուց հետո չեն չեզոքացվի այն քաղաքացիները, որոնք ապագայում կարող են վտանգ ներկայացնել իշխող սոցիալական խմբի համար:
Դրանք կարող են օգտագործել հատուկ ծառայությունները, հարեւան թշնամի պետությունները: Որպես օրինակ, նամակի հեղինակները նշում են, թե Արեւմուտքում իշխանության հասել են «այս գերուժեղ փոխօգնության շնորհիվ»:
«Մատնահետքերի հանձնումը կրոնական վիրավորանք է նաեւ այն պատճառով, որ այս պարտադրանքը մասն է նույնականացման քարտի եւ էլեկտրոնային անձնագրի: Դա նշանակում է Աստծո պատվիրանների խախտում»,-ասվում է նամակագիրների կողմից:
Կա մեկ այլ նկատառում էլ: «Ելնելով համակարգիչների եւ համացանցի բնույթից, սկզբունքորեն հնարավոր չէ անձնական տվյալների պահպանության համար տալ անվտանգության երաշխիքներ: Դա, մասնավորապես, ապացուցել են Էդուարդ Սնոուդենն ու Ասանժը: Արդեն կան բազմաթիվ գողությունների դեպքեր: Անձնական տվյալների զանգվածային գողությունը վաղ թե ուշ լինելու է: Իսկ այդ կարող են անել հարեւան թշնամի պետությունները»,-ասվում է նամակում: Նամակագիր կազմակերպություններն անդրադարձել են նաեւ ՄԻՊ-ի երեք տարի առաջվա զեկույցին, որտեղ 83-86 էջերում Պաշտպանը քննադատել էր նույնականացման քարտերի ու մատնահետք տալու պարտադրանքները. «Նշված էր, որ մատնահետքերի էլեկտրոնային բազաների ստեղծումը լուրջ վտանգներ է պարունակում»: Կազմակերպությունները համատեղ մի նամակ էլ անցյալ տարի էին գրել եւ ուղարկել ՀՀ նախագահի նստավայր: Իսկ Արմեն Ավետիսյանը զանգել էր նախագահական, որտեղից պատասխանել էին, թե նամակներին կպատասխանեն:
Ըստ նրանց, տարօրինակ է, որ երբեք իրենց չեն հրավիրում հանրային լսումների, կապված Ընտրական օրենսգրքի հետ: Ըստ նրանց՝ կան բազմաթիվ այլ արդյունավետ մեթոդներ ընտրակեղծիքների դիմելու համար, ինչին մատնահետքեր վերցնելը սկզբունքորեն օգնել չի կարող. «Ընտրողի լուսանկարը ստուգելը, ԿԸՀ պաշտոնական կայքի միջոցով անուն, ազգանուն ստուգելը հենց տեղում բավարար է, իսկ «մատնահետքերն օգնության կանչելը նպատակահարմար չէ»:
ՀՀ նախագահին կոչ են անում Ընտրական օրենսգրքի Կ-1032 պրիմ, 24.06.2016, 27.06.2016-ՊԻ-010/0, Կ-960 նշաններով սկսվող նախագծերը վերանայել: Համատեղ նամակում խոսք էր գնում նաեւ էլեկտրոնային անկետաների ներդրման մասին էլ. «Քաղաքացիների բժշկական տվյալների պարտադիր հավաքումը կտա հնարավորություն համակարգիչների միջոցով տվյալների բազայում գտնել լավագույն դոնորներին ու հիվանդ բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց արտերկրի տերերին՝ արտաքին դեստրուկտիվ կառույցների համար: Կաճի արտաքին պարտքը»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ.-Մոսկվայում Բաումանի ինստիտուտն ամենախոշոր բիոմետրիկ ձեւաթղթերի լոբբիստներից մեկն է: Այն ձեռնամուխ է եղել կենսաչափական փաստաթղթերի ստեղծմանը: Այսօր կան թանկարժեք սարքեր, սարքավորումներ, որոնց միջոցով կարողանում են պարզել յուրաքանչյուր մարդու ֆիզիոլոգիական եւ հոգեբանական դիմանկարը մատնահետքերի ու աչքի ծիածանափայլ թաղանթի միջոցով:
«Առավոտ»

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


