- 2025-02-25 22:56:00Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-25 15:05:00Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net
- 2025-02-25 12:49:00ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համաժողովից հետո պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով սահմանային վերջին լարված միջադեպերին, հայտարարել է, որ ինքը տեղեկություն ունի, որ զինված ուժերն ամբողջությամբ կատարել են իրենց առջև դրված խնդիրները. «Այս վերլուծությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ բանակը ամենակայացած կառույցն է»,- հայտարարել է նախկին նախարարը:
Մինչ այս իր ելույթում նա նշել էր նաև, որ բանակը, ինչպես յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ, խնդիր ունի էլ ավելի կատարելագործվելու. «Այո, մենք այսօր կարիք ունենք նոր, ժամանակակից սպառազինությունների ձեռքբերման: Ես որոշեցի մտնել քաղաքականություն, քանի որ ՀՀ զարգացման հնարավորությունները սպառվել են: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ կա՛մ պետք է գիտակցենք իրավիճակի լրջությունը և դիմենք քայլերի, կա՛մ կկանգնենք իրական աղետների առաջ»:
Իր ելույթում Ս. Օհանյանը հայտարարել է, որ հաղթելու դեպքում իրենք առաջիկա երեք տարիների ընթացքում պայմանագրային զինծառայողների թիվը ավելացնելու են. «Մարդակենտրոն աշխատանքն ու կոռուպցիայի դեմ պայքարը դրվել են պլանային հիմքերի վրա:
Առաջին երեք տարում ավելացնենք պայմանագրային ծառայողների թիվը ու նրանց աշխատավարձը դարձնել 240 հազար դրամ: Սրանով նաև կավելացնենք զինվորական ծառայության գրավչությունը»,- ասել է Սեյրան Օհանյանը և հավատացրել, որ ինքը պաշտոնի կռիվ չի տալիս.- չեմ թաքցնում՝ ինձ առաջարկվել են բազմաթիվ տարբեր պաշտոններ, որոնցից ես հրաժարվել եմ։ Իմ կյանքի ամենաբարձր և պատվաբեր պաշտոնը դեռևս 25 տարի առաջ առաջին գծի խրամատում մարտնչելն էր զինվորի ու հասարակ ժողովրդի կողքին»:
Սեյրան Օհանյանի խոսքերն անշուշտ իրավացի են, դրանցով կարելի էր անկեղծ հիանալ, եթե այդ մոտեցման հեղինակլը նախկին պաշտպանության նախարարը չլիներ:
Պայմանագրային զինծառայողների թիվը, այո, պետք է ավելացնել, ինչպես նաև բարձրացնել նրանց աշխատավարձը:
Այս մասին բազմիցս խոսվել է: Ավելին՝ կա շատ հստակ մոտեցում՝ առաջին գծի պաշտպանությունը ամբողջությամբ պայմանագրային զինծառայողներով իրականացնելու մասով. այս դեպքում ժամկետային ծառայությունը մեր բանակում չի դիտվի որպես 18 տարեկան երիտասարդին մահվանն ընդառաջ ուղարկելու ռիսկ, կնվազեն բանակից ամեն գնով խուսափելու դեպքերը, կնվազի նաև կոռուպցիան զինված ուժերում և դրան հարակից այլ ոլորտներում:
Վերջապես կնվազի հանրային սթրեսը: Ի վերջո կարելի է կազմել պրոֆեսիոնալ և շատ լավ պատրաստված առաջնապահ զորամիավորում՝ բացառապես պայմանագրային զինծառայողներով՝ նրանց ապահովելով պատշաճ վարձատրություն, իսկ արդեն երկրորդ գծից սկսած՝ հայրենիքի պաշտպանությունը թողնել ժամկետային զինծառայողի վրա:
Սրանք շատ հայտնի ճշմարտություններ են, որոնց մասին բազմիցս է խոսվել և շատ վացուց: Ի՞նչն էր խանգարում Սեյրան Օհանյանին՝ ավելացնել պայմանագրային զինծառայողների թիվը, օրինակ, մեկ-երկու կամ 5 տարի առաջ, երբ նա պաշտպանության նախարար էր: Եթե բանակի բյուջեն ուներ նման հնարավորություն, ապա Օհանյանը սա կարող էր հանգիստ անել, իսկ եթե նման հնարավորություն այն ժամանակ չի եղել, պարզ է, որ այդ հնարավորությունը չկա նաև այսօր, հետևաբար ի՞նչ իմաստ ունի նման պոպուլիստական խոստում տալ այսօր:
Ի վերջո, ոչ ոք չի մոռացել՝ ինչ էր խոսում Սեյրան Օհանյանը մի տարի առաջ, և ինչ էր կատարվում բանակում: Եթե անգամ ընդունենք, որ բոլոր խնդիրների համար նախարարին մեղադրելը արդարացված մոտեցում չէ, սակայն ամեն դեպքում նախարարն այս համակարգի պատասխանատուն է եղել:
Արման Վարդանյան

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


