- 2025-02-25 22:56:00Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-25 15:05:00Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net
- 2025-02-25 12:49:00ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ընտրակաշառքի թեման Ազգային ժողովում բուռն քննարկումների տեղիք է տվել և բանավեճի վերածվել: ԲՀԿ ներկայացուցիչ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ-ում բարձրացրել է ընտրակաշառք բաժանելու հարցը՝ կառավարող քաղաքական ուժին ընտրակաշառքներ բաժանելու մեջ. «Ընտրակաշառքների հետ կապված վեցանիշ թվերի մասին է խոսվում: Ինչքան ուզում եք, բաժանեք, միևնույն է, չեն ընտրելու»,- հայտարարել է պատգամավորը:
Աժ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքել է` ասելով, որ անբիծ ընտրությունները բոլորից են կախված, ոչ միայն իշխող քաղաքական ուժից: «Եթե մտածում եք մի օրենք կազմել, որ այդ ընտրակաշառքների դեմն առնեք, խնդրեմ, ներկայացրեք նման օրենքի նախագիծ»,- խորհուրդ է տվել Գալուստ Սահակյանը: «Ինձ ավելի շատ զարմացնում է, որ նստած քաղաքական ուժերն ընտրակաշառքի մասին խոսում են այսպես` կուսական կեցվածքով:
Գնացեք Գյումրիում հարցրեք, թե ո՞վ էր ընտրակաշառք բաժանում, և ո՞վ էր բարձրացել ընտրակաշառքի գինը: Բոլորն` առանց բացառությամբ, այդ արատն օգտագործում են, եկեք խոսենք դրա մասին, ոչ թե ընտրակաշառքը վերագրեք միայն իշխող քաղաքական ուժին»,- տեղից արձագանքել է ԱԺ պատգամավոր, իշխանության ներկայացուցիչ Խոսրով Հարությունյանը:
Այս խոսակցությանը խառնվել է Նաիրա Զոհրաբյանը՝ բնականաբար քար նետելով իշխանության բոստանը: ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանն էլ նեղսրտել է, որ արդ արատը չի կարող բոլորին վերաբերել, որովհետև իրենք ընտրակաշառք չեն բաժանում:
Բանավեճը բնականաբար ավարտվել է առանց արդյունքի և կոնկրետ փաստերի: Պարզ է դարձել միայն, որ խորհրդարանական երկու առաջատար ուժերը՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն էլ վստահ են, որ երկրում համատարած ընտրակաշառք են բաժանում:
Սա փաստացի հաղորդում է հանցագործությոն մասին, որն արվել է հրապարակավ երկրի գլխավոր քաղաքական հարթակում՝ խորհրդարանում: Ընտրակաշառք բաժանել, հիշեցնենք, քրեական հանցագործություն է, որի համար ՀՀ Քրեական օրենսգրքի 154.2. հոդվածը սահմանում է պատիժ՝ երկու միլիոնից մինչև երկուսուկես միլիոն դրամի չափով տուգանք կամ ազատազրկում երեքից հինգ տարի ժամկետով:
ՀՀ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 7-րդ կետը սահմանում է «Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:
Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ նրանց առաջադրած թեկնածուները»:
Վերը նշված բանավեճը բավարար հիմք է, որ դատախազությունը և մյուս իրավապահ մարմինները գործ հարուցեն ընտրակաշառք բաժանելու հիմքով, և բանավեճի ներգրավված պատգամավորներից պահանջեն փաստեր, թեպետ անհրաժեշտության և ցանկության դեպքում իրենք էլ կարող են այդ փաստերը գտնել: Ի վերջե, եթե պատգամավորը վստահ է, որ կա ընտրակաշառք, ապա ոստիկանությունը պարտավոր է գնալ դրա հետևից կամ պահանջել փաստ, գտնել և պատժել մեղավորին կամ էլ հետևողական աշխատանքի արդյունքում պաշտոնապես հերքել՝ հայտարարելով, որ ՀՀ-ում ընտրակաշառք բացառապես չկա, այլապես ընտրությունների օբյեկտիվությունն ու որակը դրված են կասկածի տակ, որը հակասում է առաջին հերթին երկրի նախագահի հրապարակային պահանջներին:
Քանի դեռ ոստիկանությունը անտարբեր է ընտակաշառքի մասին հրապարակային հայտարարությունների նկատմամբ և որևէ քայլ չի ձեռնարկում, նշանակում է ընտրակաշառքը կա, իսկ դրա անվտանգությունը երաշխավորված է ամենաբարձր մակարդակով:
Հայկ Դավթյան

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


