- 2025-01-15 13:17:00Ի՞նչ կտա Հայաստանին Ռազմավարական գործընկերության մասին ԱՄՆ-ում ստորագրված կանոնադրությունը
- 2025-01-14 18:55:00Հերթական հարվածը՝ բանակին. Սուրեն Պապիկյանի ծպտունը կլսվի՞
- 2025-01-14 18:40:00«Ժողովուրդ».Գործարարների բողոքը Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի և խորհրդականի դեմ շարունակվում է
- 2025-01-13 15:33:00Մհերին դաշնակ լինելը նենց էր սազում, ոնց խաչքարի հետևում կանգնած եկեղեցին ու լեռները. էությամբ էր.Arthur Suqoyan
- 2025-01-11 23:12:00Փաշինյանը միտումնավոր այլասերում է մատաղ սերնդի գիտակցությունը
- 2025-01-11 16:33:00Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Ընտրությունները դեռ չսկսված և պաշտոնական քարոզարշավի մեկնարկը չտրված՝ ռեյտինգային թեկնածուների միջև սկսվել են լուրջ բախումներ, ծեծկռտուքներ, կրակոցներ: Համարյա ամեն օր լրահոսում կարելի է գտնել տեղեկություն այս կամ այն քաղաքական ուժի, շտաբների և թեկնածուների միջև ծավալված ծեծուջարդի մասին: Ընդ որում, լարվածությունը գնալով կարող է մեծանալ: Հայ հասարակության համար թերևս նորություն չէ, որ ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերի միջև բախումներ և զինված ռազբորկաներ են տեղի ունենում: Սակայն առաջիկա ապրիլի 2-ի ընտրությունները յուրահատուկ են նրանով, որ բախումները ծավալվում են ոչ միայն մրցակից քաղաքական ուժերի, այլ ավելի շատ իշխանության կողմից առաջադրված տարբեր թեիկնածուների միջև:
Ահավասիկ վերջին թարմ օրինակը՝ մամուլը գրում է, որ Արարատի մարզում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների կողմնակիցների միջև հերթական բախումն է տեղի ունեցել: Ըստ տեղեկությունների՝ Արտաշատ քաղաքում բախվել են ՀՀԿ-ական թեկնածուներ Արայիկ Գրիգորյանի և Ալիկ Սարգսյանի, ով նաև ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավարն է, կողմնակիցները: Նրանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Ալիկ Սարգսյանը Lragir.am-ի հետ զրույցում ասել է, որ կատարվածը ընտրության հետ ընդհանրապես կապ չունի, անձնական խնդիր է եղել: Վիճաբանությանը ներգրավված են եղել իր վարորդն ու վարորդի որդին: «Դեպքը հենց ՀՀԿ գրասենյակի մոտ չի եղել, մի քիչ այն կողմ, սպիտակ շենքի դիմացը: Ինչ-որ աղջիկ ա ուզում էս տղեն, ով եկել ա գազվի ատրճանակով կրակել ա: Ոստիկանությունը զբաղվում ա հիմա: Իմ վարորդի տղայի ու բարեկամի հետ վիճել ա, բարեկամուհու հետ կապված հարց ա եղել: Հեռախոսով վիճաբանություն ա եղել, որից հետո ըստեղ հանդիպել են, քաշքշել են իրար»,- պարզաբանել է նախկին ոստիկանապետը: Տեղեկությունը, որ ատրճանակով երիտասարդը ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արայիկ Գրիգորյանի կողմնակիցն է եղել, Ալիկ Սարգսյանը չի հաստատել:
Միանշանակ միջադեպը կարող էր նաև անձնական հողի վրա լինել, կարելի էր նաև հավատալ Ալիկ Սերգեյիչի պնդումներին, թե իր վարորդի տղայի բարկամուհու գազովի ատրճանակով երկրպագուն կռիվ է տվեկ հանուն սիրո: Տեղի ունեցածն էլ ընդամենը ոչ թե քաղաքական, այլ տղայական քաշքշուկ է՝ ՀՀԿ շտաբից մի քանի քայլ այն կողմ: Կարելի էր հավատալ, բայց այս պատմությունն արդեն իսկապես ծիծաղելի է նույնիսկ անփետուր խաշած հավերի համար:
Մի քանի օր առաջ էլ Մասիսում ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արարատի մարզից առաջադրված Մուրադ Մուրադյանի կողմնակիցներն էին դանակահարել «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներից մեկին՝ 24-ամյա Աբրահամ Ադամյանին: Այս դեպքում նույնպես փորձ արվեց ներկայացնել, թե վեճը կենցաղային հողի վրա է կատարվել: Տեղկություններ կան, որ Արամվիրում ևս ՀՀԿ թեկնածուների միջև մեծացել է լարվածությունը: Այստեղի ռեռյտինգային թեկնածուներից Սեյրան Սարոյանն ու Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, «մտել են» Հոկտեմբերյանի տարածք, որտեղից ձայներ տանելու ակնկալիք ունի Նահապետ Գևորգյանը:
Մեկ ուրիշ դեպք ևս. «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ ոստիկանության Արտաշատի մարզային վարչություն են բերման ենթարկել «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Արգամ Աբրահամյանի բարեկամին՝ Խաչիկ Հովհաննիսյանին, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանի փեսային: Հիշեցնենք, որ Կարինե Պողոսյանը Հովիկ Աբրահամյանի հետ լքեց ՀՀԿ-ն և հիմա «Ծառուկյան» դաշինքի ցուցակում է առաջադրված: Կարինե Պողոսյանը լրագրողին պատմել է, որ
իր փեսային բերման են ենթարկել քաղաքական դրդապատճառներով. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ դրա հետևում կանգնած է մարզային ոստիկանության վարչության պետ Սևան Քոչարյանը: Ինչ է թե նա Արգամ Աբրահամյանի ընկերն է և կարող է ակտիվություն դրսևորել,- ասել է Կարինե Պողոսյանը և շարունակել,- ես պիտի խնդրեմ մեր ոստիկանապետ Գասպարյան Վովային, որին շատ հարգում եմ, որ ուշադրություն դարձնի Արարատի մարզին, որտեղ տիրում է մի ուրիշ կարգի գործելաոճ։ Գասպարյանի մարզային խորհրդակցությունից հետո այստեղ համապատասխան հետևություններ չարեցին, եթե չասեմ, որ հակառակը՝ փոխեցին իրենց գործելաոճը։ Մարզային ոստիկանապետը ցուցաբերում է հայ ոստիկանին ոչ հարիր պահվածք»։
Իսկական ոստիկանը կասեր՝ ես չեմ հավատում պատահականություններին, որովհետև սա օրինաչափություն է, վտանգավոր օրինաչափություն: Նախընտրական պայքարը այս տեղակյունից լուրջ մարտահրավեր է նախ ոստիկանության համար, ապա նաև քաղաքական խախուտ համակարգի: Իրավական և քաղաքական բուրգը Հայաստանում համարյա միահյուսված է, և բուրգի գագաթին գտնվողները թերևս պետք է հասկանան, որ հորինված պատմությունները՝ Էլ գող փիսո, էլ քաչալ շուն, էլ աղջկա հարց, էլ տարած-ետ բերած հարս, արդեն սպառված են, պետք է հարցին լուրջ մոտենալ, քանի դեռ քաղաքական գզվռտոցը մարդկային զոհերի չի հասել:
Հայկ Դավթյան
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»