USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 16 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Ես ուզում եմ մեր ժողովրդի հետ միասին չարչարվել, տանջվել». Սեյրան Օհանյան «168 Ժամ»
2017-03-07 11:50:00
Տպել Տպել

«Յուրաքանչյուր քաղաքակիրթ անձնավորություն հասկանում է, որ չափազանց կարևոր պահեր ենք ապրում»,- այսօր Իջևանում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ իրենք ձևավորել են դաշինք, որի մեջ փորձառու անձնավորություններ կան, որոնք պետական կառավարման համակարգում բավականին մեծ ներդրում են ունեցել. «Մեր աշխատանքի ընթացքում մեր փորձառությունը դնելու ենք մեր երկրի զարգացման համար, որքան էլ մենք ցանկություն ունենք փոփոխություններ կատարելու, մենք չենք կարողանալու միայնակ հասնել»:

Ս. Օհանյանը նշեց, որ այսօր՝ այս դժվար ժամանակահատվածում, հերոս է հենց մեր ժողովուրդը: Նա ասաց, որ իրենք համապատասխան պայմաններ են ստեղծելու յուրաքանչյուր անհատի զարգացման համար:

«Մարդու իրավունքները մինչև վերջ են պաշտպանվելու, ոչ մի անձնավորություն հետապնդումների չի ենթարկվելու: Անվտանգությունը սկսվում է սահմաններից, ու իզուր չէ, որ մեր քարոզարշավը սկսել ենք Տավուշի մարզից: Մենք, հրաժարվելով պաշտոններից, գեղեցիկ կյանքից արտերկրում, կարող էինք կողքից նայել, բայց արդյոք դա արդարացվա՞ծ կլիներ, իհա՛րկե ոչ: Ինձ համար նորություն է այս քարոզարշավը, քաղաքական գործունեությունը, բայց ես ուզում եմ մեր ժողովրդի հետ միասին չարչարվել, տանջվել, հասնել ինչ-որ մի բանի, ամենակարևորը՝ արդարության ամրապնդման գործում ներդրում ունենալ: Մենք պայքարելու ենք մենաշնորհների դեմ, որը սկսվում է հենց սահմաններից: Մաքսային ծառայություններից է սկսվում տնտեսության մեջ մենաշնորհների ձևավորումը, դրա դեմ մենք պայքարելու ենք: Ձևավորելու ենք համաչափ զարգացած պետություն»,- նշեց Ս. Օհանյանը:

Նա հայտարարեց, որ քաղաքակիրթ ճանապարհով պետք է իշխանություն փոխեն. «Երկար տարիների ղեկին գտնվող իշխանությունը, կառավարման համակարգը լճանում է, միայն լավ բաներն են տեսնում, թերությունները չեն տեսնում, բայց մենք ոչ մի թերություն չենք շրջանցելու»:

168.am

 
Այս նյութը դիտել են - 2645 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook