USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 01 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ոստիկանապետը վերականգնել է Լեռնիկ Երանոսյանի լիազորությունները Hayeli
2017-03-14 01:03:00
Տպել Տպել

2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի գլխավոր հերոս, լուսաձայնային նռնակ նետող, ոստիկանության գնդապետ Լեռնիկ Երանոսյանի լիազորությունները ծառայողական քննությունից հետո վերականգնվել են։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկությունը հաստատել են ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով, որ այդ բախումներից հետո Երանոսյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակ ուներ։

Ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի եղբայրը աշխատում է որպես ոստիկանության զորքերի 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, կոչումով՝ գնդապետ։

Այդ դեպքերից հետո ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նրա լիազորությունները դադարեցվեցին։

«ՀԺ»-ն Սարի թաղում տեղի ունեցած բախումներից հետո պարզել էր, որ Լեռնիկ Երանոսյանը ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար աշխատած տարիներին դատապարտվել է ազատազրկման՝ բանակում հարբած վիճակում դեբոշներ սարքելու, սպանության սպառնալիքով իր տեղակալին հետապնդելու և այլ սկանդալային արարքներ թույլ տալու համար։

Այս կիրակի Երանոսյանները կրկին աչքի են ընկել։

hayeli.am

Այս նյութը դիտել են - 1733 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook