USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 17 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Ժողովուրդ»Մհեր Սեդրակյանը իր փեսայի՝ Արման Մադաթյանի միջոցով շարունակում է ակտիվ աշխատել ՀՀԿ-ի օգտին
2017-03-15 00:41:00
Տպել Տպել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը, երբ հրաժեշտ տվեց քաղաքականությանը՝ լրագրողներին հայտնելով, թե «գնում եմ, դուք ինձանից պրծաք, ես ձեզանից», տպավորություն կար, թե նա ընդհանրապես դուրս է գալիս քաղաքականությունից:

Այս հայտարարությունից հետո համայնքում ինչ-որ մարդիկ, թաղային հեղինակություններ փորձում էին իրենց ունեցած ռեսուրսներով ծառայել ՀՀԿ-ին՝ այդպիսով լրացնելով «բաց մնացած տեղը»:

Սակայն իրականում Մհեր Սեդրակյանն իր ունեցած ռեսուրսներն ու ազդեցությունը շարունակեց օգտագործել քաղաքական նպատակներով: Նա իր փեսայի՝ Արման Մադաթյանի միջոցով շարունակում է ակտիվ աշխատել ՀՀԿ-ի օգտին:

Նշենք, որ Արման Մադաթյանը ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի որդին է, Երեւանի ավագանու ՀՀԿ անդամ, միջազգային իրավունքի մասնագետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արման Մադաթյանն իր շուրջ է հավաքել համայնքի ակտիվին եւ ինքնամոռաց զբաղվում է ՀՀԿ-ի քարոզչությամբ: Ու երբեմն այնպիսի կոշտ քայլերի է դիմում, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս նյութը դիտել են - 1611 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook