USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դավիթ Բաբայան. Ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ ընդունելով ԼՂՀ-ի քաղաքացիություն News
2017-03-15 13:57:00
Տպել Տպել

Ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն: Այս մասին հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հայտարարությունը «Մեծ վերադարձի» ծրագրի մասին:
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրեց, որ սա համանման առաջին հայտարարությունը չէ: «Իրականում վերադարձը շատ հեշտ է իրականացնել՝ բավական է դառնալ Լեռնային Ղարաբաղի Հանարապետության քաղաքացի: Մենք խտրականություն չենք դնում տարբեր ազգությունների քաղաքացիների միջեւ: Մենք զարգացած ժողովրդավարական պետություն ենք: Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ մարդկանց հետապնդում են միայն հայ ազգին պատկանելու համար»,- հայտարարեց Դավիթ Բաբայանը:
Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ փախստականների հարցը քննարկելիս հարկ է հիշել Ադրբեջանից հայ փախստականների մասին: «Դրանից զատ, Ադրբեջանի վերահսկողության ներքո են մնում վաղնջական հայկական տարածքները՝ Շահումյանը, Հյուսիսային Ղարաբաղը»,- նշեց Բաբայանը: Նա նաեւ հիշեցրեց, որ Բաքվի եւ ադրբեջանական քաղաքների մեծ մասը կառուցել են հայ ճարտարապետները:

news.am

Այս նյութը դիտել են - 6732 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook