USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Կարեն Ավագյանին նաև հիշեցնեմ, որ երեխաներին շահագործելը քրօրեն պատժելի հանցանք է.Հրանտ Ենոքյան
2017-03-27 02:07:00
Տպել Տպել

Ժողովուրդ, հլը նայեք՝ ինչեր են անում։ Էն դպրոցի տնօրենների խայտառակությունը քիչ էր, հիմա էլ պարզվում ա՝ ՀՀԿ-ն նաև ուսանողներին ա շահագործում։ Շահագործելը ո՞րն ա՝ չարաշահում ա։

Պարզվում ա, Կարեն Ավագյանը հատուկ մարդ ա պահում, էտ մարդն էլ, այսինքն աղջիկը, ուսանողների խումբ ա պահում ու Երրորդ Ռեյխի ճշտապահությամբ ու խստությամբ կազմակերպում Ֆեյսբուքում Փուչիկ Կարենի «մտքի գոհարների» լայքումը։

Էն որ Կարեն Ավագյանը մի տխմար, տառասխալներով, անիմաստ ստատուս ա գրում, որ կարդում ես ու չգիտես՝ լացես, խնդաս, թե խղճաս ՀՀԿ-ական նախկին երիտասարդին, ու մեկ էլ տեսնում ես էտ ստատուսը հարյուրավոր «լայքեր» ա հավաքել, պարզվում ա, էտ մարդիկ Ավագյանի մակարդակի չեն, նրանց ստիպել են այդ խայտառակությանը մասնակցել։

Բայց ինչքան փոքր են էլի սրանք․․․արա զարմանում եմ, նորմալ մարդու մտքով ո՞նց կարա սենց բան անցնի։ Ստիպես ուսանողներին, էրեխեքին, որ քո ստատուսները լայքեն։ Յանի ի՞նչ ա ուզում դրանով ցույց տա։

Սա ուղղակի խնդալու կլիներ, եթե այս անձնավորությունը ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր չլիներ ու չղեկավարեր «Երիտասարդական հիմնադրամը», որը Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով պետբյուջեից՝ այսինքն մեր գրպանից լիքը փող ա ստանում ու էտ փողերը ծախսում այ սենց դատարկ ու հիմար բաների վրա։

Վաղը մյուս օր էլ էտ էրեխեքին քշելու են միտինգների ու ստիպելու նրանց չեղած կուսակցության օգտին քվեարկել։ 
Հ․Գ․Կարեն Ավագյանին նաև հիշեցնեմ, որ երեխաներին շահագործելը քրօրեն պատժելի հանցանք է։ Թե՞ կարող ա կռուտիտ լինի, որ նրանց ծննդյան վկայականները չի տեսել ու չի իմացել։


 

Հրանտ Ենոքյան

Այս նյութը դիտել են - 6011 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook