USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 16 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Նայում եմ իշխանություններին՝ զզվանքս է գալիս, նայում եմ ընդդիմությանը՝ լացս է գալիս». Արտավազդ Եղոյան. «Հրապարակ»
2017-03-28 02:13:00
Տպել Տպել

Ռեժիսոր, հաղորդավար Արտավազդ Եղոյանի կարգախոսն առաջիկա ընտրություններում կարճ է ու հստակ։
«Նայում եմ իշխանություններին՝ զզվանքս է գալիս, նայում եմ ընդդիմությանը՝ լացս է գալիս»,- ասում է նա ու ընդգծում, որ ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի. «Քաղաքագետը պետք է քաղաքականությամբ զբաղվի, բժիշկը՝ բժշկությամբ, եթե ինքը լավ երգչուհի է, ինչո՞ւ է գնում-նստում այնտեղ, գնում ես Ազգային ժողով, որ ի՞նչ անես»։
Եղոյանն ասում է, որ զզվանքով է նայում այն դպրոցների տնօրեններին, ովքեր ՀՀԿ-ի համար ցուցակներ են հավաքագրել ու ներկայացրել վերադասին. «Բոլոր այդ ուսուցիչների, մանկավարժների դեպքում անմեղության կանխավարկած չկա, որովհետեւ հաստատ գիտեն ու այնքան միամիտ են, որ ով զանգում է, ախմախ-ախմախ դուրս են տալիս, փաստորեն, իրենց գործի դնողն էլ անուղեղ է»։
Ինչ վերաբերում է ընտրակաշառքի տեսքով առաջարկվող գումարներին, ապա Եղոյանը շուկայում կատարված մի միջադեպ պատմեց. «Այսօր շուկայում մեկը մոտեցավ, ասաց՝ պարոն Եղոյան, ես ուզում եմ վերցնեմ, ասացի՝ վերցրու, ասում է՝ բա Դուք ինչու չեք վերցնում, ո՞նց եք ապրում, ասացի՝ Ձեզ թվում է այդ 10-15 հազարո՞վ ես պետք է ապրեմ ամբողջ տարին, ապրում եմ՝ ինչպես բոլոր կարգին մարդիկ, ովքեր չեն վաճառվում։ Ասում է՝ ես սոնոգրաֆիայի փող պետք է տամ…։ Չեմ ուզում կուսակցությունների անուններ տամ, բայց «Ելքից», ՕՐՕ-ից բացի, համարյա բոլորն էլ եկան-առաջարկեցին ինչ-որ բան, ցուցակագրել։ Մարդիկ կային, որ ինձ տեղը չէին բերում, ասացի՝ աղջիկ ջան, ես վաղուց ցուցակագրված եմ արդարությանն ու ազնվությանը եւ երբեք չեմ վաճառվում»։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Այս նյութը դիտել են - 3200 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook