USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 28 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դանիել Իոաննիսյանը դիմել է Հատուկ քննչական ծառայություն Azatutyun
2017-03-29 15:28:00
Տպել Տպել

ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակներ կազմող դպրոցների և մանկապարտեզների տնօրենների աղմկահարույց ձայնագրության հրապարակումից հետո «Իրավունք»-ը տպագրեց ոստիկանություն ներկայացված Իոաննիսյանների ընտանեկան վեճերին վերաբերող բողոքների մանրամասներ: Նշենք, որ «Իրավունքի» խմբագրական խորհրդի նախագահը ՍԻՄ կուսակցության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն է:

«Այստեղ հարյուր տոկոսանոց վստահություն կա, որ այդ ինֆորմացիան միմիայն իրավապահներից կարող էր գնալ: Այդ ինֆորմացիան ամբողջ ծավալով, այնպես, ինչպես որ հրապարակված է, անգամ ես չունեմ: Միայն իրավապահները ունեն՝ Ոստիկանությունը, միգուցե Քննչական կոմիտեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իոաննիսյանը:

Նա տրամադրված է մինչև Եվրոպական դատարան գնալ․ - «Սա քանի որ շատ լուրջ իրավունքի խախտում է, նաև կոնվենցիոն իրավունքի խախտում է: Եթե Հատուկ քննչական ծառայությունն իրական միջոցներ չձեռնարկի մեղավորներին գտնելու համար, այս գործը գնալու է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:

«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը «Ազատության» հետ զրույցում արձագանքեց Իոաննիսյանի ՀՔԾ ներկայացրած դիմումին․ - «Կարծում եմ, բավականին անհեթեթ է, որովհետև խոսքը վերաբերում է ոչ-կրիմինալ դրվագներին, այդտեղ չկա ընտանեկան գաղտնիքի, բժշկական գաղտնիքի և նման այլ, արգելված կատեգորիայի տեղեկատվություն»:

Ոստիկանությունը այս առնչությամբ հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե «անձի մասնավոր կյանքի գաղտնիք պարունակող տվյալները հրապարակելը Ոստիկանության գործելակերպը չէ»:

Դանիել Իոաննիսյանի, նրա մոր, հոր և տատի կողմից դիմումները, ըստ ոստիկանության, ստացվել են 2008-2014 ընթացքում: Հինգ դիմումների վերաբերյալ նախապատրաստված նյութերը արխիվացվել են և այժմ ոստիկանությունում չեն: Իսկ նրանցից այլ դիմումներ կամ ահազանգեր ստանալու փաստը հնարավոր չէ ճշտել, քանի որ 2008-2011 թվականների ընթացքում ոստիկանության Մաշտոցի բաժին մուտքագրված դիմումների և բողոքների հաշվառման մատյանները, դրանց պահպանման ժամկետներն անցնելու կապակցությամբ, ոչնչացվել են:

Տեղեկատվության աղբյուրը Գալաջյանը չբացահայտեց․ - «Ամեն մի իրեն հարգող լրատվամիջոց և ամեն իրեն հարգող լրագրող ունի իր տեղեկատվության աղբյուրները: Բնականաբար մասնագիտական պարկեշտության և պատվի հարց է աղբյուրի գաղտնիությունը պահպանելը»:

Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով, Իոաննեսյանի անձնական կյանքին վերաբերվող տվյալների արտահոսքը «քաղաքական որոշման արդյունք է»․ - «Ոստիկանությունն ինքնուրույն այդ տեղեկությունները չէր կարող տալ: Դա նույնպես եղել է քաղաքական որորշում, իմ համոզմամբ՝ վարկաբեկելու համար Դանիելին: Դա իշխանության կողմից մեկ պատասխան էր, մեկ հաշվեհարդար էր Դանիելի նկատմամբ, որովհետև այլ փաստարկ չունենալով բացահայտումների հետ կապված, որոշել են վարկաբեկել Դանիելին»:

Ավետիք Իշխանյանն անհանգստանում է Դանիել Իոաննիսյանի անվտանգության համար․ - «Սա ընդունեք որպես հայտարարություն: Ես, իմանալով այդ նենգ գործելաոճը, շատ անհանգստանում եմ Դանիելի համար: Եվ ես հիմիկվանից հայտարարում եմ՝ եթե հանկարծ տուն գնալիս կամ ինչ-որ տեղ ինչ-որ բան պատահի նրա հետ՝ ծեծեն և այլն, և այլն, ուրեմն դա կազմակերպված կլինի իշխանության կողմից»:

Ի դեպ, «Իրազեկ քաղաքացիների միավորումՆ» այսօր առավոտյան հրապարակել է նաև քաղաքապետարանների, մարզպետարանների ու թաղապետարանների այն պաշտոնյանների անունները, որոնց, ըստ ձայնագրությունների, տնօրենները փոխանցել են ՀՀԿ-ի օգտին հավաքած ընտրողների ցուցակները:

Գյումրիի թիվ 1 դպրոցի տնօրենը, ըստ հասարակական կազմակերպության, խոստովանել է, որ ցուցակը ներկայացրել է ՀՀԿ-ի պատգամավորի թեկնածու Սուքիաս Ավետիսյանին։

«Քանի որ դատախազությունը ուսումնասիրեց այդ 114 դեպքերը առանձին-առանձին՝ զուտ գնահատական տալով տնօրենների արարքներին, մենք սրանով ուզում ենք շեշտը դնել նրա վրա, որ սա բուրգ է, որ տնօրենները փոխանցել են վարչական մարմիններին՝ մարզպետարաններ, թաղապետարաններ, քաղաքապետարաններ: Սա ամբողջականությամբ պետք է ուսումնասիրվի»:

Ուսումնասիրության հրապարակումից ժամեր անց, Դանիել Իոաննեսյանի խոսքով, հաքերային հարձակման է ենթարկվել «Իրազեկ քաղաքացիների միավորման» կայքը․ - «Մինչև ուշ գիշեր այդ հարձակման տակ էր: Ընդ որում, ես ասեմ, որ նման հարձակումներ հայկական կայքերի վրա շատ են եղել, բայց միշտ եղել են ադրբեջանական կողմից և արտերկրյա IP֊ներից։

Սա առաջին հարձակումն է, գոնե իմ հիշողության մեջ, որը գործվել է հայկական IP֊ներից: Դա նշանակում է, որ իրավապահները ցանկության դեպքում կարող են գտնել կոնկրետ կատարողներին: Տրամաբանությունը հուշում է, որ այդ հարձակումը նրա համար էր, որ այս հրապարակումը նվազագույնս քիչ տարածում ունենար: Բայց թերևս արդեն ուշ էր»:

«Եթե Դանիել Իոաննիսյանին բան պատահի, ուրեմն դա կազմակերպել են իշխանությունները». Իշխանյան

Այս նյութը դիտել են - 3128 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook