- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ընտրություններն այլևս պատմություն են, ինչը թույլ է տալիս մեզ ոչ թե վերլուծություններ անել` կռահելով կամ ենթադրություններ անելով, այլ` հիմնվելով իրական փաստերի վրա, իսկ փաստերն առավել քան խոսուն են ու հակառակ ռացիոնալիզմի բոլոր օրենքների:
ՀՀԿ-ն, որը բազմիցս է շեշտել Հայաստանի ներկա վատթար վիճակի համար իր` գլխավոր պատասխանատու լինելու հանգամանքն` այդպիսով ակամա հաստատելով,որ հենց ինքն է պատասխանատվություն կրում երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակի համար ու հիմքն է հանդիսանում տոտալ հուսալքության, տարել է տառացիորեն շռնդալից հաղթանակ` հավաքելով ավելի քան 49% ձայն:
Այսպիսով` Հանրապետական կուսակցությունը ապրիլի 2- ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 6- րդ գումարման Ազգային ժողովում կունենա 55 պատգամավորական տեղ այն պարագայում,երբ Ազգային ժողովում պատգամավորների ընդհանուր թիվը կազմելու է 105 հոգի:
Համաձայնե՛ք` անկրկնելի արդյունք մի քաղաքական ուժի համար, որը հասարակության մեջ բացի թալանից ու անօրինությունից` ուրիշ ոչ մի բանի հետ չի ասոցացվում:
Բնական հարց կարող է առաջանալ ցանկացած մտածող մարդու մոտ` ինչպե՞ս է այս ամենը հնարավոր:
Պատասխանն առավել քան պարզ է: ՀՀԿ-ն երբեք չէր ունենա նման արդյունքներ, եթե գործի չդներ իր տրամադրության տակ գտնվող վարչական ու ֆինանսական լծակները. միայն պետական կառույցներն ու դրանց հետ այսպես թե այնպես կապ ունեցող մարմինների ու գերատեսչությունների աշխատակիցները` սեփական ընտանքներով, բավարար էին,որպեսզի ՀՀԿ-ն հաղթած ճանաչվեր: Սրան էլ երբ գումարում ես տոտալ ընտրակաշառատվությունն ու այլ գործիքակազմերը, պատկերն առավել քան հասկանալի ու ընկալելի է դառնում:
Անկասկած է, սակայն,որ ոչ մի այլ գործոն այնքան շատ չի շահարկվել ու չարաշահվել Հանրապետականի կողմից,որքան ընտրակաշառքը:
Այն,որ այս խորհրդարանական ընտրություններն աչքի էին ընկնելու բնակչությանը տոտալ կաշառատվությամբ,ոչ ոք չէր կասկածում,բայց քչերը կարող էին պատկերացնել այս ամենի իրական մասշտաբները:
Իսկ ժողովուրդը, որ աղքատության ու կարիքի մեջ մի կերպ գոյատևում է,ուղղակի զուտ ֆիզիկապես ընդունակ չեղավ դիմանալու գայթակղությանն ու փաստացի վաճառեց իր ձայնն`այդպիսով փաստելով Հայաստանում ներդրված խայտառակ կառավարման մեխանիզմի գործուն լինելու հանգամանքը:
Ակնհայտ է`իշխանություններին բացարձակապես ձեռնտու չէ լավ ապրող, հետևաբար և մտածող մարդկանցով բնակեցված Հայաստան ունենալը:
Շատ ավելի ձեռնտու է ունենալ հացին կարոտ ու հնդկական սերիալներով սնվող ազգաբնակչություն, քան 21-րդ դարի մտածելակերպով անհատներ, իդիվիդումներ,որոնց ամեն մեկի հետ հարկ կլիներ առանձին աշխատանք տանել`համոզելու սեփական ճշմարտացիության մեջ:
Ընտրակաշառքի մեխանիզմն իրականում կատարյալ հայտնագործություն է ու ոչ ոք, վստահաբար, առաջիկայում այն չի պատրաստվում չեղարկել:
Հանրապետականի իշխանությունը Հայաստանում տիրելու է հավետ, ու թող մեկը փորձի այս պնդումը կասկածի տակ առնել՝ աչքերը կհանեն…
Ալեքսանդր Գրիգորյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան







