USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 16 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Չարենցավանի ոստիկանության բաժանմունքում Վահան Խալաֆյանի մահվանից 7 տարի է անցել. ՄԻԵԴ-ը կհրապարակի վճիռը Hayeli
2017-04-14 12:10:00
Տպել Տպել

Չարենցավանի ոստիկանության բաժանմունքում 7 տարի առաջ Վահան Խալաֆյանի մահվան գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կհրապարակի դատավճիռ:

Վահան Խալաֆյանի եւ նրա մերձավոր ազգականների շահերի պաշտպան Արտակ Զեյնալյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «2010թ լրացավ Վահան Խալաֆյանի մահվան 7-րդ տարին:

Վահանը նույն օրը խաբեությամբ բերման էր ենթարկվել ՀՀ ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունք, ճնշումների եւ ծեծի էր ենթարկվել ոստիկանների կողմից՝ գողություն կատարելը խոստովանելու նպատակով, ապա քննությամբ եւ դատաքննությամբ չբացահայտված հանգամանքներում մահացել էր:

Ըստ պաշտոնական վարկածի՝ Վահանը երեք ոստիկանի ներկայությամբ պահարանից վերցրել էր խոհանոցային դանակը, մերկացրել էր որովայնը (բարձրացրել էր ժակետը, սվիտերը, տաբատի տակից հանել էր վերնաշապիկը՝ առանց գոտին արձակելու, վարտիկի տակից հանել էր մայկան), ամբողջ լայնքով 2 անգամ դանակի ծայրով քերծվածք էր կատարել, ապա 2 անգամ հարվածել էր ինքն իրեն, որից հետո ուշագնաց էր եղել ու գիտակցության չգալով՝ մահացել էր հիվանդանոցում:

Չարենցավանի ոստիկանությունում Վահանինն վատացրել էր եւ ծեծի է ենթարկել ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Աշոտ Հարությունյանը:

Դեպքը տեղի է ունեցել ոստիկանության պրոֆիլակտիկայի բաժնի պետ` Կամո Միրումյանի աշխատասենյակում, որտեղ, բացի սպանվածից, գտնվել են եւս երեք հոգի. Քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Մորես Հայրապետյանը, որպես քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Գարիկ Արամի Դավթյանը, քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Գագիկ Վլադիմիրի Ղազարյանը:

Քրեական գործով մեղադրյալներ են ներգրավել ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում ծառայող ոստիկաններ` Աշոտ Հարությունյանը, Մորես Արծրունու Հայրապետյանը, Գագիկ Դավթյանը, Գագիկ Ղազարյանը:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.11.2010թ. դատավճռով պաշտոնական դիրքը չարաշահելու համար Աշոտ Հարությունյանը դատապարտվեց 8 (ութ) տարվա ազատազրկման, Մորես Հայրապետյանը 2 (երկու) տարվա պայմանական ազատազրկման, իսկ մյուս երկու ոստիկանները՝ Գարիկ Դավթյանը, Գագիկ Ղազարյանը արդարացվեցին:

Վերաքննիչ դատարանը Աշոտ Հարությունյանի եւ Մորես Հայրապետյանի նկատմամբ համաներում կիրառեց, նրանց պատիժները մեղմեց:

Չարենցավանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Սամվել Պարգեւի Տոնոյանը ՀՀ Ոստիկանության պետի 11.01.2012թ. հրամանով նշանակվել է Ոստիկանության Հրազդանի քաղաքի բաժնի պետի տեղակալ, այնուհետեւ` ՀՀ Ոստիկանության պետի 13.04.2012թ. մեկ այլ հրամանով նշանակվել է Ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ (երկու տարի անց` Վահան Խալաֆյանի մահվան օրը):

Դատաքննությունն այդպես էլ չփարատեց՝ Վահան Խալաֆյանի մահվան հետ Ս. Տոնոյանի անմիջականորեն առնչություն ունենալու վերաբերյալ մերձավորներիեւ հասարակության կասկածները:

Գործով միակ ազատազրկման դատապարտված Աշոտ Հարությունյանը պատիժը կրեց կիսաբաց ռեժիմով, այնուհետեւ բաց ռեժիմով (միայն գիշերներն էր անցկացնում ազատազրկման վայրում), իսկ հետո նրա նկատմամբ կիրառվեց համաներման ակտ ու նա ազատ արձակվեց (նրա նկատմամբ վերաքննիչ դատարանը մեկ անգամ արդեն կիրառել էր համաներման ակտ` 8 տարվա ազատազրկումը նվազեցնելով 1/3-ով): Որից հետո Աշոտ Հարությունյանը մեկնել է Հայաստանից` մշտական բնակության:

Վահանի մերձավորների եւ հասարակության համոզմամբ, նրա մահվան պատճառը գլխին ստացած հարվածն է եղել, իսկ դիակի որովայնին հասցված դանակի հարվածները միայն ինքնասպանության պատրանք ստեղծելու նպատակ են հետապնդել:

Վահան Խալաֆյանի մերձավոր ազգականների անունից գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ Հայաստանի կողմից Կոնվենցիայի մի շարք հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտումը ճանաչելու պահանջով:

Դատարանում վարույթն ավարտվել է եւ մոտ ապագայում սպասվում է վճռի հրապարակում»:

hayeli.am

Այս նյութը դիտել են - 3494 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook