- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Սփյուռքահայերը հայի թերեւս ամենահայրենասեր ու ազնիվ տեսակներից են։ Լիբանանահայերը՝ առավել եւս։ Նրանց հայրենասիրությունը Ֆեյսբուքից դուրս է, ավելի իրական է, ավելի անկեղծ։ Նրանց համար Արարատ լեռն իսկապես սուրբ սար է, այլ ոչ թե բիզնես իկոնա, որի զոհն են հաճախ դառնում նրանք, երբ ընկնում են Վերնիսաժում թանկ գներով Արարատի պատկերները վաճառող «արվեստագետ-վաճառականների» ձեռքը։ Նրանց համար ապրիլի 24-ը սգո եւ համազգային ողբի, հարյուրամյա մեր ցավը ողջ էությամբ վերապրելու, 1.5 մլն․ զոհերի հիշատակն ի խորոց սրտի հարգելու օր է, այլ ոչ թե ապրիլի 7-ից հետո եւս մեկ անգամ ծաղիկ վաճառելու, լավ առեւտուր անելու «տոնական» առիթ։ Սա չի նշանակում, որ մենք՝ հայաստանաբնակ հայերս, պակաս հայրենասեր ենք կամ ներկայացնում ենք մեր ազգի ամենավատ որակները։ Մեր մեջ էլ կան իրապես հայրենասեր, ազգին ու պետությանը նվիրված դեմքեր, որոնց հայրենասիրությունը չի սկսվում եւ ավարտվում ֆեյսբուքյան գրառումներով։ Ապրիլյան պատերազմի մեր հերոսները՝ օրինակ։ Բայց երբ մեր հայրենակիցները Սփյուռքի տարբեր ծագերից որոշում են այցելել կամ բնակություն հաստատել հայրենիքում, օդանավակայանից սկսած՝ նրանց տպավորությունները հաճախ զարմանքից հիասթափության են վերածվում՝ բախվելով դաժան իրականության հետ։
Լիբանանահայ գործարար Կառլոս Դեքերմենջյանին հանդիպեցի Երեւանից Բեյրութ թռչող հայկական ընկերության օդանավում։ Կառլոսը Երեւան էր այցելել մեկ շաբաթով, որպեսզի նախապատրաստեր ընտանիքի Հայաստան վերադարձը։ Նախ հողակտորի տեղ էր արել, որ գնի եւ տուն կառուցի, թեքվանդոյի չեմպիոն իր երեխաների համար մարզիչ էր գտել, որ շարունակեն սպորտային հաջողություններն արդեն Հայաստանի դրոշի ներքո, դպրոցի տեղ էր արել, որ սեպտեմբերից հայկական դպրոց հաճախեն, բիզնես հիմնելու, ներդրում կատարելու ուղիներ էր փնտրել եւ այլն։ Բայց մեկ շաբաթում ծախսելով մոտ 3 հազար դոլար գումար՝ Կառլոս Դեքերմենջյանը Բեյրութ էր վերադառնում ոչ միայն դրական տպավորություններով, որոնցով էլ կիսվեց մեզ հետ ինքնաթիռում։
«Մենք՝ լիբանանցիներս, Հայաստանը շատ կսիրենք, բայց չենք գիդեր՝ Հայաստան ինչ կկատարվի։ Անցյալ տարի Ղարաբաղի խնդիրներու համար հոս պիտի գայինք, որպեսզի հայաստանցիներուն օգնեինք, բայց ես երեկ տեսա, որ հոթելին մեջ, որ նստած եմ, ղարաբաղցին փախել եկել է Երեւան, ես ինչպե՞ս Լիբանանեն պիտ գամ հոս, եթե ինքն իր երկրեն փախել է։
Ես 2014-ին հայկական պասպորտ առա, ասիկա ինձ համար մի ուրիշ երեւույթ էր, որ ես հայկական պասպորտ մը ունիմ։ Անցած շաբաթ եկա, որպեսզի իմ երկիրը տեսնեմ։ Հայաստանը սիրեցի, բայց ուր որ էրթամ, պիտի ուշադիր ըլլամ, որովհետեւ հայաստանցիները կխաբեն, հայաստանցիները կգողնան։
Ինչո՞ւ ասանք պիտի ըլլա։ Եթե Լիբանան գաս՝ հայերուն քով, քեզ ամմենեն մաքուր ու շիտակ ձեւով կընդունեն, ինչո՞ւ հայաստանցիներու մասին ասանք կխոսին»,- ցավով պատմում էր զրուցակիցս՝ նշելով, որ ինքն ուզում է գալ հայրենիք, որ հանգիստ զգա իրեն իր ընտանիքի, իր երեխաների ապագայի համար։
Լիբանանում, որքան էլ հայկական գաղութը մեծ է, ամեն դեպքում օտար միջավայր է, պատերազմի վտանգ կա։
Հայկական անձնագիրը, որը Կառլոսի համար հպարտության առարկա է, «Զվարթնոցում» խնդիրներ է առաջացրել․ «Օդակայան մտա, կեցուցին աս պասպորտով, հարցուփորձ էրան, թե ինչու լիբանանցին հայկական պասպորտով եկել է Հայաստան։ Զինվորի մը կանչեցին, տարան պայուսակս նայեցին, հարցուփորձ էրին․․․ Ես հայրենիքս կմտնիմ հայկական պասպորտով, ինչո՞ւ ասանք կենեն»։ Վերջում, էլի լավ է, տեսել են, որ ամեն ինչ կարգին է, ասել են՝ «բարով եկար, եւ բարի ճանապարհ են մաղթել դեպի Երեւան»։
Ի դեպ, «Զվարթնոցում» Երեւան ժամանողներին բարեւելու, բարի գալուստ մաղթելու, գոնե մի թեթեւ ժպիտով դիմավորելու սովորություն չունեն։ Նրանց մոտ ավելի լավ ստացվում է ճանապարհելը։
Օդանավակայանից հետո «հանդիպել» է հայ տաքսիստներին, որոնք, բնականաբար, օդանավակայանից մինչեւ քաղաքի կենտրոն նրան հասցրել են սփյուռքահային վայել գնով՝ 30 դոլարով։ Երբ իմացել է, որ ընդամենը մի 3 հազար դրամի ճանապարհ էր, իրեն խաբված է զգացել։ Հանգրվանել է հրապարակի մոտ՝ Արամի փողոցում գտնվող նորաբաց մի հյուրանոցում։ Այստեղ էլ տաք ջրի եւ նորմալ սպասարկման խնդիր է եղել։ Հյուրանոցի աշխատակազմն անընդհատ փորձել է իրենց լիբանանցի հյուրին համոզել, որ ինքը պարզապես ցնցուղը միացնելու ձեւը չգիտի։
Կառլոսի կինը հայ չէ, լիբանանցի է։ Բեյրութում ընտանեկան բիզնես ունեն, երկու շքեղ բնակարան, ժամանակակից ու 60-70-ականների ռետրո մեքենաներ՝ Mercedes, BMW, 3 հատ Corvette: Այս ամենը մտադիր են թողնել այնտեղ, վաճառել ու տեղափոխվել Հայաստան։ Ու կինը դեմ չէ։ Ասել է՝ ամուսինը ուր էլ գնա, որտեղ էլ որոշի ապրել, իր հետ է։ Բայց Կառլոսը, տեսնելով Հայաստանի նման վիճակը, բարդ որոշման առաջ է կանգնել՝ կինը հայերեն չգիտի, միջավայրին ադապտացվելու խնդիր ունի, այստեղ էլ, իր խոսքերով, «ամենը ռուսերեն կխոսին», հիմա տատանվում է՝ գնա՞լ ռիսկի եւ ընտանիքով տեղափոխվել, թե՞ ոչ։
Մենք, իհարկե, քաջ գիտակցելով այստեղի խնդիրները, ամեն դեպքում ներկայացրինք նաեւ հայերի, Հայաստանի դրական կողմերը, այստեղ ապրելու առավելությունները, որպեսզի բացասական տպավորությունները չազդեն հայրենադարձության որոշման վրա։ Մեր հայրենակիցը զրույցը որոշեց ամփոփել դրական գույներով։ Հայրենիքի հանդեպ սերը նրան ստիպում էր կենտրոնանալ ավելի շատ դրական երեւույթների վրա։
Օրինակ՝ Դանիել Վարուժանի անվան դպրոցից իրեն կրթության հարցերով զբաղվող մի կնոջ մոտ են ուղարկել՝ դժվարացավ ասել, թե ով էր, ինչ պաշտոն էր զբաղեցնում։ Վերջինս, լսելով իր պատմությունը, որ ուզում է ընտանիքով վերադառնալ Հայաստան, եւ երեխաները, թեպետ հայերեն լավ չգիտեն, բայց պետք է սեպտեմբերից հայկական դպրոց հաճախեն, մի զանգով արագ կարգավորել է այս հարցը։ Դրական վերաբերմունքի եւ սպասարկման է արժանացել նաեւ Անձնագրային եւ վիզաների վարչությունում։ Նա հիացած պատմում էր նաեւ Երեւանում թեքվանդոյի մարզիչ Արման Երեմյանի մասին, ում հետ ճաշել է հայկական խոհանոցով պանդոկներից մեկում։ Նրան, առհասարակ, շատ էին դուր եկել մեր ռեստորանները, հատկապես պանդոկներն ու փաբերը, որտեղ ժամանակ է անցկացրել երեկոյան ժամերին։ Ամեն դեպքում՝ որոշումը հօգուտ վերադարձի է, կարծում է, որ կհաղթահարի դժվարությունները։
Միայն մի մտավախություն ունի, որի մասին շատ է լսել եւ մեզնից հետաքրքրվեց՝ ճի՞շտ է, որ Հայաստանում բիզնես դնողներին խանգարում են, փորձում են «փայ» մտնել։ «Սաշիկի ուրվականը», փաստորեն, լեգենդի պես շրջում է մարդկանց մտքերում։
Վերադարձին օդանավում լիբանանահայ մի երիտասարդ ընտանիքի հետ ծանոթացա։ Հայրը, մայրն ու երեք երեխաներն առաջին անգամ էին Հայաստան այցելում։ Ամբողջ ճանապարհին մի բան էին հարցնում, թե երբ է սկսելու երեւալ Արարատը, որ նկարեն։ Մայրը պատմում էր, որ իր երեխաները հայկական դպրոց են գնում, Հայաստանի պատմությունը լավ գիտեն, նկարներով ամեն ինչ տեսել են՝ Խոր Վիրապը, Գառնու տաճարը, Սեւանը, Էջմիածինը, եւ անհամբեր սպասում էին, թե երբ են հասնելու Հայաստան, որ այդ ամենը սեփական աչքով տեսնեն։ Թռիչքի ողջ ընթացքում հարցուփորձ արեցին Հայաստանի, հայերի մասին։ Ավաղ, նրանք էլ էին լսել, որ Հայաստանում պետք է զգույշ լինել․ «Մեր ծանոթները մեզ ըսած են, որ Հայաստան լավ երկիր է, բայց զգույշ կըլլաք, հոս ամմենը խաբում են, ճի՞շտ կըսեն»։ ՀԳ․ Լիբանանցիների հայրենասիրության մասին վառ պատկերացում կարելի է կազմել ապրիլի 24-ին Բեյրութ այցելելով։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան







