- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Սպանված Եղիշե Խաչատրյանի կինը՝ լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը, իր հրատարակած գրքի՝ «Աստվածաշնչի հատկանավանաբանության» վերջաբանում գրում է իր և ամունու ապրած տարիների մասին․ «Սիրում էիր ասել՝ աշխարհի կենտրոնը Դեղձուտն է, գյուղ, ուր ծնվել էինք մենք երկուսս՝ ազնիվ, համեստ ու աշխատասեր հարևան ընտանիքներում։
Հայրս՝ Գառնիկ Մեյթիխանյանը, և մայրս՝ Գայանե Ամիրխանյանը, գաղթել էին Պարսկաստանից 1946թ., ամուսնացել և ստեղծել իրենց գեղեցիկ ընտանիքը։ Հայրս գյուղի դարբինն էր, հետո արդեն իր ողջ կյանքում այնպիսի շինարար, ում բոլորը Ուստա Գառնիկ էին կանչում։
Քո հայրական պապն ու տատը Վանի նահանգից էին՝ Արճեշից՝ Եղեռնից մազապուրծ փրկված բազմանդամ ընտանիքի կենդանի մնացած բեկորներ։ Դու ձեր ընտանիքի չորս երեխաներից ավագն էիր, ես՝ մեր տան չորս երեխաներից կրտսերը։
Հայրդ ասում էր, որ տարվա ամենագեղեցիկ ամիսը ապրիլն է, օրը՝ 13...
Երբ մենք ամուսնացանք, շատերն անակնկալի եկան. ինչպե՞ս են հաշտ ու համերաշխ ապրելու հարևան ընտանիք՝ մեկը՝ նորեկող, մյուսը՝ վանեցի։
Նորեկողն ու վանեցին չգիտեմ, բայց որ ապրեցինք երեսուներեք տարի երջանիկ, մեծի հանդեպ հարգանքով, մեր զավակներին ճիշտ դաստիարակելով, մեր շրջապատում հարգանք ու վստահություն ստեղծելով, դա բոլորը գիտեն...
Դու շատ էիր սիրում մորդ, այնքան շատ, որ մի անգամ ես խոստովանեցի՝ Երանի՜ իմ երեխաներն ինձ սիրեն այնքան, որքան դու՝ քո մորը...
Եղիշե քեզ անվանակոչել էր Նվարդ տատդ՝ գաղթի ճանապարհին կորած իր եղբոր անունով։
Մեր առաջնեկին դու անվանակոչեցիր մորդ անունով՝ Ասյա, մեր որդուն՝ պապիդ անունով՝ Նշան, երրորդ զավակին ես անվանեցի Դավիթ՝ քո պատվին. տատդ քեզ փոքր տարիքում միշտ Դավիթ էր կանչում։ Հիմա էլ ասես գյուղական ակումբի բեմիցականջիս հնչում են քո ասմունքի տողերը՝ Սասունցի Դավիթն եմ ես՝ իջած հեքիաթից։
...Դու տարիներ շարունակ սպասում էիր այս գրքի հրատարակմանը, գրքի յուրաքանչյուր էջ գրվում էր մեծ սիրով։ Գյուղից գալիս էիր քաղաք հոգնած, մի փոքր հանգստանում ու անմիջապես հարցնում իմ գործերից, ստիպում կարդալ աստվածաշնչյան հետաքրքիր նյութեր, իմ հոդվածները, և հայտնում այնպիսի կարծիք, որ ես զարմանում էի ու հիանում քո մտքի ճկունությամբ, տրամաբանությամբ։ Հաճախ խնդրում էիր բանաստեղծություններ կարդալ, սիրում էիր հատկապես Համո Սահյան։
Ուրախանում էիր իմ ու երեխաներիդ հաջողությամբ, տխրում ու մտահոգվում անհաջողության դեպքում։
Ինչքա՜ն էիր սիրում քո գյուղն ու գյուղի մարդկանց, քո այգին...
Հարազատներիդ ու ընկերներիդ համար դու միշտ սիրելի էիր, ճիշտ խորհրդատու, անաչառ ու ազնիվ ամեն հարցում, պատրաաստակամ յուրաքանչյուրին օգնելու։
Չէիր սիրում մեծամիտներին, դատարկախոսներին ու հատկապես հափրացածներին։ Երբ իմացար, որ «հաբռգել» բառի գրական ձևը «հափրանալն» է, հաճախ էիր տղաներիդ մեղմ ժպիտով ասում՝ երբեք չհափրանաք։ Ի՜նչ իմանայիր...
Դու դեռ կենդանի գիտեիր, որ այս գիրքը քեզ էր նվիրվելու, այդ մասին գիտեին նաև մեր ընկերները... Ես պահում եմ իմ խոստումը...
Հիմա այս տողերը գրում եմ արցունքով ու այնքա՜ն եմ ուզում հավատալ, որ այն աշխարհում ևս կյանք կա, որ երկնքից միշտ մեզ ես նայելու, հպարտանալու ես քո զավակներով և հսկելու ես մեր անդորրը...
Դու ապրելու ես...»:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան







