- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Այս օրերին նրա հետ եմ, արցունքներիս արտացոլանքում նրա պատկերն է, անցած օրերում մեզանից հեռացած մի ազնիվ ու կենսուրախ կերպար, ով միշտ ուղեկցում է մեզ մեր վշտամորմոք հիշողություններում, որ ամեն անգամ ծառս է լինում մեր դեմ ապրիլյան այս ծանր օրերին:
Այդ բոթը ցնցեց բոլորիս: Կարծես երկինքը փուլ եկավ մեր գլխին, հողը շարժվեց մեր ոտքերի տակ, մի ամբողջ դպրոց պատեպատ զարկվեց: Դա մեկ ուրիշ ցնցում էր, նմանը չեղած ցնցում, և թվաց` աշխարհը ժաժ եկավ այդ դառը ցավից, որ սգավորի տեսքով մտավ դպրոցից ներս: Բայց դպրոցի պատերին զարկվող հարվածների ուժգնությունից անգամ մեր կծկված հոգիները չհանգստացան. աղիողորմ լացի ձայնը արձագանք էր տալիս ամենուր: Այդ մեծ վշտից կուչ եկանք, հայացքներս հառեցինք առ Աստված: Դա բողո՞ք էր, թե՞ աղերսանք, մենք էլ չգիտեինք, բայց կարծես փորձում էինք ետ վերադարձնել նրան, ով նպատակ ուներ Վերջին զանգի ու ավարտական երեկոյի համար նախատեսված գնումներ անել մեծ քաղաքում, բայց մնաց կեսճանապարհին:
Դպրոցում նրան չէի դասավանդում, բայց հայոց լեզվի անհատական պարապմունքներում ընդգրկված 12-րդ դասարանի աշակերտուհի Էլյանորա Առստամյանը, ով գալիս էր իմ տուն, ուշադրությանս արժանացավ իր անմիջականությամբ, ազնիվ ու անկեղծ մտքերով: Նա կենսախինդ մի կերպար էր, ում ներկայություն անմիջապես շրջապատին ջերմություն էր բերում: Պրպտուն միտք ուներ, տնտղում էր բառը, մտնում հայոց լեզվի քերականական օրենքների մեջ, ինձ տանում իր հետ, որ պարզաբանեմ ամեն մի մանրուք, այն, ինչ կասկածի տակ էր իր համար: Անհանգիստ հոգին ձգտում էր իմանալ ամեն ինչ, և ես հիացած էի, ու այդ հիացմունքը պարզապես մեզանից անցնում էր մյուսներին, և մի վարակիչ հետաքրքրություն մեզ տանում էր հայոց լեզվի խորքերը:
Ես չգիտեի, որ դա մեր վերջին հանդիպումն է: Ափսո~ս, չգիտեի… Երբ ասաց, որ հաջորդ պարապմունքին չի լինելու, մեկնում է Երևան, անակնկալի եկա, բայց նորից հանգստացա, երբ անմիջապես ավելացրեց, որ ընդամենը մեկ պարապմունք բաց կթողնի, մի քանի օրից ետ կվերադառնա: Երանի~ թե իմանայի ու կանգնեցնեի նրան…
Այն վարակիչ հետաքրքրությունը հայոց լեզվի հանդեպ կարծես հանգավ: Ես փորձում էի մեղավորներ գտնել: Հետո, շատ հետո, այն աթոռին նստել եմ բազմիցս ու արտասվել, որ մնացել էր թափուր…Բայց հաջորդ ուստարում Էլյանորայի վշտահար քույրը` ավարտական դասարանում սովորող Աննան, եկավ: Եկավ ու զբաղեցրեց այդ աթոռը, իսկ մենք լուռ էինք… Լուռ էինք ու անխոս, միայն մեր հոգիներն էին ալեկոծված:
Էլյանորայի հայրենի Պողոսագոմեր գյուղում դպրոցի ուսուցիչներս աշակերտության հետ ապրիլի 24-ին մասնակցեցինք հուղարկավորության: Քնած էր նա անվրդով, քնած հավիտենական: Հորեղբոր կողքին էր նա, ով նույնպես այդ օրը նրա հետ վթարի զոհ էր դարձել: Աննկարագրելի է` բառերով բացատրել բոլորիս ապրումները: Վերին բարձրյալին ուղղված աղիողորմ ճիչ էր, որ արձագանքում էր ամենուր:
Օրեր անց նրա աճյունը հարազատները տեղափոխեցին Մարտակերտի գերեզմանոց: Մասնակցում էի քառասուքի արարողությանը: Զսպված արցունքներս աղաղակում էին, երբ գլխահակ նայում էի իրենց տնամերձ այգում Էլյանորայի աճեցրած բազմերանգ ծաղիկներին ու հայացքս հառում դիմացի բարձունքի գերեզմանոցին, որտեղ ծաղկեպսակներով պատված Էլյանորայի շիրմաքարն էր երևում:
Նատաշա Պողոսյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան







