- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցում անցկացվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի հանրապետական փուլը, որը կազմակերպվել էր ՀՀ նույնանուն խաղի նախագահ Տիգրան Քոչարյանի և Արցախում այդ խաղի նախագահ Սերգեյ Մելքումյանի նախաձեռնությամբ: Մասնակցում էին Արցախի բոլոր շրջաններից և մայրաքաղաքի չորս դպրոցներից, ընդհանուր կազմով` տասներկու թիմ: Մարտակերտի շրջանը ներկայացնում էր Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի «Ջրաբերդ» թիմը` մասնակցությամբ պատմության ուսուցիչների և աշակերտների: Երրորդ մրցանակային տեղին արժանացավ մեր դպրոցի թիմը և հաջող ելույթի արդյունքում արժանացավ դիպլոմի, ստացավ հուշանվեր ու գրքեր:
Դպրոցի պատմության երիտասարդ մասնագետները` մեթոդմիավորման նախագահ Արշալույս Գաբրիելյանի գլխավորությամբ տարիների ընթացքում միշտ էլ մասնակցել են տարբեր ինտելեկտուալ մրցույթների, այս անգամ էլ զարմանալի չէր երիտասարդ ուսուցիչներ Արսեն Գասպարյանի և Էրիկ Ավանեսյանի մասնակցությունն այս մրցաշարին, երբ թիմի մեջ ընդգրկված էին նաև չորս տարբեր դասարանների աշակերտներ: Հպարտության զգացում ունեմ, որ երիտասարդ ուսուցիչները մեր դպրոցի աշակերտներն են եղել ու տարիներ առաջ դասավանդել ենք նրանց: Շնորհավորանքի խոսքից հետո զրուցում եմ նրանց հետ, լսում բոլորի կարծիքներն ու ստացած տպավորությունն այդ միջոցառումից:
Գասպարյան Արսեն-ուսուցիչ: «Շնորհակալություն եմ հայտնում մեր աշակերտներին, որ կարողացան արդարացնել իրենց ու մեր հույսերը: Այստեղ ոչ այնքան ստացած գիտելիքին է տեղ տրվում, որքան նրանց իմացությանը աշխարհի մասին: Ամուր տրամաբանություն է պետք, որը կասկածի տակ չէր, նաև ուրախ եմ, որ նրանց մեջ Արթուրին ու Սաթինեին դասավանդում եմ: Ես զգուշացրել էի, որ մենք գնում ենք մասնակցելու այդ խաղին, ամենևին չէի մտածել հաղթելու մասին, բայց համոզվեցի, որ մեր երեխաների ինտելեկտը շատ բարձր է: Սա անակնկալ էր, բարձր մակարդակով կազմակերպված միջոցառում, որտեղ տարբեր տարիքի մասնակիցներ կային: Շատ մեծ հիացմունք եմ ապրել, շնորհակալ եմ նաև միջոցառման կամակերպիչներին»:
Ավանեսյան Էրիկ- ուսուցիչ: «Տպավորությունս շատ դրական է ու բարձր, քանի որ ձևաչափը փոխված էր այս անգամ, նույն թիմում խաղին մասնակցում էին ուսուցիչներ և դպրոցականներ: Հաճելի էր տեսնել աշակերտների ակտիվությունը, նույնիսկ որոշ չափով` նրանց առավելությունը ուսուցիչներից: Մարդու տեղեկացվածությունն է ստուգվում աշխարհից, դպրոցի գիտելիքները կապ չունեն այստեղ: Միշտ ամեն մի նոր բան վերցնում ես տարբեր միջոցառումներից: Սկզբում այդքան էլ տրամադրված չէինք, որ կարող է հաղթենք, բայց երբ իմացանք, թե ովքեր են հարցեր կազմողները, ավելի վստահաբար մոտեցանք հարցադրումներին»:
Օհանյան Մերի-դպրոցական: «Բարձր մակարդակով կազմակերպված խաղ էր, կցանկանայի հաճախակի լինեին, ընդգրկվեին նաև այլ դպրոցներ: Հարցերը հետաքրքրիր էին, տրամաբանական, սիրով կմասնակցեի նմանատիպ այլ միջոցառումների, ավելացնեի գիտելիքների իմ իմացությունը: Ինքնակրթության արդյունք է այն, որը նպաստում է աշխարհընկալման զարգացմանը: Միայն աշխարհաքաղաքական հարցերի ընկալումով մարդը կարող է նման հաղթանակ արձանագրել, շատ ուրախ եմ, որ կարողացանք գրավել մրցանակային 3-րդ տեղ: Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին, թող այն շարունակական լինի»:
Բալասյան Արթուր-դպրոցական: «Պրոֆեսիոնալ ձևով էր կազմակերպված, որը տարբերվում էր մեր մասնակցած նախորդ բոլոր միջոցառումներից: Ամենևին մտքովս չի անցել, որ հաղթանակ կարձանագրենք: Մենք դպրոցում ուրբաթ օրերին պատմության ուսուցիչ Գասպարյանի հետ անդրադառնում ենք ինտելեկտուալ հարցերի, և մեզանից յուրաքանչյուրը տարբեր ոլորտներ է ուսումնասիրում: Ես ավելի շատ հակված եմ դեպի ժամանակակից տեխնոլոգիաները: Կարելի է ասել` մենք ավելի խորն էինք ուսումնասիրել, քան պատկերացնում էինք: Ամենաքաղցր մասն այդ խաղի ժամանակ այն է, երբ հարցի պատասխանն ուղարկում ես, մտածում, որ սխալ կլինի, բայց պարզվում է` ճիշտ է»:
Մովսիսյան Սաթինե-դպրոցական: «Երեք փուլով ընթացավ խաղը, առաջին փուլում ամենաշատ միավորն էինք հավաքել, հետո դժվարացան հարցերը: Այդտեղ նշանակություն չունի, թե դպրոցում ինչքան գիտելիքներ ես ձեռք բերել կամ ինչ մասնագիտություն ես ընտրել ապագայի համար: Կարևորը մտածելակերպն է, նաև` հետաքրքրությունները: Ես ֆուտբոլով չեմ հետաքրքրվում, բայց այնտեղ հարցեր կային դրա մասին, նաև աշխարհի ամենահայտնի տեսահոլովակից, արտասահմանյան ֆիլմերից, դերասանների մասին, աշխարհագրությունից…Ինտելեկտուալ խաղերի շուրջ իմ մտահորիզոնը զարգացնելու համար հետաքրքրություններիս ընդլայնումն ամենևին չի խանգարում դասերին, սիրով եմ մասնակցում մեր ուսուցիչ Գասպարյանի կողմից նախատեսված ուրբաթյան հանդիպումներին, նաև սիրում եմ ավելացնել իմացությանս շրջանակները»:
Ղահրամանյան Տաթև-դպրոցական: «Նախ պետք է կարևորել, թե ինչ է պարունակում հարցը, այն պետք է լավ հասկանալ: Ինտելեկտուալ խաղերը տարբեր նպատակներ են հետապնդում, այդտեղ մեկ բառը կարող է փոխել ամեն ինչ: Շատ կարևոր է մեր պահելաձևն այդտեղ, սխալ պատասխանելու դեպքում չպետք է կոտրվել, նաև իրավիճակը կտրուկ կարող է փոխվել…Ես տարբեր ժամանակներում նմանատիպ խաղերի հաճախակի եմ մասնակցել: Միակողմանի չէ իմ մտածելակերպը, հենց իմ բազմակողմանի հետաքրքրասիրությունն է նպաստել, այս անգամ էլ իմ ընթերցած լրացուցիչ գրականությունն է օգնել` գտնելու հարցի պատասխանը: Կյանքում երբեմն պետք է կտրվել դպրոցական ծրագրային թեմաներից, շատ լավ կլինի` մեր կյանքը լցնենք ինչուներով և կարողանանք գտնել դրանց պատասխանը»:
Իմ զրույցը բոլոր մասնակիցների հետ եզրափակվում է ուսուցիչ Արսեն Գասպարյանի սրտաբուխ խոսքով. «Այս երեխաների ցավը տանեմ, լավն են շատ», ու նրա հիացական զգացողությունը փոխանցվում է ներկաներիս, որ կարծես հնչում է որպես օրհնանք, սերնդին ուղղված մի նոր պատգամ` նոր հաղթանակներ ամրագրելու ճանապարհին:
Նատաշա Պողոսյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...


