USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 04 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հարուցվել է քրեական գործ, Արթուր Սաքունցը ճանաչվել է տուժող. Hraparak
2017-06-15 13:35:00
Տպել Տպել

Օրերս իրավապաշտպան Արթուր Սաքունցը հաղորդում էր տվել Գլխավոր դատախազություն՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում թողած գրառման տակ սպառնալիք պարունակող մեկնաբանության փաստի հիման վրա։

Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել, և ինքը ճանաչվել է տուժող «Քրեական գործ հարուցելու մասին որոշումը կայացվել է հունիսի 12-ին, որպես տուժող ճանաչվելու մասին որոշումը կայացվել է ամսի 13-ին:

Մենք անցած երկուշաբթի օրն էինք հաղորդում ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն»։ Սաքունցը ուշադրություն է խնդրում դարձնել այն խոսքերի վրա, որոնցով իրեն սպառնացել են․ «Ասում են ադրբեջանական ագենտ, բոլորս էլ գիտենք, թե նման որակում ինչու են օգտագործում: Դա օգտագործվում է նրա համար, որ ՀՀ Զինված ուժերում մարդու իրավունքների խախտման մասին դեպքերի մասին ենք բարձրաձայնում:

Այսինքն՝ անձին, որը զբաղվում է իրավապաշտպանությամբ, պիտակավորում են: Սա մեկ անձի կողմից տրվող որակավորում չէ, սա ձևավորված հանրային ընկալման հիման վրա ձևավորված որակում է:

Սա օդից վերցված չէ, ձևավորվել է տարիների ընթացքում, հիմնականում իշխանության պրոպագանդայի արդյունքում։ Ես չգիտեմ՝ 9 մմ փամփուշտը իրենից ինչ է ներկայացնում, քանի որ դա մասնագիտական տրամաչափն է, մարդ՝ ով տիրապետում է զենքին, մարդ, ով տալիս է նկարագրական հատկանիշ զենքի»։ Սաքունցի խոսքով՝ ինքը հետամուտ է լինելու գործին, քանի որ դա այնպիսի մի դրսեւորումը է, որը չի կարելի անտեսել․ «Այստեղ իշխանության պատասխանատվությունը, հատկապես իրավապահ մարմինների պատասխանատվությունը առավել քան արձանագրված է։

Հետո, երբ հրապարակվեց այդ սպառնալիքը, այդ օգտատերը ջնջվեց, հետո փոխեց անունը՝ Զախար Չեկո, զարմանալի է, այնուհետեւ օգտատերը ինքնաջնջվեց»։

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Այս նյութը դիտել են - 7949 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook