USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 17 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՀՀ ոստիկանությունն ու Արտակարգ իրավիճակների նախարարությունը կմիացվեն իրար.Վլադիմիր Գասպարյանը դիմադրում է.NewsBook
2017-06-20 16:11:00
Տպել Տպել

 

Բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է կառուցվածքային լուրջ փոփոխություններ իրականացնել կառավարությունում:

Համապատասխան հանձնարարականներ վարչապետը տվել է գերատեսչությունների ղեկավարներին:

  Զուգահեռաբար NewsBook-ին հայտնի դարձավ, որ կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցը քննարկվել է նաև Բաղրամյան 26-ում:

Սերժ Սարգսյանի մերձավոր շրջանակից փոխանցում են, որ վերջինս հստակորեն որոշել է վերակազմավորել ՀՀ ոստիկանությունն ու Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Համաձայն Սարգսյանի որոշման՝ շատ մոտ ապագայում ՀՀ ոստիկանությունն ու Արտակարգ իրավիճակների նախարարությունը կմիացվեն իրար, իսկ սուպեր կառույցը կկոչվի Ներքին գործերի նախարարություն:

Այսպիսով կփոխվեն Արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ ոստիկանության կարգավիճակները, բնականաբար՝ դրանց առաջին դեմքերինը՝ ևս: Նախարար Դավիթ Տոնոյանն ու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կաշխատեն մեկ նախարարի ենթակայության ներքո:

Սա, իհարկե, լավագույն դեպքում, որովհետև դեռ հայտնի չէ, թե ում է վստահվելու նոր նախարարությունը, ըստ այդմ՝ ի՞նչ պատկերացումներով կամ թիմով է կառավարելու նորանշանակ նախարարը:

Մեր տեղեկություններով այս ծրագրին որոշակիորեն դիմադրում է Վլադիմիր Գասպարյանը, որը չի պատկերացնում իր աշխատանքը նախարարի ենթակայության կամ վերադասի առկայության պայմաններում:

Այս օրերին Գասպարյանն, ի տարբերություն ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանի, ձեռքերը ծալած չի նստել:

Մասնավորապես նա հանձնարարել է ՀՀ ոստիկանության Իրավաբանական վարչության գլխավոր ու որակյալ մասնագետներին գտնել իրավական հիմքեր, թե ինչու համար Հայաստանի դեպքում չի կարող արդարացված  լինել ոստիկանության կարգավիճակի փոփոխությունն ու ոստիկանապետի լիազորությունների սահմանափակումները:  Շարունակությունը՝ այստեղ   

Այս նյութը դիտել են - 11301 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook