- 2025-03-12 14:59:00Աննա Վարդապետյանը միջնորդել է Հովիկ Աղազարյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
- 2025-03-12 14:20:00Լոս Անջելեսում տեղի է ունենալու ավտոերթ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի
- 2025-03-11 15:18:00Free Vardan Ghukasyan he is Julian Assange of Armenia. Andranik Margaryan
- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































-Արթուր, եթե թերթում ենք Ձեր ապրած տարիների էջերն ու փորձում հասկանալ, ո՞վ է Արթուր Հայրապետյան մարդը, գրողը, մի բան ես հասկանում, որ Դուք ապրում եք ոչ միայն Ձեզ համար:
-Իսկ ում է պետք այն մարդն, ով ապրում է ինքն իր համար, երբ շուրջը կռիվ է, խավար: Ապրելու, արարելու համար մարդն ինքն իրենից հետո անպայման թողնելու բան պետք է ունենա: Ես մեկ-մեկ մոռանում եմ, ինչպես է բացվում օրվա այգաբացը, լույսը: Օրվա ավարտին սկսում ես վերլուծել ապրումներդ, հասկանում ես, որ ամեն օր կռիվ ես տալիս արդարության վերականգնման համար, անտարբերության դեմ: Իհարկե, մարդն այն գոյությունն է աշխարհիս երեսին, որ թողնես, սարեր շուռ կտա: Իսկ այսօր մարդիկ այնքան տխուր են, այնքան խեղճացած, հոգսաշատ: Ես չեմ էլ կարող պահանջել ուշադրություն, պայքար, բայց որ մարդ պետք է անտարբեր չլինի, դա պահաջել կարող եմ...
-Դուք ստեղծագործական բուռն կյանքով ապրելուց բացի, նաև բարեգործական ակցիաներով սահմանամերձ քաղաքներում եք լինում, նաև ձեր ուշադրության կենտրոնում է Հայոց բանակը, ինչպե՞ ս եք հասցնում այս ամենը իրականցնել:
-Ցանկություն է պետք... Եթե յուրաքանչյուրս, իր հնարավորության սահմաններում, կարողանա ցանկություն ու կարեկցանք ցուցաբերել, կարող ենք հանգիստ քնել: Իհարկե, ես չեմ սիրում խոսել, թե ինչ եմ արել, ինչ գործունեություն եմ ծավալում, բայց միայն այս հարցին կարող եմ պատասխանել՝ ես մշտապես մարդու կողքին եմ՝ անկախ ամեն բանից...
-Քաղաքականության մեջ Արթուր Հայրապետյանը իրեն տեսնո՞ւմ է:
-Միանգամից այս հացին կարող եմ պատասխանել՝ ոչ... Պարզապես, տեսակով այդպիսին չեմ... չեմ կարող: Եվ մի մոռացեք, ես իմ գրով ու մտքով կարող եմ բան փոխել, պահանջել: Եվ, ընդհանրապես, ստեղծագործող մարդը, երբ ուրիշ գործով է զբաղվում, դա խանգարում է նրան...
-Դուք պայքարող տեսակ եք, դա չի՞ խանգարում Ձեզ թշնամիներ ձեռք բերել, ինչու չէ, հնարավոր է, որ Ձեր առաջ շատ դռներ փակվեն:
-Իսկ իմ առաջ շատ դռներ փակ են... Իհարկե, այդ փակ դռները ծեծելու սովորություն չունեմ և միշտ մտածել եմ, ով իմ շնորքը տեսել է, իմ գրին ծանոթ է, նա է առաջարկ անողը, իսկ ես՝ որոշողը: Ես չեմ կարող մեկի մասին վատ բան ասել, հետո սուրճ խմել հետը: Այսինքն, սկզբունքներ են պետք, ողնաշար... Պալատական մտավորականներ շատ կան, ովքեր ծառայում են իշխանություններին: Իսկ, իմ կարծիքով, մտավորականը պետք է միշտ ընդդիմանա, անարդարությունները տեսնի ու չլռի, երկրում տեղի ունեցող իրադարձությունների վրա աչք չպետք է փակի: Թեկուզ իշխանության գան ինձ ընդունելի մարդիկ, բայց միևնույն է ես մնալու եմ այդ իշխանություններին քննադատողը, որովհետև չկա մի այնպիսի իշխանություն, որը թերություններ չունենա, որովհետև իշխանությունը գայթակղիչ է...
-Կարելի է ասել, որ Արթուր Հայրապետյան մտավորականը այսօր մեր այն եզակի դեմքերից է, ով մշտապես ազատության հրապարակներում է և պայքարում է, որ մարդը լավ ապրի:
-Մի քիչ շատ եք ասում, մի քիչ էլ՝ քիչ... Ես մարդ եմ, նախ և առաջ, ով անտարբեր չի կարող մնալ, երբ մեր երկրում անարդարություններ են, գողերին ու ավազակներին վերևներից հովանավորում են: Քաղաքացին դուրս է գալիս փողոց պայքարելու, իսկ ես տանը նստած ինչ-որ բաներ գրեմ ու համարեմ, որ ես իմ գործը կատարե՞լ եմ... Իհարկե, ամեն մեկն իր կարծիքն ունի, իր մոտեցոմը: Ասում են՝ նկարիչը պետք է նկարի, գրողը պետք գրի: Համաձայն եմ, բայց ես չեմ հավատում այն արվեստագետին ով խոսում է Աստծու մասին, բայց չի հավատում նրա գոյությանը կամ խոսում, գրում է մարդու մասին, բայց մարդու կողքին չէ:
-Ես ապրում եմ, եթե շարունակելու լինեք...
-Մարդիկ ապրում են, որ ինչ-որ բան պատահի... Լավ-վատ, կարևոր չէ: Մարդիկ չեն հասկանում, որ վաղը, միգուցե մյուս օրը, նրանք չեն լինելու ու աշխարհը շարունակելու է մարդու լավ-վատ օրերի համար պատասխան տալ: Երանի նրան, ով ամեն բան անում է, որ վաղը ոչ մի վատ բան չպատահի... -Ի՞նչ նորություն ունեք մեզ ասելու ստեղծագործական կյանքի, նոր գրքի մասին:
-Չեմ ուզում առաջ ընկնել, բայց ասեմ, որ այս տարի ավարտին կհասցնեմ իմ նոր՝ երրորդ գիրքը: Ընթերցողը մի փոքր այլ հեղինակի կտեսնի: Մինչև ամառ գիրքը պատրաստ կլինի, հուսամ... -Թշնամիներ ունե՞ք Արթուր, ինչու համար եմ հարցնում, որովհետև դուք առանց վախենալու քննադատում եք իշխանությանը և չեք կարող հենց իշխանության կողմից ուշադրության կենտրոնում չլինել:
-Իշխանություն կոչվածը շատ լավ գիտի ով ով է: Ես երբեք սուտը չեմ փաթաթել քննադատության վզին ու աղմուկ բարձրացրել, ինչպես որ շատ հաճախ լինում է, դուք էլ լավ գիտեք ինչ եմ ասում: Ես կամ դեմ եմ կամ կողմ, այլընտրանք լինել չի կարող.... Իսկ քննադատությունը, եթե ըստ էության է լինում քեզ նույնիսկ հարգում են: Թշնամիներ, ինձ թվում է բոլորը ունեն, իհարկե թշնամին մի քիչ չափազանցված է, բայց եթե դու քո գործը ճիշտ ես անում ու առաջինը դու ես քեզ սկսում հարգել, իսկ եթե մարդ ինքն իրեն հարգել գիտի, ուրեմն դիմացինը ուզի-չուզի կհարգի: Եվ ընդհանրապես մեկ-մեկ բաներ եմ լսում իմ մասին, որ նույնիսկ երևակայությանս մեջ չի տեղավորվում, ծիծաղում անցնում եմ, որովհետև բառը կարող է խոցել մարդուն այն ժամանակ, երբ դա ճշմարտություն է. երանի բառի արժեք շատերը իմանային ու հասկանային օդ բաց թողած բառը հետ գալու սովորություն ունի... ուստի պետք է բառերը ճիշտ օգտագործել ու տերը լինել քո ասածի ու երբեք չդավաճանես ինքդ քեզ...
Հարցազրույցը՝ Լիանա Մաթևոսյանի

Լոս Անջելեսում տեղի է ունենալու ավտոերթ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի

Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ

Վարչապետի խոսնակին խորհուրդ եմ տալիս` թռիր, նոր հոպ ասա. ԴՕԿ կուսակցության անդամ

ԲԱՆՍԱՐԿՈւԹՅՈւՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՉԷ.Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Աբսուրդ. մակարդակից խոսում է մեկը, ով ուղտի գործառույթ է իր վրա վերցրել

Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է



