- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Երախտագիտությունս հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԼՂՀ ԿԳ նախարարության մասնագիտական կրթության և գիտության բաժնի վարիչ Լուսինե Ղարախանյանին՝ ուսուցչուհուս հրատարակվելիք «Մանկավարժի օրագիր» գրքի մասին արտահայտած բարձր գնահատականի համար: /Նատաշա Պողոսյան/
Ասում են՝ բոլոր ճանապարհները տանում են դեպի դպրոց: Տարածության ու ժամանակի բոլոր հանգուցակետերում ծագող խնդիրները բեկվում են դպրոցի և ուսուցչի աշխատանքի միջով: Եթե դիվանագիտության ու քաղաքականության մեջ հաղթանակներ են կերտվում, եթե սահմանում կանգնած զինվորը հաղթել է, եթե տնտեսությունը շահեկան վիճակում է, եթե մշակույթը տեսակ է պահպանում, ուրեմն դպրոցի ուսուցիչը հաղթել է: Ժամանակը, դրանից ածանցվող դեպքերն ու իրադարձությունները բեկվում են մանկավարժի մասնագիտության, համոզմունքների ու աշխարհայացքի, նրա գործունեության արդյունքների՝ աշակերտների բոլոր ստեղծագործությունների միջով և դառնում մանկավարժի օրագիր:
Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, ԼՂՀ վաստակավոր մանկավարժ Նատաշա Պողոսյանը վաղուց հասցրել է նվաճել Արցախի, ինչու չէ, նաև հայկական ուսուցչական հանրույթի սերն ու հարգանքը: Ընթերցողներն արդեն ծանոթ են նրա «Ուսուցչի իմ թղթապանակը» ուսումնամեթոդական ձեռնարկին, իսկ այսօր, հիրավի, ուրախությամբ կարող ենք խոսել նրա ստեղծագործական եռանդուն աշխատանքի պտուղը դարձած ևս մեկ աշխատանքի՝ «Ուսուցչի օրագրի» մասին, որը յուրօրինակ ու եզակի է իր ձևի ու բովանդակության մեջ:
Ակնառու է ուսուցչուհու գեղարվեստական խոսքի բովանդակային կառույցի ինքնությունը, որի հասունացումը երևում է նրա մանկավարժական գործունեության ստեղծագործական աշխատանքին զուգընթաց: Ուշագրավ է թերևս այն, որ մանկավարժը սոսկ կրթադաստիարակչական աշխատանք իրականացնող չէ: Նա հասարակական ակտիվ կենսադիրք ունեցող մտավորական է, որը բնավ չի մեկուսանում հանրային նշանակության խնդիրներից: Ավելին՝ նա դրանց յուրատիպ լուծման մասնակիցն է դարձնում նաև աշակերտներին:
Նրա գեղարվեստական մտահղացումների ու ստեղծագործելու ջանքերը հանրայինից վեր են ածվում ազգայինի՝ արտածելով մարդկային հոգու խորքային բոլոր ճշմարտությունները: Սա է մանկավարժի գեղարվեստական խոսքի օրինաչափությունը: Փնտրել ու գտնել ճշմարիտը ամենուր, ամեն տեղ՝ դպրոցում, բակում, աշակերտների ու գործընկերների, փողոցում քայլող մարդկանց մեջ ու նաև՝ անդին: Ու նրա ներքին խոսքի պայքարը հանգեցնում է ցանկալի իրողությունների. նրա բոլոր աշակերտներն էլ զինվորագրվելուն պատրաստ հայրենասերներ են: Սա պայքարի օրագիր է՝ միտված հայեցողականության, կրավորականության ու անտարբերության համընդհանուր դարձած ախտին: Այստեղ կա համընդհանուր բարոյական սկզբունքների պահպանման գաղափարը, որը բնորոշ է ուսուցչուհու հումանիստական ըմբռնմանն ու աշխարհընկալմանը:
Ուսուցչուհին ժամերի ու օրերի միջով կերտած օրագրի մեջ փորձում է լուծել, կանխել ժամանակի արժեքների անտեսման, աշակերտների ինքնաորոնման և ինքնադրսևորման խնդիրը, կյանքի ու գոյության իմաստը: Գեղարվեստական զարգացման տրամաբանությամբ են կառուցված օրագրի բոլոր ստեղծագործությունները, որոնցում կան մտավորականի մտահոգությունից ծնված հարցադրումներ, որոնք նրա հմուտ գրչով հետաքրքիր լուծումներ են ստանում:
Պետք է նաև արժանին մատուցել Լոս Անջելոսի «USArmenianews.com» լրատվական կայքին, որի «Մանկավարժի անկյուն» խորագիրը դարձել է ուսուցչուհու ինքնաարտահայտման հարթակը:
Լեզվական միջոցների ընտրության գեղագիտական նրբանկատությամբ նա կառուցել է օրագրի բոլոր էջերը: Եվ դա հաջողվել է նրան իր հարուստ ու զգայական մեծ ներաշխարհ ունենալու միջոցով: Ուսուցչուհին մանկավարժի հմտությամբ խթանում է իր սաների հետաքրքրությունը՝ բարձրացնելով նրանց բանականության ու բարոյականության սանդուղքներով: Նրան հաջողվում է աշակերտների մտքում ու հոգում վառ պահել կատարելության հասնելու կրակը:
Մանկավարժական ոգևորություն ու էնտուզիազմ, խորը մարդասիրություն ու ալտրուիզմ, հոգևոր արժեքներ... Թերևս սա է ուսուցչուհու ասելիքի հոգեբանական խորքը, ինքնաճանաչման ու ինքնահաստատման, հոգևոր դիլեմայի հանգրվանը: Համոզված ենք, որ «Մանկավարժի օրագիրը» տաղանդավոր ուսուցչուհու ստեղծագործական աշխատանքի հերթական արդյունքն է, և որ նա բոլորին կշարունակի հաճելիորեն զարմացնել իր մտքի ու երևակայության փայլատակումներով:
Լուսինե Ղարախանյան
Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԼՂՀ ԿԳ նախարարության մասնագիտական կրթության և գիտության բաժնի վարիչ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան


