- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ակնածանքով ենք այցելում հուշահամալիր, այնտեղ անբաժան ցավի ու տառապանքի հիշողություններ կան, ծաղիկների խոնարհում, զոհված հայորդիների հիշատակին հարգանքի տուրք, պատերազմի փորձություններ տեսած և կենդանի լեգենդներ դարձած ազատամարտիկների անցած ճանապարհի արթնացում ու պատկառանք:
93-ին հայության համար Մարտակերտի ազատագրումը մի նոր նվաճում էր, բայց զոհողությունների գնով. հանգան բազմաթիվ ճրագներ, արյուն հեղվեց, որբացան մանուկներ... Մարտական գործողությունների կիզակետում խոնավ հողաթմբեր բարձրացան, փոքրիկ շիրմաքարեր՝ կարճ, համառոտ մակագրություններով...Ամուսնական մահիճ չտեսած շատ պատանիներ զոհվեցին, կորստի ցավից կուչ եկավ հայի սիրտը, զոհվածների արյամբ ցողվեց հինավուրց հողը արցախյան: Սրբացած հողը ճաքճքեց ցավից, անմահացան հերոսներ...
Անցանք փորձությունների երկար ուղի՝ բռնագաղթի խորդուբորդ ճանապարհների ահուսարսափ ու ողբ, սառն օտարություն, հայրենի հողի կարոտ...Տեղահան եղած ժողովրդի մի բեկորը բնակավայրի ազատագրումից հետո կամաց-կամաց վերադարձավ: Եկավ իր ավերված տունը, իր օջախը վերականգնեց, իր որդիների շիրիմների կողքին նոր աղոթք մրմնջաց՝ հայացքն Աստծուն ու երկնքին:
Տարիների ընթացքում պատերազմը գալիք սերունդների համար, թվաց, դարձել է հեռավոր հուշ, բայց նորից ապրիլին անմահացան հերոսներ, հավերժության ուղին բռնած մեր ժողովուրդը հասկացավ, որ խաղաղ ապրելու երաշխիքը այստեղ քիչ է, բայց ամուր պիտի կանգնի իր հողին՝ դարերին պատգամելով մեր ապրելու անսասան կամքը:
Երկու պատերազմ տեսած մարտակերտցին այսօր արարում է, նորից ապրում: Գիտենք, որ դեռևս վաղ է պատերազմի վերջնական ավարտի մասին խոսելը, բայց նահատակների անցած ուղին հավերժ մեզ հետ է, մեր սրտերում: Անուն առ անուն հնարավոր չէ հիշել նրանց, ովքեր զոհվեցին, բայց ցավալիորեն մեր հիշողությանը նոր անուններ են գումարվում սահմանին կանգնած զինվորների անմահությամբ: Եվ իղձեր են կիսատվում, չիրականացված երազանքներ...
Անվերծանելի զգացումով ողբերգություն ապրած ժողովրդիս ցանկանում եմ խաղաղ լուսաբացներ, սահմանում կանգնած զինվորին անվրդով ծառայություն: Ջերմեռանդորեն ու նվիրումով շնորհավորում եմ մարտակերցիներիս տոնը, հուսով, որ մի օր կվերականգնվի նաև մեր վաղեմի փառքը: Ցանկանում եմ բոլորիս միասնականություն, հայրենասիրական գաղափարների ամրապնդում, ամուր ու հերոսական կամք: Անձնական ու անանձնական համամարդկային ջերմ ապրումներ եմ ցանկանում բոլորին, նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ:
Նատաշա Պողոսյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան


