- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































« Հետք »-ը գրում է. ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանին ոստիկաններն այսօր դատարանում ծեծի են ենթարկել: Այս մասին «Հետք»-ին ասաց Կյուրեղյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանն, ով քիչ առաջ տեսակցել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող իր պաշտպանյալին:
«Արեգի քթի, ճակատի հատվածում վնասվածքի հետքեր՝ արյունազեղումներ կային, ու ըստ իր խոսքերի՝ ամբողջ մարմնի վրա, այսինքն՝ կրծքավանդակի, որովայնի, մեջքի, ոտքերի շրջանում ինքը բազմաթիվ՝ 100-ից ավել հարվածներ է ստացել, և այդ ամենն արձանագրվել է նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում բժշկի կողմից, սակայն Արեգն արձանագրությունը չի ստորագրել»,- ասաց Մուշեղ Շուշանյանը:
Շուշանյանի խոսքով՝ Արեգին ծեծի ենթարկելու համար ոստիկաններին ընդամենն առիթ է պետք եղել և նրանք «գտել են» այդ առիթը:
Հիշեցնենք, որ Արեգ Կյուրեղյանի և ոստիկանների միջև միջադեպն այսօր դատարանում սկսվել է այն բանից, երբ Կյուրեղյանը փորձել է գրություն փոխանցել իր փաստաբանին:
Վերջինս փաստաբանի հետ ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր հաղորդակցվելու իրավունք ունի, սակայն ոստիկանները որոշել են խոչընդոտել նրա այդ իրավունքի իրացմանն ու վերցրել թուղթը: Շուշանյանի խոսքով՝ Արեգ Կյուրեղյանը պահանջել է, որպեսզի թուղթը վերադարձնեն, սակայն ոստիկաները չեն վերադարձրել:
«Ասել են՝ չենք վերադարձնում, լավ ենք անում, ապա Արեգը պահանջել է կամ վերադարձնել թուղթը, կամ իրեն դահլիճից հանել, հետո իրեն դահլիճից հանել են ու անմիջապես սկսել հարվածել»,- պատմեց Մուշեղ Շուշանյանը:
Փաստաբանի խոսքով՝ ոստիկաններն Արեգին հայհոյել են, և վերջինս պատասխանել է հայհոյանքներով: Ըստ Շուշանյանի՝ ոստիկանների նպատակը եղել է, այսպես ասած, Արեգին «կոտրելը»:
«Երբ տևական ժամանակ բռնություն գործադրելուց հետո հասկացել են, որ այդ մարդը «կոտրվող» չէ, հասկացել են, որ իրենց նպատակին չեն հասնի: Երևի հասկացել են, որ կամ մնում է սպանելը, կամ մարդուն հանգիստ թողնելը»,- ասաց Շուշանյանը՝ հավատացնելով որ Արեգի տրամադրությունն այս պահին բարձր է:
Շուշանյանն, անդրադառնալով այսօր դատարանում ոստիկանների վարքագծին, նշեց, որ դատարանում ներկաներն ականատես եղան ոստիկանական «սպեցօպերացիայի» թե՛ դատարանի շենքում՝ տղաների նկատմամբ, թե՛ դատարանի շենքի առջև հավաքված հարազատների, համակիրների նկատմամբ:
«Սա ոստիկանության կողմից պատժիչ գործողություն էր, ուժի ցուցադրում, համոզված եմ, որ սա չէր կարող կատարվել առանց Բաղրամյան 26-ում բազմած անձի ուղղակի կարգադրությամբ»,- ասաց Շուշանյանը:
Ըստ փաստաբանի՝ իշխանությունը «սարսափում է» հրապարակային դատավարությունից:
«Հրապարակային դատաքննության դեպքում դա լինելու է ոչ թե Սասնա ծռերի դատավարություն, այլ ռեժիմի դատավարություն: Բայց այս դատավարությունն ինչ-որ ձևով պիտի անեն, և իրենց նախատեսած սցենարով չի ստացվում, որովհետև տղանդերն արտահայտվում են, հայտարարություններ ու կոչեր անում, ուստի ընտրվել է այսպես ասած, բազմապրոֆիլ ճնշման տարբերակը. ֆիզիկական, հոգեբանական ճնշումների են ենթարկվում տղաները, նրանց փաստաբանները և այլն»,- ասաց Շուշանյանը՝ ևս մեկ անգամ պնդելով իր տեսակետը, որ դատարանում այսօր տեղի ունեցած իրադարձությունների նպատակը ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող անձանց լռեցնելն է:
«Դա չի ստացվում: Իսկ այսօրվա գործողություններն ահաբեկչական գործողություններ էին: Ոստիկանությունն ահաբեկչական մարմին է, որն այսօր իրականացրեց ահաբեկչական գործողություն»,- խոսքը եզրափակեց Մուշեղ Շուշանյանը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան


