USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 17 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ոստիկանությանը քանի տասնամյակ է պետք, որ վերականգնի իր հեղինակությունը «Հրապարակ»
2017-08-08 02:47:00
Տպել Տպել

Կարդում եմ ՊՊԾ գնդի տարածքից դիպուկահարի կողմից ոստիկանին կրակելու ու սպանելու վերաբերյալ ֆեսբուքյան  գրառումները և ընդամենն արձանագրում՝ մարդիկ չեն հավատում  դիպուկահարի պատմությանը:

Եթե կա էլ, մեղմ եմ ներկայացնում, ուրեմն իրենց ձեռքի գործն է,- այդպես են գրում:

Սա ի՞նչ է նշանակում:

Որ ոստիկանության հաղորդագրություններին արդեն ոչ մեկը չի հավատում ու միայն ինտրիգ, ձեռագիր են տեսնում դրա մեջ:

Իսկ թե դա ինչքանով է բավարարում ոստիկանությանը և քանի տասնամյակ է պետք, որ վերականգնի իր հեղինակությունը, թողնենք պատմությանը:

Սա, իհարկե, ցավ է ոչ միայն ոստիկանության, այլ նաև հանրության համար: Ընդամենը մի գրառում ներկայացնեմ, որ կարծես խմբավորում է բոլոր կարծիքները.

Մեսրոպ Հարությունյան ,Այ ոստիկանության ....... հասկացաք, թե ում եմ դիմում. Levon Barseghyan-ի գրպանում մի հատ դանակ էիք գտել, երկու օր փորձաքննություն էիք անում՝ պարզելու՝ դա սառը զենք է, թե ոչ...

Հիմա ոստիկան է սպանվել (ցավում եմ, ցավակցում եմ, ջահել տղա էր, թող էլ ոչ մի զոհ չլինի), անմիջապես տարածում եք, թե ՊՊԾ գնդի տարածքից դիպուկահար է կրակել:

Հարց, առանց համապատասխան ձգաբանական փորձաքննությունների ինչպե՞ս իմացաք, որ

ա - Կրակողը դիպուկահար է եղել,

բ - կրակել են ՊՊԾ գնդի տարածքից...

Արա, մի բան տարածելուց առաջ մտածեք, եթե դեռ ընդունակ եք... Կասկածում եմ...

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Այս նյութը դիտել են - 12503 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook